Տևողությունը՝ հուլիսի 15-ից օգոստոսի 30
Ամառային արձակուրդներին իրականացվող նախագծերն են՝
- Ընթերցանություն
- Ֆիլմի, մուլտֆիլմի դիտում
- Ամառային ճամփորդություն
- Ուրախ մաթեմատիկա․ մաթեմատիկական ուսումնական խաղեր
Ընթերցանության ցանկ՝ /ընտրի՛ր մեկ, կամ մի քանի գիրք և ընթերցի՛ր։ Կարող ես ընթերցել նաև քո նախասիրությամբ ընտրած գիրքը/։
- Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»
- Նիկոլայ Նոսով «Անգետիկի և նրա ընկերների արկածները»
- Ալան Ալեքսանդր Միլն «Վինի Թուխը և բոլոր-բոլորը»
- Աստրիդ Լինդգրեն «Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին»
- Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգիայից»
- Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին»
- Կարլո Կոլլոդի «Պինոքիոյի արկածները»
- Ջաննի Ռոդարի «Երկնագույն նետի ճանապարհորդությունը»
- Դոնալդ Բիսեթ «Հեքիաթներ»
- Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»
- Էրիխ Ռասպե «Բարոն Մյունհաուզենի արկածները»
- Ջանի Ռոդարի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»
- Լայամ Ֆրենկ Բաում «Օզի կախարդը»
- Էդուարդ Ուսպենսկի «Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն»
- Ռոալդ Դալ «Մաթիլդա»
- Ջեյմս Մեթյու Բարրի «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում»
- Ռոալդ Դալ «Չարլին ու շոկոլադի գործարանը»
Ընթերցելուց հետո բլոգում տեղադրել
- Նկարի՛ր քեզ ամենաշատը դուր եկած հերոսին։
- Գրի՛ր, թե ինչու ընտրեցիր այդ հերոսին։
- Պատմի՛ր գրքի ամենահետաքրքիր դրվագը։
- Գրի՛ր, թե ում խորհուրդ կտայիր կարդալ այդ գիրքը։
Ընտանեկան կինոթատրոն (մուլտֆիլմի, ֆիլմի դիտում…)
Ընթերցանության ցանկում ընդգրկված գրքերից շատերի հիման վրա ստեղծվել են ֆիլմեր և մուլտֆիլմեր։ Գիրքն ավարտելուց հետո կարող ես դիտել դրանք, համեմատել գրքի և ֆիլմի հերոսներին, իրադարձությունները և արտահայտել քո կարծիքը։
Սիրելի՛ սովորողներ, սիրով սպասում ենք նաև ձեր առաջարկած մուլտֆիլմերին և ֆիլմերին: Առաջարկները հրապարակե՛ք ձեր բլոգներում, հղումն ուղարկե՛ք ինձ և ձեր ընկերներին: Նշված ֆիլմերն ու մուլտֆիլմերը դիտելուց հետո՝ հրապարակի՛ր քո բլոգում և փոքրիկ պատում գրի՛ր քո տպավորությունների մասին: Հին ֆիլմերն ու մուլտֆիլմերը համեմատի՛ր այժմյան ֆիլմերի և մուլտֆիլմերի հետ: Գտի՛ր մի քանի տարբերություն և արտահայտի՛ր քո վերաբերմունքը:
- Անգետիկի և նրա ընկերների արկածները
- Մանչուկն ու Կառլսոնը
- Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում` առջին մաս, երկրորդ մաս
- Բրեմենյան երաժիշտները
- Բուրատինոյի արկածները/ մուլտֆիլմ/
- Երեք ընկույզ Մոխրոտի համար
- Բուրատինոյի արկածները/ ֆիլմ/
- Չարլին ու շոկոլադի գործարանը
- Թոմ Սոերի արկածները
- Փոքրիկ արքայադուստրը
Ամառային ճամփորդություն
Էլ ի՞նչ ամառ առանց ընտանեկան ճամփորդությունների: Պատմի՛ր ամառային ճամփորդության (կամ ճամփորդությունների) մասին:
Պատումն իր մեջ կարող է ներառել.
- տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին,
- այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին։
Ուրախ մաթեմատիկա
Ներբեռնի՛ր փաթեթը, լրացրու՛ և տեղադրիր քո բլոգում։
Մաթեմատիկայի փաթեթ՝ 15․06-30․07
Կրկնում եք բազմապատկման աղյուսակն ամբողջությամբ: Ամեն օր խաղում եք բազմապատկման աղյուսակի այս խաղը / օր 15 րոպե/: Ընտրում եք 1-ից 10-րդ մակարդակը և խաղում կամ էլ խաղում այս բազմապատկման աղյուսակի և բաժանման աղյուսակի խաղերը / օր 15 րոպե/:
Կարող ես նաև խաղալ այս խաղերը՝
- Սովորում ենք բազմապատկման աղյուսակը
- Բազմապատկում
- Երկրաչափական պատկերներով փազլ
- Փազլներով ժամացույց
- Շախմատ
- Տրամաբանական խաղ
- Ստացիր տրված թիվը
- Ստացիր ճիշտ թիվը
- Ուրախ մաթեմատիկա, դոմինո
Լրացուցիչ ուսումնական ռեսուրսներ
- Ստուգի՛ր մաթեմատիկական գիտելիքներդ՝ գրանցվելով Քան ակադեմիա կայքում։
- Շախմատի ուսումնական տեսադասերի փաթեթ
- Շախմատ՝ 2-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ
Արդյունքներն անպայման հրապարակի՛ր քո բլոգում։