Հորինուկներ

ծիծեռ ծիծեռնաաաաաաաաաաաաաաաաաաաաակԲարեսիրտ ծիծեռնակը

Կար-չկար մի սիրուն ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում խաղալ և ընկերասիրություն անել:
Մի անգամ նա որոշեց բակ իջնել և տեսավ տարբեր թռչուններ։ Նա մոտ եկավ և ասաց․

-Կարելի՞ է ես ձեր հետ խաղամ,

-Այո, պատասխանեցին նրանք։

-Դուք գիտե՞ք Ֆուտբոլ խաղալ,-ասաց ծիծեռնակը։

-Այո,- պատասխանեցին նրանք և այսպես էլ դարձան իրար ընկեր։

Մհեր Անանյան

Ընկերասեր ծիծեռնակը

Կար չկար մի սիրուն ծիծեռնակ կար։ Այդ ծիծեռնակը սիրում էր ընկերների հետ խաղալ։ Մի օր ծիծեռնակը գնում է իր ընկեր ծիծեռնակի մոտ և ուզում է նրա հետ խաղալ։ Ընկեր ծիծեռնակի անունը Ջիմի էր։ Ջիմին կանչում է ծիծեռնակին․

– Է՜յ ծիծեռնակ, արի՛ խաղանք։

– Բայց ի՞նչ խաղանք, Ջիմի՛։

– Մենք ֆուտբոլ կխաղանք։

– Ես ֆուտբոլ խաղալ չգիտեմ, Ջիմի՛։

– Ես քեզ կսովորեցնեմ։

– Ասում է Ջիմին և սովորացնում է։ Նրաք ուրախ-ուրախ ապրում են։

Վահե Բարսեղյան

Մոլորված ծիծեռնակը

Կար- չկար մի ծիծեռնակ կար, Նա շատ էր սիրում զվարճանալ։ Մի անգամ նա որոշեց ման գալ և նա մոլորվեց, բայց հանկարծ մայրիկը կանչեց և պարզվեց, որ նա բակում էր։

Նարե Հակոբյան

Արագաշարժ ծիծեռնակը

Կար- չկար մի արագաշարժ ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում թռչել: Մի անգամ նա որոշեց թռչել Ամերիկա և ասաց․

-Քանի որ ես ամենաարագաշարժ ծիծեռնակն եմ, ես պետք է թռչեմ Ամերիկա։

Եվ նա սկսեց էքսկուրսիան։ Առաջին երկիրն, որը նա տեսավ դա Հյաստանն էր։ Բայց նա իր վանդակի մեջ էր։ Եվ անընդհատ պտտվում էր իր վանդակի մեջ։

Դավիթ Թունյան

Մայր ծիտն և իր երեխաների ուրախությունը

Կար- չկար մի անհաղթ ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում իր ձագերին: Մի անգամ նա որոշեց նվեր սարքել և ուրախացնել իր երեխաներին և երեխաներն շատ սիրեցին նվերներն։ Մի անգամ արծիվն եկավ և նրա ձագերին ուզում էր գողանալ և մայր ծիտը հաղթեց արծիվին։

Աշոտ Դանիելյան

Երջանիկ ծիծեռնակը

Կար- չկար մի սիրուն ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում թռնել: Մի անգամ նա որոշեց գնալ անտառում ապրել և նա թռավ հեռու-հեռու անտառներ, այնտեղ գտավ ընտանիք։ Ունեցավ ձագուկներ և ապրում էր երջանիկ։

Մերի Հովհաննիսյան

Երգիչ ծիծեռնակը

Կար- չկար մի ծիծեռնակ կար ։ Նա շատ էր սիրում երգել ։ Մի անգամ նա որոշեց գնալ օպերա և այնտեղ սկսեց ապրել։

Ռուզաննա Նահապետյան

Ընկերասեր ծիծեռնանակը

Կար- չկար մի ընկերասեր ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում խաղալ։ Մի անգամ նա որոշեց ընկեր գտնել և նա գնաց կողքի բակ և նա գտավ մի տղա։  Նա ասաց․

-Արի՛ ըկերություն անենք։

Այն տղան համաձայնվեց և նա այդպես էլ գտավ իրեն նոր ընկեր։

Գուրգեն Գևորգյան

Եղնիկ

Խոսք՝ Հ․ Թումանյանի, երաժշտություն՝ Կոմիտասի

– Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
– Ասիս -Մասիս սարն եմ արծել:
– Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
– Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:
– Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
– Հայոց Անի սարն եմ քնել:
– Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
– Ծառ խընկենի ծառն եմ քերվել։

 

Նամակ Վտվտիկին և Կտկտիկին

Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանի սովորողները կարդացին Դոնալդ Բիսեթի «Անձրև» ստեղծագործությունը և նամակ գրեցին հերոսներին, թե ինչ են անում, երբ անձրև է գալիս։

Բարև ձեզ, Վտվտիկ և Կտկտիկ, ես  Մանեն  եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում,  Արևմտյան դպոցի  2.2  դասարանում։  Ես շատ եմ սիրում  նկարել ու երաժշտություն լսել։   Սիրում եմ նաև ամպերին նայել ու կերպարներ գտնել։  Իսկ երբ անձրև է, ես սիրում եմ գտնել տխուր ամպերին ու նկարել նրանց ժպիտներ։ Եթե դուք էլի տխրեք, ես ձեր համար էլ ժպիտներ կնկարեմ ու կգունավորեմ մռայլ երկինքը։ 
                                                                                     Մանե Մկրտչյան

Նամակ Վտվտիկ և Կտկտիկ ամպիկներին

Բարև  ձեզ, Վտվտիկ և Կտկտիկ։ Ինչպե՞ս եք։ Ե՞րբ եք հյուր գալու, մեզ մոտ շատ շոգ է։ Շատ լավ է, որ դուք ջրում եք ծառ ու ծաղիկները։ Ես շատ եմ սիրում անձրևային եղանակ։ Երբ անձրև է գալիս, ես մնում եմ տանը, խաղում եմ , գրում և կարդում գրքեր։

Հասմիկ Կարախանյան

Բարև, Վտվտիկ ու Կտկտիկ, ես անձրևի ժամանակ շատ եմ սիրում վազվել, խաղալ: Երբ անձրև է գալիս, ես վերցնում եմ իմ անձրևանոցը և վազում եմ դուրս: Ես ուրախանում եմ, որ դուք ջրում եք ծառերն ու ծաղիկները: Ես անհանբեր սպասում եմ ձեր գալուն, որ բնությունը ուրախանա:
                                                                                 Ձեզ շատ սիրող՝ Հովսեփ
Նամակ Վտվտիկին ու Կտկտիկին
 Սիրելի Կտկտիկ ու Վտվտիկ, դուք լավ  ամպիկներ եք, որովհետև ջրում եք ամեն ինչ։ Ձեր ջրելուց մեծանում են ծառերը, ծաղիկները և խոտերը, իսկ կենդանիները ջուր են ունենում խմելու։  Բայց ես անձրև չեմ սիրում, որովհետև անձրևը ինձ թրջում է ու ես մրսում եմ։
                                                                                        Առնո Աղաբաբյան

Continue reading »