2021-2022 ուստարվա մեկնարկ

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2021-2022ուստարվա ուսումնական օրացույցի նախագծի առաջարկ

2021-2022 ուստարվա ծրագրեր

Ուսումնական պլան․

1-3-րդ դասարաններ

«Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգիենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Ուսուցումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում են նաև հեռավար և տնային ուսուցման ձևեր։

Մեդիան իր գործիքներով /նեթբուք, պլանշետ, համացանց և այլն/ և հնարավորություններով ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

«Դասարան TV» շուրջտարյա նախագիծ

Նախագիծն իրականացնում են՝ 1-ից 5-րդ դասարանի սովորողներ
Թողարկման ժամանակացույց՝ յուրաքանչյուր կիրակի
Նախագծի համակարգողներ՝ Արմինե Գյոնջյան և Լուսինե Պետրոսյան

Նպատակը՝

  • սովորողների համագործակցություն
  • Հաղորդումների ամենշաբաթյա հաճախականություն ( թողարկվում են յուրաքանչյուր կիրակի)
  • Ծնողների ներգրավումը հաղորդման ստեղծման ընթացքին
  • Կրթահամալիրում իրականացվող տարաբնույթ նախագծերի լուսաբանում, ներկայացում
  • Սովորողների և նրանց նախասիրությունների ներկայացում

Continue reading »

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2021-2022 ուստարվա ուսումնական օրացույց

Սեպտեմբերի 1՝

  • «Գիտելիքի օրը բարձունքին» նախագծեր

Սեպտեմբերի 1-15՝

Սեպտեմբերի 4՝ կրթական շքերթ

Սեպտեբերի ․․․՝ հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաք

Սեպտեմբերի 25-հոկտեմբերի 9՝ Կոմիտասյան օրեր Continue reading »