Ազգագրական խաղիկներ և խաղեր

Նպատակ՝ ազգայի խաղերի, խաղիկների ուսումնասիրություն, տարածում, համագործակցություն կրթահամալիրի դպրոցների միջև։

Ազգային խաղիկներ /աղբյուր/

Մանկական ասերգեր

1․ Ասեմ, չասեմ,
Լավ բան ասեմ,
Քթիդ խփեմ,
Քեզի խաբեմ:

2․ Բան ասեմ,
Բամբակ ասեմ,
Քնթիդ խփեմ,
Ջա՜ն, ջա՜ն ասեմ:

3․ Ելա երթիկ, վե՜ր – վե՜ր ընկա,
Խաչքը կոտրավ, ես ներս ընկա,
Գլորեցա, թնդիր ընկա,
Օխտը պուտուկ տոլմա կերա,
էլի ըսի` չըկշտացա:

4․ Թռչկոտելով ասում են.
Անձրև, անձրև, մի արի,
Ես գնում եմ բանջարի,
Չիք, բաբալոշկա,
Չիք, մամալոշկա:

5․ Քաչալը գնաց տանձի,
Վախենամ` գլուխը խանձի,
Գիշերը մտավ տեղերը,
Կատուն կերավ պեխերը: Continue reading »

Ուսումնական գործընթացի համառոտ նկարագրություն․ փետրվարի 27- մարտի 3

Մաթեմատիկա՝

Պարզ և բաղադրյալ խնդիրների լուծում։ Մի քանի անգամ մեծացնելուն  վերաբերող խնդիրներ: Բազմապատկում: Բազմապատկման գործողությունը: Բազմապատկման տեղափոխական հատկությունը: Բաժանում: Բաժանման գործողությունը:

Ուսուցողական տեսաֆիլմ՝

Այս շաբաթվա մաթեմատիկայի աշխատանքային փաթեթը՝ 27․ 02․2023 28․02․2023 1․03․2023 2․03․2023 3․03․2023

Մաթեմատիկական մրցաշար
Տրամաբանական խնդիրներ

Մայրենի՝

Հայոց լեզվի աշխատանքայի գիրք-տետր՝ Հայոց-լեզու․ այս շաբաթվա աշխատանքային էջերն են՝83-86-րդը։

Ընթերցարան– Ընթերցարան 2-րդ մաս  Շաբաթվա ընթերցանության նյութ՝ Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը»:

Մարմնակրթություն՝ Բակային խաղեր,  էստաֆետաներ, խաղ-դադարներ

Ռուսերենի ուսուցիչ՝ Լուսինե Պետրոսյան

Անգլերենի ուսուցիչ՝ Հասմիկ Սարիբեկյան

Շախմատի ուսուցիչ- Առնոլդ Միքայելյան

Երաժշտության ուսուցիչ- Սեդա Թևանյան

Երկարացված օրվա կազմակերպիչ՝ Աննա Վարոսյան

Դասացուցակ՝ Continue reading »

Դասարան TV#21

Հաղորդավար՝ Մարկ Թոփալյան
Նախագծի համակարգողներ՝ Արմինե Գյոնջյան և Լուսինե Պետրոսյան
Այս շաբաթ հաղորդումն այն մասին է, թե ինչպես են նշում Տյառընդառաջն Արևմուտքում, ինչպես Արևմուտքը մասնակցեց Ձմեռային մարզական ստուգատեսին և ովքեր այցելեցին այս շաբաթ Արևմուտք։

Տյառնընդառաջ

Տեսաֆիլմի հեղինակ՝ Արմինե Գյոնջյան

Արևմտյան դպրոցի բակում նշեցինք Տեառնընդառաջի ծեսը: Խարույկի շուրջը համախմբվեցին մեծ ու փոքր սեբաստացիներն ու ազգային երգ ու պարով նշեցինք ծեսը:

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Continue reading »