Ուսումնական գործընթացի համառոտ նկարագրություն․ մայիսի 2-6

Մայրենի՝ Ընթերցարան

Շաբաթվա ստեղծագործություններն են՝«Գիտե՞ս, որ»/աղվեսի մասին/ և  ասիկներ։

***

Ծիլ, ծիլ, ծիլծիլա,

Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,

Պստի պապը տուն կուգա,

Չամիչ ուտելեն կուգա,

Ճանճը տզզալեն կուգա,

Ճնճուղը  թը՜ռնելեն կուգա:

***

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,

Չալ խնձորիկ, փշատիկ,

Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,

Ծկլակտուց, ծկլամերիկ,

Կուտ ուտի, կուտման ուտի,

Ծակ շերեփով ծիկրակ անի:

***

Խնոցի հարոցի
Տարա բերի զարկեցի
Հարեցի հա հարեցի
Դեղին կարագ հանեցի

Մաթեմատիկա՝ Քննարկում  ենք ապրիլ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջին մակարդակը։

Բանավոր մաթեմատիկա

Աշխատանքային էջեր՝

Բանավոր հաշիվ մեկից մինչև…….. Կրկնել մինչև տասի սահմանում թվերի կազմությունը, կազմել արտահայտություններ և լուծել։ Կազմել պարզ խնդիրներ։ Տասնյակ և միավոր։ Գումարում և հանում հարյուրի սահմանում և գումարում հանում կլոր տասնյակներով։ Կրկնել՝ Միանիշ և երկնիշ թվեր, զույգ և կենտ թվեր, նախորդ և հաջորդ թվեր, /հարևան թվեր/, տասնյակ և միավոր։ Կարգեր, Կարգային անցումով գումարում և հանում։ Գումարում 20-ի սահմանում կարգային անցումով Հանումը 20-ի սահմանում կարգային անցումով

Սովորում ենք կոմիտասյան ասիկներ և երգեր Հակաբացիլ Կոմիտաս նախագծի շրջանակում Continue reading »

Հակաբացիլ Կոմիտաս

Ճամփորդությունն իրականացնում ենք «Հակաբացիլ Կոմիտաս կամ ես կարողանում եմ» նախագծի շրջանակում:
Հակաբացիլ Կոմիտաս համերգ-ֆլեշմոբի վայրը՝ Արագածոտնի մարզ, Սաղմոսավանք
Մասնակիցներ՝ 
1-1; 1-2; 1-3 դասարանի սովորողներ, ծնողական համայնք

Երաժշտության դաղավանդող՝ Սեդա Թևանյան
Օգնական՝ Ֆենյա Արսենյան, Աննա Վարոսյան, Մադլեն Թերզյան
Օրը՝
12.05
Ժամը՝
09:30-16:00
Մեկնումը՝ Յուրի Բախշյանի այգու հարակից տարածքից Continue reading »

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա իրականացրած նախագծերն են՝

Continue reading »

Թարս հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ տմբտմբացնում էին գլուխները և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները… ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա   նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Ուսումնական գործընթացի համառոտ նկարագրություն․ ապրիլի 25-29

Մայրենի՝ Ընթերցարան

Շաբաթվա ստեղծագործություններն են՝«Գիտե՞ս, որ»/նապաստակի մասին/ և «Թարս հարցեր»։

Մաթեմատիկա՝ Բանավոր մաթեմատիկա, Բանավոր մաթեմատիկա

25,04,2022

Բանավոր հաշիվ մեկից մինչև…….. Կրկնել մինչև տասի սահմանում թվերի կազմությունը, կազմել արտահայտություններ և լուծել։ Կազմել պարզ խնդիրներ։ Տասնյակ և միավոր։ Գումարում և հանում հարյուրի սահմանում և գումարում հանում կլոր տասնյակներով։ Կրկնել՝ Միանիշ և երկնիշ թվեր, զույգ և կենտ թվեր, նախորդ և հաջորդ թվեր, /հարևան թվեր/, տասնյակ և միավոր։ Կարգեր, Կարգային անցումով գումարում և հանում։

Գումարում 20-ի սահմանում կարգային անցումով

Հանումը 20-ի սահմանում կարգային անցումով

Հաղթահարում ենք Մաշտոցները

d58dd687d5a1d5b6

Վայրը՝  Գեղարքունիկի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Օր՝  Մայիսի 26
Մեկնում՝ ժ. 9:30
Վերադրաձ՝ ժ. 16:30Մեկնարկի վայր՝ Յուրի Բախշյանի այգու հարակից տարածք ժ. 9:30
Վերադարձը՝ Յուրի Բախշյանի այգու հարակից տարածք ժ. 16:30
Դասարան՝ Արևմտյան Դպրոց-պարտեզ  1.2 դասարան
Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժ, 8ր
Հայրենագիտական արշավի պատասխանատուներ` Լուսինե Պետրոսյան, Աննա Վարոսյան Continue reading »

Ես կարողանում եմ

Նախագծի մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ մայիս ամիս
Նախագծի նպատակը` սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու հնարավորություն, ներկայացնելու իր մեկ տարվա ընթացքում ձեռք բերած կարողությունները:

Ընթացք
Սովորողները ներկայացնում են իրենց կարողությունները՝ փոքրիկ տեսանյութեր նկարահանելով։ Տեսանյութերը տեղադրում են իրենց յութուբյան ալիքում և հրապարակվում է դասարանական բլոգում։

Ամփոփում՝Ես կարողանում եմ նախագծի ամփոփում

Հակաբացիլ Կոմիտաս կամ ես կարողանում եմ

Նախագծի մսանակիցներ՝ Արևմտյան դպրոցի 1-ին դասարնցիներ, ծնողներ
Ժամանակահատվածը՝ 25.04-12.05
Նախագծի ամփոփման վայրը՝ Սաղմոսավանք
Համագործակցություն՝ Սեդա Թևանյան, Անուշ Դավթյան
Շապիկանկարչություն՝ մայիսի 5  ժամը՝ 12:30
Ամփոփում՝ մայիսի 12

Նպատակը՝

  • Դպրոց և ընտանիք համագործակցություն
  • Կոմիտասի երգերի տարածում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Խնդիրները՝

  • Զարգացնել սովորողների, ծնողական համայնքի երաժշտական ճաշակը
  • Կոմիտասի ստեղծագործությունների միջոցով սովորողների, ծնողների մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ
  • Տարածել Կոմիտասյան երգերը
  • Ծնողներին ներգրավել նախագծի ընթացքին

Ընթացք՝

Անուշ Դավթյանի օգնությամբ ստեղծում ենք տառերի էսքիզներ, որի օգնությամբ ծնողների հետ կնկարենք շապիկներին: Պատրաստի շապիկները կկրենք ամփոփման օրը:
Սեդա Թևանյանի օգնությամբ սովորում-ամրապնդում ենք կոմիտասյան երգերը, պարերգերը:
Նախագիծը նախատեսում ենք ամփոփել  ճամփորդելով դեպի Արագածոտնի մարզ, Սաղմոսավան։ Սաղմոսավանքի  բակում էլ ծնողների հետ կերգենք կոմիտասյան երգեր, միասինկպարենք:

Տեխնոլոգիական աշխատանքի համար անհրաժեշտ նյութեր՝

  • Շապիկ
  • Կտորի ներկանյութ

Ամփոփման երգեր, պարերգեր, խաղերգեր, խաղիկներ՝

Ծրագիր առաջին դասարաններ
1.Արևաշար

Ծիլ, ծիլ, ծիլծիլա,

Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,

Պստի պապը տուն կուգա,

Չամիչ ուտելեն կուգա,

Ճանճը տզզալեն կուգա,

Ճնճուղը  թը՜ռնելեն կուգա:

2.Այ արևը

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,

Չալ խնձորիկ, փշատիկ,

Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,

Ծկլակտուց, ծկլամերիկ,

Կուտ ուտի, կուտման ուտի,

Ծակ շերեփով ծիկրակ անի:

3.Հե՜յ, իմ նազան

Խնոցի հարոցի
Տարա բերի զարկեցի
Հարեցի հա հարեցի
Դեղին կարագ հանեցի

4.Երգ- Խնոցի

Թռի, թռի, թիթեռնիկ,

Եկեղեցու ծիծեռնիկ,

Խաչ պատուհան կուտ քաղե,

Ավազանի ջուր խմե:
Վարդի դաստա խորոտիկ,

Ռեհանի փունջ մորոտիկ,

Քեզմեն առնեմ հոտհոտիկ,

Իմ սիրունիկ աղունիկ:

5.Կաքավիկ

աղջիկներ.

Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր–պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,

Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:

Տղաներ.

Ալ խնձորի ախպերս,
Շեկ շլորի ախպերս,
Կանաչ թզնի ախպերս,
Կարմիր նռնի ախպերս:

6. Հոպ թռի

Հա թռի, թռի, թռցնեմ,

Չիր ուչամիչ կերցնեմ,

Մեղր ու կարագ կերցնեմ,

Աղբյուրի ջուր խմցնեմ,

7. Զմփիկ զմփիկ զարինա

Ասե տաղի՛կ,
Կանչե խաղի՛կ,
Առնե ափի՛կ,
Զարկե ծափի՛կ:

8.Այբ բեն գիմ
9.Ախ գարուն է
10.Թամզարա ծնողների հետ միասին

 

Ամփոփում՝

Դասարան TV #31

Հակաբացիլ Կոմիտաս