Ընդունելություն 2024-2025

1․ Ուսումնական կարգերի ներկայացում

2․ Ուսումնական պլանների, պայմանագրերի ներկայացում, քննարկում։

3․ Կրթահամալիրի օրացույց

  • Ընտանեկան նախագծերը, դրանց սովորողների, ընտանիքների ներառվածությունը
  • Ճամփորդական նախագծերը, դրանց սովորողների մասնակցությունը /եռօրյա ճամփորդություններ/

4․ Կրթահամալիրում իրականացվող լրացուցիչ ծառայություններ․

«Զատիկ» նախագիծ

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ 22․03-7․04

Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկական ծեսին՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես,   Զատկի     խորհուրդներին (ածիկացան, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու, ձուկ, չամչով փլավ, զատկածառ), զատկական ավանդույթներին ու սովորույթներին։

Խնդիրներ

  • Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  • Մեդիահմտությունների ամրապնդում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում

Գործունեության ընթացքը.

  • Սովորում ենք զատկական ասիկներ, հանելուկներ,ասացվածքներ, առածանի:
  • Հորինում ենք հեքիաթներ, պատմություններ, հանելուկներ:
  • Ծեսի մասին ռադիոհաղորդումներ ենք ներկայացնում:

Զատկի ծեսի մասին տեղեկություններ հավաքել 

  • ինչպե՞ս են նշել և նշում Զատկի տոնը
  • ի՞նչ խաղեր են խաղացել
  • ի՞նչ երգեր են երգել
  • ի՞նչ բանաստեղծություններ, ասացվածքներ, բարեմաղթանքներ են ասել
  • ի՞նչ կերակրատեսակներ են եփել, ի՞նչ թխվածքներ են թխել

Տեխնոլոգիա-ածիկացան

  • Ցանում ենք ոսպ, ցորեն և դիտարկում ենք ածիկի  աճը: Ամեն օր ջրում ենք և խնամում:
  •  Զատկական բարեմաղթանքների բացիկներ ստեղծել / էլեկտրոնային/
  • Դատարկ ձվիկներ ձևավորել
  • Paint-ով զատկական, գարնանային նկարներ նկարել
  • Զարդարել զատկական ճյուղը, խոտը

Ամփոփում՝

 

Մանկավարժական ճամբարի աշխատակարգ 25.03-29.03

Երկուշաբթի

9։00-9։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք

9։15-11։20-

  • սենյակների մաքրության աշխատանք
  • մարտ ամսվա ամփոփում, ապրիլի նախագծերի կազմում

11։00-11։20 ամենօրյա 10 րոպեանոց հավաքներ օրվա արածի հաջորդ օրվա անելիքի վերաբերյալ

11։20-12։00 ընդմիջում

12։00 մոնտաժային ծրագրերի ուսուցում Նվարդ Սարգսյանի հետ, դասվարների առաջին խումբ

12։45 պար

Երեքշաբթի

9։00-9։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք

9։15-11։20-

  • սենյակների մաքրության աշխատանք
  • մարտ ամսվա ամփոփում, ապրիլի նախագծերի կազմում

11։00-11։20 ամենօրյա 10 րոպեանոց հավաքներ օրվա արածի հաջորդ օրվա անելիքի վերաբերյալ

11։20-12։00 ընդմիջում

12։00 մոնտաժային ծրագրերի ուսուցում Նվարդ Սարգսյանի հետ, դասվարների առաջին խումբ

Չորեքշաբթի

9։00-9։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք

9։15-9:45- ապրիլ ամսվա նախագծեր

10:00-12:00 Մուտքի ճամբար

12։00 քանդակի պարապմունքներ Ալիս Գևորգյանի հետ, դասվարների երկրորդ խումբ

Հինգշաբթի

9։00-9։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք

9։15-9:45- ապրիլ ամսվա նախագծեր

10:00-12:00 Մուտքի ճամբար

12։00 քանդակի պարապմունքներ Ալիս Գևորգյանի հետ, դասվարների երկրորդ խումբ

12։45 պար

Ուրբաթ

9։00-9։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք

9։15-9:45- ապրիլ ամսվա նախագծեր

10:00-12:00Մուտքի ճամբար

12։00 քանդակի պարապմունքներ Ալիս Գևորգյանի հետ, դասվարների երկրորդ խումբ

Առաջադրանքներ

  1. Տառերը դասավորեք և կարդացեք բառերը՝ սադ, տամ, ռած, չմիաչ, ղեդ, կնաոց, ղեմու, կադնա:

 

  1. Նախադասությունների մեջ լրացրեք պակասող բառերը:

Ծայրով, այծեր, ուսուցչուհին, դուռը, արև:

Երկնքում շողում էր պայծառ …….:

Դանակի ….. տղան վնասեց մատը:

Մեքենայի …… բացելիս Անահիտը խանգարեց անցորդներին:

Անտառում արածում էին վայրի …..:

Գրատախտակին ……. նոր տառեր գրեց:

  1. Հետևելով օրինակաին՝ ամբողջացրեք նախադասությունները:

Օրինակ՝ Ձիերը խրխնջում են:

_______________________________________ ցատկոտում են:

______________________________________ ֆշշում են:

_____________________________________ կտկտում են:

______________________________________ գլորվում են:

______________________________________ օրորվում են:

___________________________________ չխկչխկում են:

____________________________________ փայլում են:

 

 

 

 

 

 

 

 

 

Ուսումնական ճամփորդություն «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան»

Ճամփորդության ամսաթիվը՝ Մարտի 22

Մեկնումը դպրոցից՝ 10:15 Յուրի Բախշյանի այգու հարակից տարածքից

Ժամանումը դպրոց՝ 13:30 Յուրի Բախշյանի այգու հարակից տարածք

Նպատակը՝

  • Շրջայց թանգարանում
  • Ծանոթանալ մշակութային հաստատություններ այցելելու մշակույթին
  • Լսելու, տեսածը պատմելու կարողութունների զարգացում

Նախապատրաստական աշխատանք՝

    • Ծանոթանալ ազգային զարդանախշերին, երաժշտական գործիքներին:

Արդյունքը՝

Արդյունքում սովորողների մոտ կզարգանա ստեղծագործական հմտությունները, կծանոթանան թանգարանային մշակույթի հետ։

Ամփոփումն՝ այստեղ

Ճամփորդության  ղեկավարը՝ Լուսինե Պետրոսյան

Օգնականը՝ Լուսինե Նալբանդյան

Վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան

Մասնակիցները՝ 3.2 դասարանի սովորողներ

Ուսումնական գործընթացի համառոտ նկարագրություն․ մարտի 18-22

Մաթեմատիկա, տրամաբանական խաղեր

18.03.2024

19. 03.2024

20.03.2024

21․03․2024

 

Ուսումնական տեսանյութեր՝

Բազմանիշ թվերով խաղ 

Բազմապատկման թեստ

Բանավոր մաթեմատիկա, ընտրություն

Մայրենի-Ընթերցարան 2-րդ մաս

ԼեզվագործունեությունՀայոց-լեզու

 

Ռուսերենի ուսուցիչ՝ Էլինա Սիմոնյա

Անգլերենի ուսուցիչ՝ Հասմիկ Սարիբեկյան

Շախմատի ուսուցիչ- Առնոլդ Միքայելյան

Երաժշտության ուսուցիչ- Սեդա Թևանյան

Երկարացված օրվա կազմակերպիչ՝ Լուսինե Նալբանդյան Continue reading »

Տրամաբանական խնդիրներ․ 15․02

1) Ինչպե՞ս երեք հատ 5-երի միջոցով ստանալ 4:
2) Հինգ հատ 1-երի միջոցով ստանալ 100:
3) Վեց 9-երի միջոցով ստանալ 100:
4) Հինգ հատ 5-երով ստանալ 31:
5) Հինգ հատ 4-ներով ստանալ 55:

Լուծի՛ր խնդիրները։

1. Հասմիկը երեք պաղպաղակի համար վճարել է 450 դրամ։ Միքայելը երկու կարկանդակի համար վճարել է 240 դրամ։ Որքա՞ն է վճարել Դավիթը մեկ պաղպաղակի և մեկ կարկանդակի համար։

2.Սուրբ Ծննդյան երեկույթին 15 սեղաններից յուրաքանչյուրի վրա կար մեկական մոմակալ: Մոմակալներից 6- ը հինգ տեղանոց էր, իսկ մնացածը՝ երեք տեղանոց: Քանի՞ մոմ էր պետք եղել գնել բոլոր մոմակալների համար:

Լուցկու մեկ հատիկ տեղափոխիր այնպես, որ հավասարությունը ճիշտ լինի՝