Բարձունքի հաղթահարում․ Լուսագյուղի Թուխ մանուկ եկեղեցի / Վերի վանք/

Ճամփորդության խումբը` 1-ին դասարանի սովորողներ, ծնողական համայնք

Հաղթահարվող բարձունքը՝ Լուսագյուղ, Թուխ Մանուկ եկեղեցի/ Վերի վանք/ Continue reading »

Ուսումնական տարվա մեկնարկ. օգոստոսի 30

Մասնակիցներ՝ 2021-2022 ուստարվա 1-ին դասարանի սովորողներ
Օրը՝ օգոստոսի 30
Պատասխանատու՝ Լուսինե Պետրոսյան, օգնական՝ Աննա Վարոսյան

Նպատակը՝ «Կրթական շքերթ»-ի նախապատրաստություն, կրթահամալիրի երթուղիների փորձարկում 2021-2022 ուստարվա երթուղիներ, վարորդներ և պատասխանատուներ։

6 տարեկանն իր հետ պետք է ունենա

  • Թաց և չոր անձեռոցիկ, ալկոգել
  • Ջուր
  • Բրդուճ կամ քաղցրավենիք ( նախաճաշի համար)
  • Լողազգեստ

Օրակարգում՝

8:30-9:00 Դիմավորում

9:00-9:30 Քայլք դեպի դպրոց

9:30-10:00 Ընդհանուր պարապմունք

10:00-10:15 Միջավայրի խնամք/բույսերի խնամք/

10:15-10:30 Ընդմիջում/նախաճաշ/

10:30-11:00 Կրթական շքերթի նախապատրաստական աշխատանքներ

11:00-11:30 Բակային խաղեր/լող

11:30-12:00 Քայլքով դեպի երթուղիներ

Աշխատանքնային նախագիծ․01․09-04․09

Ուսումնական նախագծեր՝

  • Մայրենի-  Բանավոր խոսք
  • Շաբաթվա ընթերցանության նյութեր՝  

Continue reading »

«Ես» նախագիծ

Նախագծի ընթացք- սեպտեմբեր ամիս
Նախագծի մասնակիցներ- 1-ին դասարանի սովորողներ

Նախագծի նպատակ— սովորողների մոտ ձևավորել սեփական ես-ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ: Ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները:   Խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:

Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու: Continue reading »

«Լողափնյա աշուն» նախագիծ

Նախագծի տևողություն՝ սեպտեմբեր-հոկտեմբեր

Մասնակիցներ՝ կրտսեր դպրոցի սովորողներ

Լողավազանի կազմակերպման և շահագործման կարգ

Աշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ կրթահամալիրի  բացօթյա լողավազաններում։ Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Ընթացքը՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը
  • Լողափնյա խաղեր խաղալը
  • Լողափնյա ընթերցումներ իրականացնել

Այս ամենը կարելի է կազմակերպել խաղի տեսքով`

Ինչպես արագ հագուստը հանելծալել։

Ինչպես հագնել լողազգեստը։

Ինչպես հանած և ծալած հագուստը տեղավորել պայուսակի մեջ։ Չմոռանալ կոշիկների մասին դրանք պետք է առանձին տոպրակի մեջ դնելհետո՝ պայուսակի։

Ինչպես լողից հետո արագ հանել լողազգեստըայն տեղավորել տոպրակի մեջ։

Ինչպես ծալել սրբիչը և տեղավորել տոպրակի մեջ։

Ինչպես հագնել չոր հագուստը։

Ինչպես թաց հագուստը տեղավորել պայուսակի մեջ։

Այս ամենը կարելի է իրականացնել   թայմերի  միջոցով,( խաղի միջոցով սովորողներն իրենք են միացնում թայմերը և կառավարում ժամանակը)։

Լողի պարապմունքների ընթացքում  ընթերցում ենք։

Ամփոփում՝ «Լողափնյա աշուն» նախագծի ամփոփում

Օգոստոսի 30․ աշխատակարգ

Մասնակիցներ՝ 2021-2022 ուստարվա 1-ին դասարանի սովորողներ
Օրը՝ օգոստոսի 30
Պատասխանատու՝ Լուսինե Պետրոսյան, օգնական՝ Աննա Վարոսյան

Նպատակը՝ «Կրթական շքերթ»-ի նախապատրաստություն, կրթահամալիրի երթուղիների փորձարկում 2021-2022 ուստարվա երթուղիներ, վարորդներ և պատասխանատուներ։

6 տարեկանն իր հետ պետք է ունենա

  • Թաց և չոր անձեռոցիկ, ալկոգել
  • Ջուր
  • Բրդուճ կամ չոր քաղցրավենիք ( նախաճաշի համար)
  • Լող

Օրակարգում՝

8:30-9:00 Դիմավորում

9:00-9:30 Քայլք դեպի դպրոց

9:30-10:00 Ընդհանուր պարապմունք

10:00-10:15 Միջավայրի խնամք/բույսերի խնամք/

10:15-10:30 Ընդմիջում/նախաճաշ/

10:30-11:00 Կրթական շքերթի նախապատրաստական աշխատանքներ

11:00-11:30 Բակային խաղեր/լող

11:30-12:00 Քայլքով դեպի երթուղիներ

 

 

Աշխատաժամանակ օգոստոսի 23֊30

23.08

9:00-9:30 Ընդհանուր պարապմունք

9:30-10:00 Օրվա կազմակերպմանն ուղղված առավոտյան կարճ քննարկումներ

10:00-11:30 Դպրոցում բույսերի, միջանցքի գույքի մաքրության, վերադասավորության աշխատանքներ

10:00-11:30 դպրոցի ներքի միջավայրի բարեկարգման տեխնոլոգիական աշխատանքներ

11:30-12:30 Գույքի դասավորության աշխատանքներ

11:30-12:30 Կաբինետների մաքրություն

12։00-12։30 ընդմիջում

12։30-ից աշխատանք նախագծային խմբերով /նախագծերի, ախատանքային թերթիկների ստեղծում/

24.08

9:00-9:30 Ընդհանուր պարապմունք

9:30-10:00 Օրվա կազմակերպմանն ուղղված առավոտյան կարճ քննարկումներ

10:00-11:30 Դպրոցում բույսերի, միջանցքի գույքի մաքրության, վերադասավորության աշխատանքներ

10:00-12:00  ռոբոտաշինության դասընթացներ դասվարների և մաթեմատիկների համար

12։00-12։30 ընդմիջում

12։30-ից աշխատանք նախագծային խմբերով /նախագծերի, ախատանքային թերթիկների ստեղծում/

25.08

9:00  — աշխատողների ընդհանուր ժողով Continue reading »

Ծնողական հավաք

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 1.2 դասարանի սովորողների ծնողներ

Ամսաթիվը՝ 25.08.2021թ.

Ժամը՝ 11:00

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Ծրագրում՝

Դասարանական բլոգ՝ lusinepetrosyan.edublogs.org

Արևմտյան դպրոցի ենթակայք՝ west.mskh.am