Սիրով սպասում եմ քեզ, ի՛մ սիրելի վեց տարեկան ընկեր

Ողջո´ւյն, իմ սիրելի վեց տարեկան ընկեր: Ես Լուսինե Պետրոսյանն եմ, երկու սեբաստացիների մայրիկ։ 1998թ.-ից սեբաստացիների մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ եմ: Այս երկար տարիների ընթացքում սիրով և՛ սովորել եմ, և՛ իմ սովորած հմտություններն ու կարողություները փոխանցել իմ սաներին։ Այստեղ ես ամեն օր սովորում եմ ու սովորում։ Սովորում եմ իմ ավագ ընկերներից, իմ հրաշք սաներից։ Եթե ցանկանում ես իմ հրաշք սաներից մեկը դառնալ, ապա արի ծանոթանանք։ Ես քեզ կօգնեմ լինել այնպիսին, ինչպիսին կաս, կօգնեմ, որ ինքնուրույն շարժվես դեպի քո նպատակները, սիրես ու ուրախանաս կյանքով։ Կօգնեմ քեզ հետաքրքրող հարցերիդ պատասխանները գտնել, քեզ շրջապատող աշխարհն ավելի գրավիչ և գունեղ դարձնել, և իհարկե, քեզ նման հետաքրքրասեր ընկերներ ձեռք կբերես։ Սիրով սպասում եմ  բոլոր այն սովոր​ողներին, ովքեր կցանկանան  մասնակցել բաց, ազատ, ստեղծական  և հետաքրքիր միջավայրում։ Համեցե՛ք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց։

Կրթություն՝ Բարձրագույն

Կայք՝ http://west.mskh.am/

Իմ աշխատանքային գործունեությանը կարող եք ծանոթանալ իմ բլոգում՝  Լուսինե Պետրոսյան

Էլեկտրոնային հասցե՝ lusine_dasvar@mskh.am

Հասցե՝  Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

Հեռախոս՝ (010) 74 21 72

Ծրագրի ղեկավար՝ Գոհար Բալջյան
բջջ. (+37493) 133807