«Դդմատոն» նախագիծ

Ձմեռային հունվարյան նախագծային-ստուգատեսային ճամբարի երրորդ շաբաթը ծիսական է: Հունվարի 22-ից 26-ը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի սովորող-ճամբարականները նախապատրաստվում են ճամբարի փակմանը՝ իրականացնելով «Դդմատոն» նախագիծը: Այս նախագծով մեկնարկ է տրվում նաև «Բարեկենդան» նախագծին:

Մասնակիցները՝ 1-3-րդ դասարանի ճամբարականներ

Տևողությունը՝ հունվարի 22-26

Նպատակը

Ազգային ծիսական ավանդույթների ուսումնասիրում, ճանաչում, փոխանցում և տարածում: Continue reading »

Սիրով սպասում եմ քեզ, ի՛մ սիրելի վեց տարեկան ընկեր

Ողջո´ւյն, իմ սիրելի վեց տարեկան ընկեր: Ես Լուսինե Պետրոսյանն եմ, երկու սեբաստացիների մայրիկ։ 1998թ.-ից սեբաստացիների մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ եմ: Այս երկար տարիների ընթացքում սիրով և՛ սովորել եմ, և՛ իմ սովորած հմտություններն ու կարողություները փոխանցել իմ սաներին։ Այստեղ ես ամեն օր սովորում եմ ու սովորում։ Սովորում եմ իմ ավագ ընկերներից, իմ հրաշք սաներից, եթե ցանկանում ես իմ հրաշք սաներից մեկը դառնալ, ապա արի ծանոթանանք։

Ես քեզ կօգնեմ լինել այնպիսին, ինչպիսին կաս, կօգնեմ, որ ինքնուրույն շարժվես դեպի քո նպատակները, սիրես ու ուրախանաս կյանքով։ Կօգնեմ քեզ հետաքրքրող հարցերիդ պատասխանները գտնել, քեզ շրջապատող աշխարհն ավելի գրավիչ և գունեղ դարձնել, և իհարկե, քեզ նման հետաքրքրասեր ընկերներ ձեռք կբերես։ Սիրով սպասում եմ  բոլոր այն սովոր​ողներին, ովքեր կցանկանան  մասնակցել բաց, ազատ, ստեղծական  և հետաքրքիր միջավայրում։ Համեցե՛ք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց։

Կրթություն՝ բարձրագույն

Կայք՝ http://west.mskh.am/

Իմ աշխատանքային գործունեությանը կարող եք ծանոթանալ իմ բլոգում՝  Լուսինե Պետրոսյան

Էլեկտրոնային հասցե՝ lusine_dasvar@mskh.am

Հասցե՝  Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

Հեռախոս՝ (010) 74 21 72

Ծրագրի ղեկավար՝ Գոհար Բալջյան
բջջ. (+37493) 133807

Համագործակցային նախագիծ. նոր գործիքի յուրացում

Օրը՝ 18.01.24

Ժամը՝ 13:00

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ և 3.2 ջոկատի ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Զառա Սեդրակյան, Լուսինե Պետրոսյան Ռ., Քնարիկ Հակոբյան

Նպատակը և խնդիրները՝

Դիջիթեք 2024-ի շրջանակներում ՏՀՏ նոր գործիքի ներկայացում, յուրացում

Ավագ ընկերների հետ համագործակցություն

Ընթացք՝

3.2 ջոկատի ճամբարականները այցելում են 5-6 տարեկանների խմբասենյակ, միացնում են թվային գործիքները (Նոթբուք, նեթբուք, պլանշետ)։ Ճամբարականներին և 5-6 տարեկաններին ներկայացվում է նոր գործիքը` (sketch.metademolab.com), այնուհետև սկսում նկարել՝ Paint նկարչական ծրագրով: Նկարները ներբեռնում են sketch.metademolab.com կայք և սկսում ուսումնասիրել, թե ինչ հնարավորություններ է տալիս կայքը։

Ամփոփում՝ Համագործակցային նախագծի ամփոփում. Դիջիթեք 2024-ի շրջանակներում նոր գործիքի ներկայացում

Ինքնաբուխ ներկայացում

3.2 ջոկատի ճամբարականները այցելել էին 5-6 տարեկանների խմբասենյակ, որտեղ իրենց կրտսեր ընկերների համար ներկայացում բեմադրեցին: Փոքրերը շա՛տ տպավորված էին և անհամբեր սապսում են հաջորդ հանդիպմանը:

Տեսանյութը Զառա Սեդրակյանի բլոգից։

Ճամբարի աշխատակարգ․ հունվարի 22-26

Բանավոր մաթեմատիկա, տրամաբանական խաղեր-23․01․2024 24.01.2024 25․01․2024

Մաթեմատիկայի ֆլեշմոբ-Առաջին մակարդակ

Մայրենի- Ընթերցարան  

Ընթերցանության ժամ՝ Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն

Համանուն նոր մուլտֆիլմի և հին մուլտֆիլմի դիտում, գրքի հետ համեմատում։

Լեզվագործունեություն-Կոչական նախադասություններ

Ռուսերենի ուսուցիչ՝ Էլինա Սիմոնյան

Անգլերենի ուսուցիչ՝ Հասմիկ Սարիբեկյան

Շախմատի ուսուցիչ- Առնոլդ Միքայելյան

Երաժշտության ուսուցիչ- Սեդա Թևանյան

Երկարացված օրվա կազմակերպիչ՝ Ասյա Ծատրյան Continue reading »