Կամավոր ատեստավորում

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության համաձայն՝ կրթահամալիրը փորձարարական-հետազոտական, հանրակրթական հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություն է։ Եվ, որպես այլընտրանքային-հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների փորձարարական-հետազոտական միավորում, 2022-2023 ուտարվանից սկսում է «Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողների կամավոր ատեստավորման» գործընթացը՝ ներկայացնելով ուսուցչի կամավոր ատեստավորման կրթահամալիրի այլընտրանքը։

Առաջին քայլով կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան մշակել-հրապարակել է կրթահամալիրում հեղինակային մանկավարժություն իրականացնող մանկավարժական աշխատողի ատեստավորման կազմակերպման, անցկացման և դրա արդյունքում դրույքաչափի փոփոխության և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կարգը, ըստ որի գնահատվում է վերջին երեք տարում հայտատուի մանկավարժական գործունեությունը, որի արդյունքում փոփոխվում է նրա դրույքաչափը և տրամադրվում է հավելավճար։

Երկրորդ քայլով մանկավարժության կենտրոնը կրթահամալիրի կայքում հրապարակել է հեղինակային կրթական ծրագրի դասավանդողների կամավոր ատեստավորման հայտարարությունը, հայտի ձևը և այն առանցքային պահանջները, որոնց շրջանակում հայտատուն ստեղծում, բլոգում հրապարակում է վերջին երեք տարվա իր մանկավարժական գործունեության մասին տեղեկությունների փաթեթը։

Իսկ հայտը լրացնելուց հետո հայտատուն 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է իր մանկավարժական գործունեության հանրային ներկայացումը։

 

 

Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողի կամավոր ատեստավորում

Կամավոր ատեստավորման կազմակերպման կարգ՝

Դասավանդողի դրույքաչափի բարձրացման նախագիծ

Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողների կամավոր ատեստավորում․հայտարարություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Արևմտյան դպրոց»

Դասավանդող՝ դասվար Լուսինե  Ռոբերտի Պետրոսյան

Ուսումնական բլոգ

Վերջին երեք ուսումնական տարիների մանկավարժական գործունեության մասին տեղեկությունների փաթեթ՝ Continue reading »