Առաջադրանքներ

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։ Continue reading »

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024

 

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024.Ստուգատեսի մասնակիցներ՝ 3.2 ջոկատի ճամբարականներ
Ժամանակահատված՝ 17․01․2024

Վայրը՝ Բնագիտության լաբորատորիա

Բնագիտական փորձերy սովորողներին մեծ ուրախություն են պատճառում: Սուգատեսի արդյունքում կունենանք փորձերի մեծ փաթեթ: Continue reading »

Ազգագրական փառատոն 2024

Մասնակիցներ՝ 3-2 ջոկատի ճամբարականներ,  դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատվածը՝ 10.01-26.01
Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ՝

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • զրույցների, պատումների, խաղերի, երգերի, պարերի միջոցով իմացություն հայ ազգագրության մասին
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում

Ուղղություն՝

  • Բարբառների ուսուցում
  • Ազգային պարերի, պարերգերի ուսուցում
  • Ազգային խոհանոց
  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ազգային մանկական խաղեր
  • Սովորույթներ, հավատալիքներ, ավանդույթներ
  • Համերգ-հանդիպումներ, հարցազրույցներ
  • Հարթակում ծնողն է
  • այլ

Ընթացք՝
Սովորողների հետ կուսումնասիրենք ազգային ուտեստներ։ Համացանցից դուրս կբերենք հայկական ուտեստներ։ Միասին կպատրաստենք հայկական խոհանոցից մեզ դուր եկած որևէ ուտեստ։ Սեդա Թևանյանի հետ կսովորենք ազգային պարեր, պարերգեր և կներկյանանք փառատոնի ամփոփմանը։ Հաշվետու համերգ կտանք Արևմտյան դպրոցի Վերնատանը։ Կհամագործակցենք ավագ դպրոցի սովորողների հետ, կսովորենք ազգային պարեր։ Համագործակցային նախագիծով հանդես կգանք Զառա Սեդրակյանի, Սեդա Թևանյանի հետ Ազգային խաղերի, ընկուզախաղերի ստուգատես։ Հանդիպում, վարպետության դաս կունենանք Մարինե Մկրտչյանի հետ։

Ամփոփում՝ Ազգագրական փառատոն 2024․ ամփոփում

Լուսաբանումն ըստ Լուսինե Պետրոսյանի՝ Ընկուզախաղեր, ազգային խաղեր

Լուսաբանումն ըստ Զառա Սեդրակյանի՝ Ընկուզախաղերի, ազգային խաղերի ստուգատես. ամփոփում

Սովորող-սովորեցնող նախագիծ՝ Ազգագրական փառատոն 2024. սովորող-սովորեցնող նախագիծ

Ազգային խաղերի ուսուցում՝ Ազգային խաղերի ուսուցում

Ազգային պարերգերի ուսուցում՝ Ազգագրական փառատոն 2024. պարերգի ուսուցում

Հանդիպում Մարինե Մկրտչյանի հետ՝ Ազգային խաղերն որպես ազգային մշակույթի փոխանցման միջոց

Ձմեռային մարզական խաղեր 2024 Ջրվեժի անտառապուրակում

Ձմեռային մարզական խաղեր 2024 Ջրվեժի անտառապուրակում

Վայրը՝ Ջրվեժ անտառապարկ

Ճամփորդության ամսաթիվը՝ հունվարի 19

Մասնմակիցներ՝ Արևմտյան դպրոցի երրորդ դասարանի ճամբարականներ

Պատասխանատու ուսուցիչներ՝ Լուսինե Պետրոսյան և Ասյա Ծատրյան

Պատասխանատու մարզիկ՝ Մադլեն Թերզյան

Վարորդ՝

Մեկնումը դպրոցից, Բախշյանի պուրակից՝ ժամը 10։00

Ժամանում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կաթողիկե, Ջրվեժ)

Անտառապարկում՝ 12։00-13:00/մեզ նախատեսված ժամանակն է սահելու համար, 30 րեպե էլ խաղալու համար

untitled-1 Continue reading »