Կատուն

Կատուն եկավ,

Փիսի՜կ փիսի՜կ,

Հազար նազով,

Ինչպես հարսիկ,

Դունչը սրբեց

Թաթիկներով,

Մազը սանդրեց

Չանչիկներով.

-Կատու, կատու, ­­

Ե՞ր ես տրտում.

Թե՞ մկներն են

Հիմա արթուն:

Կատուն ասեց.

-Միյաո՜, միյաո՜.

Այսինքն թե՝

-Այո՛, այո՛:

Ուսումնական գործընթացի համառոտ նկարագրություն․ մարտի 28-ից ապրիլի 1-ը

Մայրենի՝ Ընթերցարան

Շաբաթվա ստեղծագործությունն է Ղազարոս Աղայանի «Մանուշակ»-ը։

Աշխատանքային էջ՝Մանուշակ

Մաթեմատիկա՝ 28.03-29.03

Բանավոր հաշիվ մեկից մինչև…….. Կրկնել մինչև տասի սահմանում թվերի կազմությունը, կազմել արտահայտություններ և լուծել։ Կազմել պարզ խնդիրներ։ Տասնյակ և միավոր։ Գումարում և հանում հարյուրի սահմանում և գումարում հանում կլոր տասնյակներով։ Կրկնել՝ Միանիշ և երկնիշ թվեր, զույգ և կենտ թվեր, նախորդ և հաջորդ թվեր, /հարևան թվեր/, տասնյակ և միավոր։

Անգլերենի դասավանդող՝ Վալենտինա Թումանյան

Ռուսերենի դասավանդող՝ Մարյանա Մկրտչյան

Երկարօրյայի կազմակերիչ՝ Աննա Վարոսյան

Երգի դասավանդող՝ Սեդա Թևանյան

Դասացուցակ՝ Continue reading »

Մանուշակ

Արևմտյան դպրոցի առաջին դասարանի սովորող Հովսեփ Պետրոսյանը նկարել է Աղայանի «Մանուշակ» բանաստեղծությունը և մուտքագրել դուր եկած հատվածը։

ՄԱՆՈւՇԱԿ

Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:

_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:

Առաջին ձյունը

Առաջին ձյունը

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։