«Ուսումնական ամառ» նախագծի ամփոփում

 «Ուսումնական ամառ» նախագծի ամփոփում

Արևմտյան դպրոցի երրորդ դասարանցիները պատմում են իրենց ամառային հանգստի, ճամփորդությունների և կարդացած գրքերի մասին։

Արփի ԵսայանԻմ ամառային ճամփորդությունը

Հասմիկ ԿարախանյանԻմ ամառային հանգիստը Վրաստանում

Դավիթ Թունյան

Մաթեմատիա՝Արձակուրդային առաջադրանք

Ընթերցանություն՝ՎԻՆԻ ՓՈՒ ԱՐՋՈՒԿԸ
Ճամփորդություն՝Հանգիստ Սև ծովի ափին
Վահե Բարսեղյան՝  Ընթերցանություն
Արտավազդ Տեր-Սահակյան Իմ ամառային օրերը
Ռուզաննա ՆահապետյանՄԵԿ ամիս տատիկիս տանը
Էմանուել Այվազյան՝ Իմ ամառային արձակուրդը

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

 

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանցիներ

Ժամկետ՝ դեկտեմբերի 24-հունվարի 9

Նպատակ՝ մասնակցություն «Ուսումնական ձմեռ» նախագծին

Թեմաներ՝

  • Տոնական խոհանոց
  • Ամանորյա զարդարանք
  • Ամանորյա շնորհավորանքներ
  • Տոնական բացիկների պատրաստում
  • Մեր հյուրերը
  • Ամանորյա Երևան /պատում, լուսանկարներ/
  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց
  • Բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով
  • Հեքիաթների, պատմությունների, պատմվածքների ընթերցում

Continue reading »

Ամանորյա հորինուկներ

Ձմեռ պապն ու ձնեմարդը

Մի անգամ Ձմեռ պապն ու ձնեմարդը Ձմեռ պապի սահնակով թռչում էին Հայաստան:  Նրանք  գիշերը հասան Հաայաստան, շատ ուշ էին եկել, մեկ էլ հանկարծ արևը զարթնեց և ձնեմարդը հալվեց, իսկ Ձմեռ պապն էլ փախավ։

Մհեր

Ձմեռ պապն ու իր էլֆերը

Մի  օր  Ձմեռ պապն  ու  իր  Էլֆերը  գնացին  ծով, Էլֆերը  մտան  ջուրը: Նրանցից  մեկը  սկսեց խեղդվել։  Էլֆերը  վազելով  գնացին  Ձմեռ պապիկին  ասացին, որ նրանցից մեկը խեղդվում է։ Նրանց  Ձմեռ պապը  շատ  չար  էր, նա  ասաց, որ գնացեք նրան  փրկեք, և  էրֆերը  տխրեցին ու որոշեցին փրկել իրենց ընկերոջը։Վերցրեցին մի մեծ փայտ ու գցեցին ծովի մեջ, էլֆը բռնվեց ու դուրս եկավ։ Ձմեռ պապին տեսնելով, թե ինչպես օգնեցին իրար, սիրտը հալվեց ու բարիացավ։ Նա ներողություն խնդրեց էլֆերից ու որոշեց էլ չար չլինել։

Ալինա Continue reading »

Շնորհակալ ենք, սիրելի Ձմեռ պապ

Բարև սիրելի ձմեռ պապ, ես շատ շնորհակալ եմ, որ դու անցած տարի բերեցիր ինձ շատ գեղեցիկ խոհանոց։ Երբ ես այն տեսա, շատ ուրախացա և միանգամից սկսեցի նրանով խաղալ։ Ես շատ ուրախ եմ, որ դու միշտ կատարում ես իմ ցանկությունները։ Այս տարի ես խնդրել եմ անակնկալ և անհամբեր սպասում եմ դրան։
Սիրով քո թոռնիկ Նարե

 

Սիրելի Ձմեռ պապիկ, ես շնորհակալ եմ նվերների համար: Ես ինձ խելոք եմ պահել:

Ռաֆայել Continue reading »

Եղնիկ

Խոսք՝ Հ․ Թումանյանի, երաժշտություն՝ Կոմիտասի

– Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
– Ասիս -Մասիս սարն եմ արծել:
– Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
– Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:
– Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
– Հայոց Անի սարն եմ քնել:
– Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
– Ծառ խընկենի ծառն եմ քերվել։