Համբարձման ծեսը Ապարանի ջրամբարում

aparan

Վայրը՝ Ապարանի ջրամբար
Հեռավորություն՝ 59,2կմ
Ժամանակ ՝ 1 ժամ 12 րոպե
Մասնակիցներ՝ Սեբաստացի սովորողներ
Օրը՝ 7.05.2024
Մեկնումը՝ 9:30  Բախշյանի այգուց
Վերադարձը՝ 16:00
Եղանակը՝ ըստ mes.am-ի
Խորհրդատու հայրենագետ՝ Սոնա Փափազյան

Ճամփորդության պատասխանատուներ՝  Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան, Վարսիկ Աթոյան, Ասյա Ծատրյան
Օգնականներ՝  Մադլենա Թերզյան, Էմմա Աղաբաբյան

Ծեսի պատասխանատու՝ Սեդա Թևանյան
Վարորդ՝ 
Երթուղին՝  Քասախ գետի վրա գտնվող՝ Ապարանի ջրամբար Continue reading »

«Զատիկ» նախագիծ

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ 22․03-7․04

Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկական ծեսին՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես,   Զատկի     խորհուրդներին (ածիկացան, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու, ձուկ, չամչով փլավ, զատկածառ), զատկական ավանդույթներին ու սովորույթներին։

Խնդիրներ

  • Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  • Մեդիահմտությունների ամրապնդում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում

Գործունեության ընթացքը.

  • Սովորում ենք զատկական ասիկներ, հանելուկներ,ասացվածքներ, առածանի:
  • Հորինում ենք հեքիաթներ, պատմություններ, հանելուկներ:
  • Ծեսի մասին ռադիոհաղորդումներ ենք ներկայացնում:

Զատկի ծեսի մասին տեղեկություններ հավաքել 

  • ինչպե՞ս են նշել և նշում Զատկի տոնը
  • ի՞նչ խաղեր են խաղացել
  • ի՞նչ երգեր են երգել
  • ի՞նչ բանաստեղծություններ, ասացվածքներ, բարեմաղթանքներ են ասել
  • ի՞նչ կերակրատեսակներ են եփել, ի՞նչ թխվածքներ են թխել

Տեխնոլոգիա-ածիկացան

  • Ցանում ենք ոսպ, ցորեն և դիտարկում ենք ածիկի  աճը: Ամեն օր ջրում ենք և խնամում:
  •  Զատկական բարեմաղթանքների բացիկներ ստեղծել / էլեկտրոնային/
  • Դատարկ ձվիկներ ձևավորել
  • Paint-ով զատկական, գարնանային նկարներ նկարել
  • Զարդարել զատկական ճյուղը, խոտը

Ամփոփում՝

 

Այցելություն Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոն

«Թումանյանական օրեր» նախագծի ամփոփում

Ներկայացումը՝ «Պոչատ աղվեսը»

Վայրը՝ Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոն

Օրը՝  փետրվարի 29

Ներկայացման սկիզբը՝ 11։00

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի տարատարիք դասարանների սովորողներ

Պատասխանատուներ՝ Աշխեն Թադևոսյան, Մարգարիտա Թամազյան, Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան Ռ., Վարսիկ Աթոյան, Մելինե Սիմոնյան, Լուսինե Պետրոսյան Գ., Քրիստինե Հովսեփյան, Մարիամ Խաչատրյան

Օգնականներ՝ Մադլենա Թերզյան, Ասյա Ծատրյան, Էմմա Աղաբաբյան, Շողիկ Սահակյան, Աստղիկ Արսենյան, Ալվարդ Անդրեասյան

Խնդիրներ՝ Ծանոթանալ մշակութային հաստատություններ այցելելու մշակույթին։ Լսելու, տեսածը պատմելու կարողութունների զարգացում:

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում:

 

 

« Ինչպես են տոնում Զատիկը տարբեր երկրներում» համագործակցային նախագիծ

Նախագծի հղումը՝ Զառա Սեդրակյանի բլոգից

Ժամանակահատվածը` 01.03-31.03

Պատասխանատուներ` Զառա Սեդրակյան, Լուսինե Պետրոսյան, Քնարիկ Հակոբյան

Մասնակիցներ` Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, 3-2 դասարանի սովորողներ

Անցկացման վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ

Նպատակը և խնդիրները`

  • Ծանոթություն տարբեր ազգերի ազգային խոհանոցներին
  • Ծանոթություն տարներ երկրներում տոնվող Զատկի ծեսին
  • Համացանցից համապատասխան նյութերի որոնման հմտությունների զարգացում
  • Ստացած գիտելիքները կրտսեր ընկերներին փոխանցելու հմտությունների զարգացում
  • Տեսանյութ նկարելու, մոնտաժելու հմտությունների զարգացում
  • Խոհանոցային գործունեության միջոցով ծանոթացում այլ ազգերի մշակույթին

Ընթացքը Յուրաքանչյուր շաբաթ ընտրում ենք մեկ երկրի ազգային ուտեստ։ Երկրների ցանկը` ամենահետաքրքիր երկիրն իր ավանդույթներով և ավանդական խոհանոցով։

3-2 դասարանի սովորողները համացանցում փնտրում և գտնում են տվյալ երկրի մասին հետաքրքիր փաստեր։ Ծանոթանում են տարբեր երկրներում տոնվող ծեսի ավանդույթներին, տվյալ երկրի ազգային խոհանոցին, ուտեստներին։ Ընտրում են որևէ ուտեստ, դուրս բերում բաղադրատոմսը։ Ստացած գիտելիքներով սովորողները այցելում են 5-6 տարեկան ընկերներին, փոխանցում այդ գիտելիքները, կիսվում հետաքրքիր փաստերով։ Այնուհետև միասին սկսում են պատրաստել տվյալ երկրի ազգային ուտեստներից մեկը։ Ընթացքը 3-2 դասարանի սովորողները տեսանկարահանում են, նկարահանած նյութերը մոնտաժում, տեղադրում անհատական բլոգներում։

Արդյունքը տեսանյութերի և ֆոտոպատումների տեսքով կտեղադրվի սովորողների անհատական բլոգներում, դասարանական բլոգներում։

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

«Ձոն» տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես- նախագծի հղումը Քնարիկ Ներսիսյանի բլոգից

 

Ստուգատեսի հայեցակարգ․

Ստուգատեսը միավորում է մի շարք ոլորտներ, այդ թվում՝ վիզուալ, դեկորատիվ կիրառական արվեստներ,արհեստներ, թվային տեխնոլոգիաներ, երաժշտություն, բնագիտական, էկոլոգիական առարկաներ, առողջագիոտւթյուն, գրականություն, պատմություն, հոգևոր մշակութային նախագծեր։

Ստուգատեսի ուղղությունները՝

Մանկավարժական տեխնոլոգիա

  • արտադրությամբ ուսուցման հմտություններ
  • երաժշտություն
  • պարտեզապուրակային գործ, երկրագործություն կազմակերպելու հմտություններ
  • մեդիամիջավայր, մեդիահմտություններ
  • նորամուտներ

Մայրիկատոն․Հասարակագիտական․Սեմինարներ, պանելային քննարկումներ

  • Հասարակության մեջ մայրական դերի իրազեկման և գնահատման բարձրացում:
  • Ընդլայնված ընտանեկան հարաբերություններ և հաղորդակցություն:
  • Մայրերի հզորացում և հասարակության մեջ նրանց ներդրման ճանաչում
  • Սիրո և կարեկցանքի ձևավորում

Continue reading »

«Կարդում ենք Աղայան» նախագիծ

2016-2017 ուստարվա մշակում 

Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործություններ- Պարտեզ ամսագիր 

2023-2024 ուստարվա մշակումը՝ Լուսինե Պետրոսյանի 

Նախագծի նկարագրություն 

«Կարդում ենք Աղայան» նախագիծն ուսումնական օրացույցով հաստատված նախագիծ է, որն իրականացվում է ամեն տարվա մարտ-ապրիլ ամիսներին։  Ուսումնական օրացույցը Կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններից մեկն է, օրացույցը մտավ մեր սեբաստացիական կյանք ու դարձավ կիրառելի,  կազմակերպող: Օրացույցն ամեն ամսվա, շաբաթվա սկզբում թերթվող, ուսումնական առօրյան կանոնակարգող ու ամեն անգամ բովանդակային, դրանից բխող` կազմակերպական շեշտադրում հաղորդող ուղեցույց է: Օրացույցն ու հեղինակային կրթական  նախագծերն ուսուցման կարգավորիչներն են։ Այս նախագիծը հնարավորություն է տալիս ծանոթանալ մանկավարժ, բանաստեղծ, հեքիաթագիր Ղ. Աղայանի գրական, մանկավարժական գործունեությանը, ստեղծագործություններին: Այս նախագծի ընթացքում սովորողների մոտ կզարգանա երևակայելու, ստեղծագործելու, բառապաշարը հարստացնելու, բանավոր խոսքը զարգացնելու կարողություններ: Սովորողները տարբեր ուսումնասիրություններ կանցկացնեեն ընտանիքներում, կրթահամալիրում, հարցազրույցներ կվարեն, ռադիոնյութեր, տեսանյութեր կպատրաստեն:  

Նախագծի մասնակիցներ․ 

  • տարատարիք սովորողներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցի անդամներ, այլք… 

Նախագծի նպատակը․ 

  • ծանոթացում Ղ. Աղայանի գրական գործունեությանը 
  • Աղայանի նկատմամբ հետաքրքրության խթանում 
  • աղայանական ստեղծագործությունների ուսուցում 
  • բանավոր, գրավոր խոսքի զարգացում 
  • սստեղծագործական երևակայության զարգացում 
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում 
  • մեդիահմտությունների զարգացում 
  • ուսումնական նյութերի ստեղծում 

Նախագծի նպատակն է ծանոթացնել սովորողներին Ղազարոս Աղայանի գրական ստեղծագործություններին, Աղայանի ստեղծագործությունների հանդեպ խթանել հետաքրքրություն։ Ընթերցել, քննարկել, բերանացի անել ստեղծագործությունները։ Ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների գրավոր և բանավոր խոսքը, ստեղծագործական երևակայությունը։ Զարգացնել տեխնոլոգիական և մեդիատեխնոլոգիական հմտությունները։ Նախագիծն ամփոփել ուսումնական նյութերի ստեղծումով։ 

 

Նախագծի խնդիրները․ 

  • Աղայանի թողած գրական հարուստ ժառանգությունը 
  • ստեղծագործությունների ընթերցում, վերլուծում, քննարկում 
  • ճանաչողության և վերլուծական մտածողության զարգացում 
  • բառապաշարի հարստացում 
  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում 
  • ստեղծագործական երևակայության զարգացում 
  • կարդալու, պատմելու որակական հատկանիշների զարգացում 
  • մեդիատեխնոլոգիական կարողությունների զարգացում 
  • տեխնոլոգիական կարողությունների զարգացում 

Նախագծի իրականացման քայլերը. 

  • նախագծի քննարկում սովորողների հետ, քայլերի մշակում և առաջարկությունների գրառում 
  • Աղայանի ստեղծագործությունների ընթերցում, քննարկում 
  • տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից 
  • տեսանյութերի պատրաստում 
  • թատերական ներկայացումներ, ռադիոթատրոններ, ընտանեկան ներկայացումներ, խմբային ներկայացումներ Աղայանի ստեղծագործությունների հիման վրա/ տիկնիկային, ստվերային և այլն/ 
  • աշխատանքներ և խմբային, և՛ անհատական 
  • կատարված աշխատանքների հրապարակվում բլոգում, կայքում, ենթակայքում 
  • պատրաստի նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում 

 

Տևողությունը՝մարտ-ապրիլ ամիսներ 

Տարիքային խումբը՝ առաջինից երրորդ դասարանցիներ 

Սպասվելիք արդյունքներ՝ 

  • սովորողների ամփոփումները (հաշվետու պատումներ, տեսանյութեր, ռադիոնյութեր, լրագրողական ուսումնասիրություններ (դասարանական բլոգներում, անհատական բլոգներում) 
  • հավաքված նյութերի մշակում-հրապարակում 

Բովանդակություն 

Նախագծին առաջարկվող մեդիափաթեթ՝ 

Կենսագրություն՝ Ղազարոս Աղայան 

1-3-րդ դասարանցիների համար՝  

Մեդիաընթերցարան «Պարտեզ» ամսագրից՝ Ղազարոս Աղայան 

Մանկական պատմվածքներ 

Առաջին դասարան 

Նպատակը՝ 

  • աղայանական ստեղծագործությունների ուսուցում 
  • բանավոր, գրավոր խոսքի զարգացում 
  • սստեղծագործական երևակայության զարգացում 
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում 
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացում 

 

Խնդիրները՝ 

  •  խոսքի զարգացում 
  •  երևակայության հմտության զարգացում 
  • լսածը վերարտադրելու հմտություն 
  • տեխնոլոգիական հմտությունների ձևավորում 
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում 
  •  երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում 

Ստեղծագործությունների ցանկ 

«Խելոք գլուխը», «Կատու», «Աքաղաղը», «Ատամը փոխած», «Ծիտն ու բազեն», «Առավոտը գյուղում», «Արեգակ» 

Երկրորդ դասարան 

Նպատակը՝ 

  • ծանոթանալ Աղայանի գործունեությանը 
  • ճանաչել և կարդալ Աղայանի ստեղծագործությունները 
  • հորինուկների, մեդիագրքի ստեղծում 
  • համացանցում որոնողական հմտությունների ձևավորում 

Խնդիրները՝ 

  •  խոսքի զարգացում 
  • երևակայության հմտության զարգացում 
  • բառապաշարի հարստացում 
  •  լսածը վերարտադրելու հմտություն 
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում-ամրապնդում 
  •  դերային ընթերցանության զարգացում 
  • քննարկելու, ստեղծագործության վերաբերյալ կարծիք արտահայտելու հմտության ձևավորում 

 

Ստեղծագործությունների ցանկ 

«Երկու ձագիկ», «Երկու այծ, «Ամենաուժեղը», «Մանուշակ», «Ամիսներ ու չորս եղանակ»,  «Մեղուն ու մարդը», «Արևի հրամանը» 

 

Երրորդ դասարան 

Նպատակը՝ 

խմբային աշխատանքի կազմակերպում 

բառապաշարի հարստացում 

Խնդիրները` 

  •  ծանոթանալ, վերհիշել  Աղայանի ստեղծագործություններին 
  • զարգացնել սովորողների մեդիատեխնոլոգիական հմտությունները 
  • զարգացնել որոնողական կայքերից ճիշտ օգտվելու հմտությունները 
  •  ամրապնդել իրար լսելու, քննարկելու կարողությունները 
  •  զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտությունները 
  • խմբային աշխատանքի արդյունքում՝ աշխատանքի ճիշտ ներկայացնելը 

Ստեղծագործությունների ցանկ 

«Ծառերի գանգատը », «Մեղուն ու հավը, «Ոսկի և երկաթ », «Կենդանիների վեճը », «Ընկերասեր եղջերուները »,  «Մանկական հեքիաթ », «Հիշողություն » 

 

Ուսումնական գործունեության ձևեր․ 

Լեզվագործունեություն՝  ռոդարիական հնարքների կիրառում, հեքիաթների, բառերի հորինում, ընթերցանություն, ընտանեկան ընթերցումներ: Զրուցել Աղայանի մասին, պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան, վերհիշել նախակրթարանում, պարտեզում, նախորդ տարիներին անցած ստեղծագործությունները: Համացանցում որոնել աղայանական մեդիանյութեր նախորդ տարի իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել: 

Տեխնոլոգիական գործունեություն՝ Կավագործության, նկարչության, տիկնիկագործության, խոհանոցային գործունեության միջոցով հերոսների ստեղծում։ 

Թատրոն-երաժշտական՝ ստեղծագործությունների խաղ-բեմականացում, շիլափլավի հորինում՝ երաժշտական ազգային երգ ու պարի համադրումով: 

 

 

Ամփոփում․ 

 

Ազգային խաղերը որպես ազգային մշակույթի փոխանցման միջոց

Ազգագրական փառատոն 2024 նախագծի շրջանակում Արևմտյան դպրոցի 3-2 ջոկատին հյուր էր եկել Մարինե Մկրտչյանը։  Ունեցանք հետաքրքիր համդիպում։ Իրականացրինք այլընտրանքային նկարչություն և ընկույզներով խաղացինք ազգային խաղեր։

 

Փազլների ստեղծում. «Սովորող-սովորեցնող» նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 26

Մասնակիցներ՝   Արևմտյան դպրոցի 3-2 ջակատի ճամբարականներ և 5 տարեկաններ

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • jigsawplanet հավելվածի միջոցով փազլների ստեղծում
  • Դիջիթեք 2024 սուգատեսի շրջանակներում, ծանոթանալ նոր ծրագրային հավելվածի, որի միոջոցով կարող ենք հեշտությամբ պատրաստել փազլներ
  • Մասնակցություն Հանրակթական Դիջիթեք 2024 ստուգատեսին

Նախագծի ընթացքը

Սովորող-սովորեցնող նախագծի ընթացքում Գրետա Բակունցի ջոկատը «Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում իրենց կարողությունները փոխանցեցին 3-2 ջակատի սովորողներին։Արմտյան դպրոցի 3-2 ջոկատի սովորողներն էլ իրենց սովորածը կփոխանցեն 5 տարեկաններին։ Կգրանցվեն  jigsawplanet, կայքում,  որի միջոցով կսովորեցնեն պատրաստել փազլներ:

Ամփոփում՝ Գրետա Բակունց և մաթեմատիկների ջոկատ –Փազլների ստեղծում

Զառա Սեդրակյան և 5-6 տարեկաններ- «Jigsawplanet.com հավելվածը 5-6 տարեկանների համար

«Դդմատոն» նախագիծ

Ձմեռային հունվարյան նախագծային-ստուգատեսային ճամբարի երրորդ շաբաթը ծիսական է: Հունվարի 22-ից 26-ը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի սովորող-ճամբարականները նախապատրաստվում են ճամբարի փակմանը՝ իրականացնելով «Դդմատոն» նախագիծը: Այս նախագծով մեկնարկ է տրվում նաև «Բարեկենդան» նախագծին:

Մասնակիցները՝ 1-3-րդ դասարանի ճամբարականներ

Տևողությունը՝ հունվարի 22-26

Նպատակը

Ազգային ծիսական ավանդույթների ուսումնասիրում, ճանաչում, փոխանցում և տարածում: Continue reading »