Բնագիտական փորձեր

Փորձ 1
Անհրաժեշտ իրեր — ջուր, բաժակ, շաքարավազ, գուաշ (ջրաներկ)
Ընթացք — Բաժակների մեջ լցնում ենք ջուր, մի բաժակի մեջ ավելացնում ենք շաքարավազ։ Երկու բաժակների մեջ լցնում ենք գունանյութ ու դիտարկում։

Փորձ 2
Անհրաժեշտ իրեր֊ատամի փայտիկներ, ջուր, կաթոցիկ
Ընթացքը — փայտիկները մեջտեղից ջարդել այնպես, որ իրարից չառանձնանան, սեղանի հարթ մակերեսին փաթիլի նման դասավորել, հետո մեջտեղում մի քանի կաթիլ ջուր կաթեցնել։ Ի՞նչ տեղի ունեցավ։

Փորձ 3

Անհրաժեշտ նյութեր -մի քանի ճաշի գդալ աղ, մոմ, գդալ (մետաղյա)։
Ընթացքը — Վերցնում են մի քանի ճաշի գդալ աղ և լուծում ենք բաժակում: Խառնում ենք այնքան, մինչև որ աղը ամբողջությամբ լուծվի: Ստացված լուծույթը վերցնում ենք ճաշի գդալով, այն պահում ենք վառվող մոմի վրա: Այնքան մինչև ջրային մասը գոլորշիանա և դիտարկում ենք։

Փորձ 4

Անհրաժեշտ իրեր-մոմ, անձեռոցիկ, ջուր, լուցկի, հարթ մակերեսով խոհանոցային տախտակ, ապակե բաժակ կամ բանկա
Փորձի ընթացքը — Տախտակի վրա դնել մեկ շերտ անձեռոցիկ և թրջել, անձեռոցիկի վրա դնել վառած մոմը և մոմի վրա դնել որևէ բաժակ կամ բանկա։
Մոմի հանգչելուց հետո փորձիր առանց տախտակին դիպչելու բարձրացնել բաժակը։
Ինչ տեղի ունեցավ։
Փորձը կարող ես կրկնել տարբեր մակերես ունեցող տախտակներով:

Փորձ 5
Անհրաժեշտ նյութեր՝ ջուր, 2 բաժակ, անձեռոցիկ, գունանյութ
Ընթացք — Վերցրո՛ւ 2 բաժակ, բաժակները դիր իրար կողք, ջուրը գունավորիր, մի բաժակի մեջ լցրու գունավորված ջուրը, մյուսը բաժակը թող դատարկ: Ջրով բաժակի մեջ իջեցրու անձեռոցիկ, և անձեռոցիկի մյուս ծայրը դիր մյուս բաժակի մեջ: Ի՞նչ կատարվեց …

Փորձ 6

Անհրաժեշտ նյութեր — սոդա, պլաստիլին, քացախ, մոմ (տափակ), լուցկի, խորը աման։

Ընթացք — Ամանի մեջ լցնում ենք մի քանի գդալ սոդա, որից հետո ամանի մեջտեղում տափակ-կլոր տեսքով դնում ենք պլաստիրին։ Պլաստիրին վրա դնում ենք մոմը և վառում։ Ամենից հետո սոդայի վրա մի փոքր քացախ ենք լցնում։ Դիտարկում անում։ Կրկին փորձում ենք մոմը վառել։ Ի՞նչ կատարվեց …

Փորձ 7

Անհրաժեշտ նյութեր — սուրճի բաժակ, ջուր, թեյի գույն (մեկ անգամյա օգտագործվող ):

Ընթացք — Վերցնում  ենք  մեկ սուրճի բաժակ տաք ջուր,  դնում  հարթ սեղանին և մեջը դնում թեյի մեկանգամյա օգտագործվող  փաթեթը,  որից հետո թելի ծայրը թողնում ենք բաժակից դուրս կախված և հետևում ընթացքին: Ի՞նչ կատարվեց …

Փորձ 8

Անհրաժեշտ նյութեր — սննդային գունանյութ, ծաղիկ սպիտակ ծաղկաթերթիկներով, ջուր, թափանցիկ բաժակ։

Ընթացքը — բաժակի մեջ լցրեք ջուրը, ավելացրեք սննդային գունանյութը, լավ խառնեք, ծաղիկը դրեք ջրի մեջ։ Սպասեք 2֊4 օր. ի՞նչ տեղի ունեցավ։ Այս ամենից հետո ծաղիկը տեղափոխեք մաքուր ջրի մեջ և սպասեք ևս 2֊4 օր. ի՞նչ տեղի ունեցավ այս ժամանակ։

«Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում

Հորինուկներ

Արփի Եսայան-Տերևի ճամփորդությունը

Վահե Բարսեղյան-Տերևի ճանապարհորդությունը

Հասմիկ Կարածանյան- Տերևի ճանապարhորդությունը

Արտավազդ Տեր-Սահակյան- Տերևի ճանապարհորդությունը

Գուրգեն Գևորգյան-Տերևի ճանապարհը

 

Իր աշնանային արձակուրդների մասին է պատմում Ռուզաննա Նահապետյանը Աշնանային արձակուրդի մասին

Աշնանային արձակուրդների ընթացքում իրականացված բնագիտական փորձեր

Գուրգեն Գևորգյան-Բնագիտական փորձ

Աշոտ Դանիելյան-Բնագիտական փորձ

 

Բնագիտական փորձերի հավաքածու

Արևմտյան դպրոցի 2-2 դասարանի սովորողներն «Ես կարողանում եմ» նախագծի շրջանակում ներկայացնում են բնագիտական փորձերի շարք։

Վահե Բարսեղյան-Բնագիտական փորձ, որ այդպես էլ չստացվեց

Արփի Եսայան-Բնագիտական փորձեր

Աշոտ Դանիելյան-Բնագիտական փորձեր

Էմանուել Այվազյան- Բնագիտական փորձեր

Առնո Աղաբաբյան-Բնագիտական փորձ

Միլենա Մարգարյան-Բնագիտական փորձեր

Արտավազդ Տեր- Սահակյան- Բնագիտական փորձեր

Ալինա Մաթևոսյան-Բնագիտական փորձեր

Անի Ալվանդյան-Բնագիտական փորձեր

Հովսեփ Պետրոսյան-Բնագիտական փորձեր

Մերի Հովհաննիսյան-Բնագիտական փորձեր