Ցախավելն ու Բեֆանան

Paint նկարչական ծրագրով նկարի՛ր մինի-ցախավելը, հորինի՛ր
պատմություն և մուտքագրի՛ր։

Մի անգամ ես դուրս եկա բակ, որ հեծանիվ վարեմ, մեկ էլ տեսնեմ բոլորը ցախավել են քշում։ Ես էլ վազեցի ու մի ցախավել վերցրեցի ու բարձրացա երկինք:

Մանե Մկրտչյան

Արեգ Ասլանյան Continue reading »

Ձմեռը․ ստեղծագործում են Արևմտյան դպրոցի երկրորդները

      Ձմեռ

Մի օր   ամպը  դուռը  բացել  էր, որ  փաթիլները իջնեն մարդկանց մոտ։ Բայց հանկարծ դուռը պոկվեց  և փաթիլների հետ դուրս  փախան բուքն ու  փոթորիկը։ Նրանք թույլ  չտվեցին փաթիլներին Ամանորի  գիշերը   կախարդական դարձնել։ Այդ գիշեր մարդիկ տեսան ձմռան ամենաուժեղ ձնաբուքը։ Առավոտյան արևն օգնության հասավ ամպին։ Նրանք միասին նորոգեցին  դուռն  ու փակեցին այն․․․

Ռուզաննա Նահապետյան

Ձմեռ

Լինում է, չի լինում, մի տղա, այդ տղան ապրում էր խորը անտառի մի փոքրիկ խրճիթում։ Նա շատ մենակ էր։ Մի օր, երբ եկավ Նոր տարվա գիշերը, բոլորը սպասում էին նրանց նվերներին, թե երբ է Ձմեռ պապիկը բերելու։ Ձմեռ պապը բոլորին նվերներ բաժանեց, բայց մեկ է, տղային նվեր չհասավ, տղան շատ նեղվեց, որ նրան նվեր չէր հասել։  Մոտակայքում  շատ գեղեցիկ, մի մեծ տնակում ապրում էր  շատ չքնաղ աղջիկ։ Այդ աղջիկը անտառում ման էր գալիս, նա տեսավ, որ տղան շատ նեղված նստած է։ Աղջիկը մոտեցավ և հարցրեց, թե ինչ է պատահել։ Տղան ասաց․

-Ինձ մոռացել են նվեր բերել, ես նվեր չունեմ։

Աղջկը խղճաց տղային և նրա նվերներից մեկը նվիրեց տղային։ Տղան շատ-շատ ուախացավ և ասաց աղջկան․

-Շնորհակալություն։

Հետո նրանք ընկերացան և սովորեցին, որ  պետք է  միշտ բարի լինել։

 Արփի Գևորգյան Continue reading »

Շնորհակալ ենք, սիրելի Ձմեռ պապ

Բարև սիրելի ձմեռ պապ, ես շատ շնորհակալ եմ, որ դու անցած տարի բերեցիր ինձ շատ գեղեցիկ խոհանոց։ Երբ ես այն տեսա, շատ ուրախացա և միանգամից սկսեցի նրանով խաղալ։ Ես շատ ուրախ եմ, որ դու միշտ կատարում ես իմ ցանկությունները։ Այս տարի ես խնդրել եմ անակնկալ և անհամբեր սպասում եմ դրան։
Սիրով քո թոռնիկ Նարե

 

Սիրելի Ձմեռ պապիկ, ես շնորհակալ եմ նվերների համար: Ես ինձ խելոք եմ պահել:

Ռաֆայել Continue reading »

Հորինուկներ

Մարտի | 2018 | Ռոզի Մովսիսյան

Ձկան անձրև

Մի մարդ առավոտյան անձրևից հետո պատուհանից դուրս է նայում ու ի՜նչ տեսնում՝ ամբողջ հողամասը կենդանի ձկներով է ծածկվել։ Գիշերը աշխարհը պտտվել էր, պտտվել ու երկնքից ձկներ էին թափվել։ Նա շատ էր վախեցել, բայց դուրս եկավ, որ ձուկ բռնի։ Նրա գլխին ձուկ ընկավ ու նա վախից փախավ տուն։

Հովսեփ Պետրոսյան

Ձկան անձրև

Գիշերը այնքան ուժեղ քամի էր եղել, որ օվկիանոսի ձկներին քշել տարել էր եկինք։ Հետո Ձկները երկնքից թափվել էին գետնին։

Մի մարդ առավոտյան անձրևից հետո պատուհանից  դուրս է նայում ու ինչ տեսնում՝ ամբողջ հողամասը կենդանի ձկներով է ծածկվել։ Մարդը որոշում է ձկներին օգնել։ Նա հավաքում է ձկներին դույլերի մեջ և արագ նրանց ետ է տանում և լցնում օվկիանոսի մեջ, որ ձկները չսատկեն։ Ձկները ուրախ խաղում են մարդու հետ և գնում են լողալու։

Առնո Աղաբաբյան Continue reading »