Ականջներիս գանգատը

Մի օր ես կարողացա լսել, թե ակաջներս ոնց են գանգատվում ինձանից, ասելով, որ ես շատ բարձր եմ  բղավում ֆուտբոլ խաղալիս ու  ես որոշեցի չբղավել,  չնեղացնել ականջներիս։
Արեգ Ասլանյան

Մի անգամ ես լսեցի, թե ինչպես էին բողոքում ականջները՛ իրենց լավ չեն խնամում։ Ամբողջ օրը ականջակալներով երաժշտություն են լսում։

-Մենք բոլորի համար շատ կարևոր ենք, եթե մենք չլինենք, մարդիկ չեն լսի երաժշտություն, ծնոնղներին, ուսուցիչներին, բնության ձայները։

Արփի Գևորգյան

Ցախավելն ու Բեֆանան

Paint նկարչական ծրագրով նկարի՛ր մինի-ցախավելը, հորինի՛ր
պատմություն և մուտքագրի՛ր։

Մի անգամ ես դուրս եկա բակ, որ հեծանիվ վարեմ, մեկ էլ տեսնեմ բոլորը ցախավել են քշում։ Ես էլ վազեցի ու մի ցախավել վերցրեցի ու բարձրացա երկինք:

Մանե Մկրտչյան

Արեգ Ասլանյան Continue reading »

Ձմեռը․ ստեղծագործում են Արևմտյան դպրոցի երկրորդները

      Ձմեռ

Մի օր   ամպը  դուռը  բացել  էր, որ  փաթիլները իջնեն մարդկանց մոտ։ Բայց հանկարծ դուռը պոկվեց  և փաթիլների հետ դուրս  փախան բուքն ու  փոթորիկը։ Նրանք թույլ  չտվեցին փաթիլներին Ամանորի  գիշերը   կախարդական դարձնել։ Այդ գիշեր մարդիկ տեսան ձմռան ամենաուժեղ ձնաբուքը։ Առավոտյան արևն օգնության հասավ ամպին։ Նրանք միասին նորոգեցին  դուռն  ու փակեցին այն․․․

Ռուզաննա Նահապետյան

Ձմեռ

Լինում է, չի լինում, մի տղա, այդ տղան ապրում էր խորը անտառի մի փոքրիկ խրճիթում։ Նա շատ մենակ էր։ Մի օր, երբ եկավ Նոր տարվա գիշերը, բոլորը սպասում էին նրանց նվերներին, թե երբ է Ձմեռ պապիկը բերելու։ Ձմեռ պապը բոլորին նվերներ բաժանեց, բայց մեկ է, տղային նվեր չհասավ, տղան շատ նեղվեց, որ նրան նվեր չէր հասել։  Մոտակայքում  շատ գեղեցիկ, մի մեծ տնակում ապրում էր  շատ չքնաղ աղջիկ։ Այդ աղջիկը անտառում ման էր գալիս, նա տեսավ, որ տղան շատ նեղված նստած է։ Աղջիկը մոտեցավ և հարցրեց, թե ինչ է պատահել։ Տղան ասաց․

-Ինձ մոռացել են նվեր բերել, ես նվեր չունեմ։

Աղջկը խղճաց տղային և նրա նվերներից մեկը նվիրեց տղային։ Տղան շատ-շատ ուախացավ և ասաց աղջկան․

-Շնորհակալություն։

Հետո նրանք ընկերացան և սովորեցին, որ  պետք է  միշտ բարի լինել։

 Արփի Գևորգյան Continue reading »

Շնորհակալ ենք, սիրելի Ձմեռ պապ

Բարև սիրելի ձմեռ պապ, ես շատ շնորհակալ եմ, որ դու անցած տարի բերեցիր ինձ շատ գեղեցիկ խոհանոց։ Երբ ես այն տեսա, շատ ուրախացա և միանգամից սկսեցի նրանով խաղալ։ Ես շատ ուրախ եմ, որ դու միշտ կատարում ես իմ ցանկությունները։ Այս տարի ես խնդրել եմ անակնկալ և անհամբեր սպասում եմ դրան։
Սիրով քո թոռնիկ Նարե

 

Սիրելի Ձմեռ պապիկ, ես շնորհակալ եմ նվերների համար: Ես ինձ խելոք եմ պահել:

Ռաֆայել Continue reading »

«Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում

Մուշեղ Ղարիբյան «Ճպուռն ու մրջյունը»

Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանցիները ներկայանում են «Ուսումնական աշուն» նախագիծի շրջանակում։ Կարդում են Խնկոյանի ստեղծագործությունները, ներկայացնում՝ աշունն իրենց պատուհանից։

Միլենա Մարգարյան- Խոզն ու ագռավը

Արփի Եսայան- Խոզն ու ագռավը

Ալինա Մաթևոսյան- Խոզն ու ագռավը

Ալինա Մաթևոսյան- Երգ աշնան մասին

Հասմիկ Կարախանյան-Անտերև ծառը

Ռուզաննա Նահապետյան-Աշնան վերջը

Մերի Հովհաննիսյան- Աշունն իմ պատուհանից

Դավիթ Թունյան-Իմ աշնանային արձակուրդների փաթեթը

Ռուբեն Ավետիսյան-Աշնանային կոլաժ և ասմունք

Արփի Եսայան-Իմ աշնանային օրը

Մանե Մկրտչյան-Ճպուռն ու մրջյունը

Արտավազդ Տեր-Սահակյան-Ուսումնական աշուն մեկ տեսանյութում

Մանե Մկրտչյան-Աշնանային կոլաժ.մուկիկների ընտանիքը

Առնո Աղաբաբյան-Խոզն ու ագռավը

Անի Ալվանդյան-Աշնանային կոլաժ

Լևոն Լևոնյան-Աշնանային կոլաժ

Աշոտ Դանիելյան-Վատ ընկեր

Ռաֆայել Բուղգարյան-Ճպուռն ու մրջյունը

Արփի Գևորգյան- Անտերև ծառը

Արփի Գևորգյան-Եղնիկ

Աշոտ Դանիելյան- Հարցազրույց Արեգից

Հասմիկ Կարախանյան- Աշնանային առաջադրանքների փաթեթ

 

 

Եղնիկ

Խոսք՝ Հ․ Թումանյանի, երաժշտություն՝ Կոմիտասի

– Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
– Ասիս -Մասիս սարն եմ արծել:
– Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
– Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:
– Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
– Հայոց Անի սարն եմ քնել:
– Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
– Ծառ խընկենի ծառն եմ քերվել։