Ընդունելություն

Հարգելի՛ ծնողներ, կից ուղարկում եմ պայմանագիրը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Խնդրում եմ, պայմանագիրը լրացնել, ուղարկել  lusine_dasvar@mskh.am էլ հասցեին մինչև ապրիլի 15-ը:
Ներբեռնեք պայմանագիրը, սեղմեք հղումը՝ Պայմանագիր։
Վճարման հաշվեհամար՝ 900018003203
 
Պայմանագիրը կնքելու պահին անհրաժեշտ են հետևյալ  փաստաթղթերը՝
 
Առաջին ամսվա վճարման կտրոն
Երեխայի սոցիալական քարտի պատճեն
Ծնողի անձը հաստատող փաստաթղթ
Հարգելի՛ ծնողներ, ծանոթացեք Արևմտյան դպրոցի ծրագրի ղեկավար Բալջյան Գոհարի ծնողական հավաքի օրակարգին։
 
Հետադարձ նամակով հաստատեք, որ ստացել եք նամակս:

Ընդունելություն 2024-2025

Հարգելի՛ ծնողներ, ծանոթացեք Արևմտյան դպրոցի ծրագրի ղեկավար Բալջյան Գոհարի ծնողական հավաքի օրակարգին։

1․ Ուսումնական կարգերի ներկայացում

2․ Ուսումնական պլանների, պայմանագրերի ներկայացում, քննարկում։

3․ Կրթահամալիրի օրացույց

  • Ընտանեկան նախագծերը, դրանց սովորողների, ընտանիքների ներառվածությունը
  • Ճամփորդական նախագծերը, դրանց սովորողների մասնակցությունը /եռօրյա ճամփորդություններ/

4․ Կրթահամալիրում իրականացվող լրացուցիչ ծառայություններ․

«Մուտքի ճամբար» 2024

Անցկացման վայրը՝  Արևմտյան դպրոց
Ժամանակահատվածը՝ — 27.03, 28.03. 29.03
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց դիմած  1-ին դասարանի սովորողներ
Համակարգողներ՝ Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան, Վարսիկ Աթոյան
Համագործակցելու ենք՝ Սեդա Թևանյան, Էլինա Սիմոնյան, Հասմիկ Սարիբեկյան, Զառա Ոսկանյան, Նարեկ Հակոբյան, Մադլեն Թերզյան

Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։

Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցն իր հետ պետք է ունենա՝

  • բրդուճներ/+քաղցր որևէ բան, միրգ/
  • լողազգեստ /լողի պարագաներ/

Շաբաթվա անելիքներ
Կավագործություն
Այցելություն ագարակ
Կենդանիների խնամք
Բակային ընթերցումներ և քննարկումներ
Լող
Երգ

Ուրախ օտար լեզու Continue reading »

Սիրով սպասում եմ քեզ, ի՛մ սիրելի վեց տարեկան ընկեր

Ողջո´ւյն, իմ սիրելի վեց տարեկան ընկեր: Ես Լուսինե Պետրոսյանն եմ, երկու սեբաստացիների մայրիկ։ 1998թ.-ից սեբաստացիների մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ եմ: Այս երկար տարիների ընթացքում սիրով և՛ սովորել եմ, և՛ իմ սովորած հմտություններն ու կարողություները փոխանցել իմ սաներին։ Այստեղ ես ամեն օր սովորում եմ ու սովորում։ Սովորում եմ իմ ավագ ընկերներից, իմ հրաշք սաներից, եթե ցանկանում ես իմ հրաշք սաներից մեկը դառնալ, ապա արի ծանոթանանք։

Ես քեզ կօգնեմ լինել այնպիսին, ինչպիսին կաս, կօգնեմ, որ ինքնուրույն շարժվես դեպի քո նպատակները, սիրես ու ուրախանաս կյանքով։ Կօգնեմ քեզ հետաքրքրող հարցերիդ պատասխանները գտնել, քեզ շրջապատող աշխարհն ավելի գրավիչ և գունեղ դարձնել, և իհարկե, քեզ նման հետաքրքրասեր ընկերներ ձեռք կբերես։ Սիրով սպասում եմ  բոլոր այն սովոր​ողներին, ովքեր կցանկանան  մասնակցել բաց, ազատ, ստեղծական  և հետաքրքիր միջավայրում։ Համեցե՛ք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց։

Կրթություն՝ բարձրագույն

Կայք՝ http://west.mskh.am/

Իմ աշխատանքային գործունեությանը կարող եք ծանոթանալ իմ բլոգում՝  Լուսինե Պետրոսյան

Էլեկտրոնային հասցե՝ lusine_dasvar@mskh.am

Հասցե՝  Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

Հեռախոս՝ (010) 74 21 72

Ծրագրի ղեկավար՝ Գոհար Բալջյան
բջջ. (+37493) 133807