Ծրագրեր՝ 2023-2024 ուստարվա ծրագրեր

Հեղինակային կրթական ծրագրերի մշակմանը ներկայացվող պահանջներ

1-3-րդ դաս. ուս. պլան

ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչ

Առարկայական ծրագրերի նախագծեր

Արևմտյան դպրոց պարտեզ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրiի բլոգ

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի երրորդ տարվա սովորողների էջեր և բլոգներ

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի ուսումնական բաղադրիչներ (2023-24 ուս. տարի)

Սովորողի զարգացման բնութագիր․1-ին դասարան

Սովորողի զարգացման բնութագիր․ 2-րդ դասարան

Սովորողի զարգացման բնութագիր․ 3-րդ դասարան

  • Հեղինակային կրթական ծրագրի տարածումը

Կրթահամալիրի կայք
Ենթակայքեր
Դասավանդողների, սովորողների բլոգներ

Մասնագետ դասավանդողների բլոգներ

Ռուսերենի ուսուցիչ՝ Լուսինե Պետրոսյան

Անգլերենի ուսուցիչ՝ Հասմիկ Սարիբեկյան

Շախմատի ուսուցիչ- Առնոլդ Միքայելյան

Երաժշտության ուսուցիչ- Սեդա Թևանյան

Երկարացված օրվա կազմակերպիչ՝ Աննա Վարոսյան

Այս տարի դասավանդելու եմ 3-րդ դասարանում։

Ուսումնական ռեսուրսներ

Լուսինե Փաշայանի մաթեմատիկական առաջադրանքների փաթեթները՝

3-րդ դասարան

Օգտագործված ռեսուրսներ՝

Մայրենի՝ Ընթերցանության նյութեր, առաջադրանքներ

 

Ծրագրի որոշ կետեր լրամշակման փուլում են․․․

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի ուսումնական բաղադրիչներ (2023-24 ուս. տարի)

Continue reading »

Հեղինակաային կրթական ծրագրի ամենամյա մայիսյան 18-րդ հավաք

 

Մայիսյան հավաքը՝ հեղինակային կրթական ծրագրի ներկայացման բաց հարթակ: Հավաքի ուղեցույց

Նախագիծ՝՝ Մայիսյան հավաքին ընդառաջ՝ նախատեսում ենք ունենալ  դասվարների ամբողջական ծրագրերը՝ 2023-2024 ուսումնական տարվա համար։ 

Ծրագրի  ուղեցույց ՝ Հեղինակային կրթական ծրագրերի մշակմանը ներկայացվող պահանջներ․ լրամշակվող փաստաթուղթ

Կարդալ և ուսումնասիրել  ՀՀ կանրակրթության չափորոշիչ,  որը գործելու է 2023թ․ սեպտեմբերից։

Continue reading »

2021-2022 ուստարվա մեկնարկ

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2021-2022ուստարվա ուսումնական օրացույցի նախագծի առաջարկ

2021-2022 ուստարվա ծրագրեր

Ուսումնական պլան․

1-3-րդ դասարաններ

«Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգիենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Ուսուցումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում են նաև հեռավար և տնային ուսուցման ձևեր։

Մեդիան իր գործիքներով /նեթբուք, պլանշետ, համացանց և այլն/ և հնարավորություններով ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները: