Դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Նախագծի նպատակն է սովորողի մեջ սերմանել ազգայինը, ճանաչել Կոմիտասին և նրա ստեղծագործությունները, զերծ մնալ ոչ հայկական հնչյուններ ունեցող երաժշտությունից:

Նախագծի նպատակը

Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին:

Խնդիրները

  • Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը:
  • Ստեղծել դասարանական աուդիոնյութեր, երգերի կարաոկեներ:
  • Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողներ մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ:
  • Համագործակցային դասեր։

Ուսումնական գրականության ցանկ
« Կաքավիկ»
«Փայտե ձիուկ»
«Արև’,արև’ե’կ,ե’կ»
«Արև’,արև դուրս արի’»
«Եղնիկ»
«Մանուկների աղոթք»

Ձայնադարան՝ Կոմիտասյան օրեր. երգեր կրտսեր դպրոցի սովորողների համար

Կիրականացնենք ճամփորդություն Կոմիտասի թանգարան

Մեկնում՝ 9:15(Բախշյան այգուց)

Վերադարձ ՝ 13:00

Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)

Պատասխանատու՝ Լուսինե Պետրոսյան

Օգնական՝  Ասյա Ծատրյան

Վարորդ՝ Հայկ Ավանեսյան 094202536

Մեքենայի տվյալներ՝ 35SS146

Նպատակը ՝  ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, մասնակցություն «Հայոց գույնը՝ մեղեդի» Սարյան և Կոմիտաս կրթական ծրագրին:

Խնդիրները `

  • Ծանոթանալ երաժշտական տարբեր գործիքներին
  • Մարտիրոս Սարյան. Գույն և ազդեցություն.( Զրույց նկարչի և նրա կտավների մասին), անդրադարձ դասարանական բլոգում
  • նոր տեղեկությունների ձեռք բերում և  ներկայացում.
  • ճամփորդական կանոնների իրագործում.
  • մեդիահմտությունների զարգացում.
  • խոսքի, ստեղծագործական մտքի զարգացում.
  • Կոմիտասյան երգերի տարածում

Ընթացքը՝

Նախապատրաստական փուլ՝

Կոմիտասյան օրեր

Ամփոփումը սովորողների բլոգներում

«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Խնդիրներ

  • Ծանոթացում Կոմիտասի բանաստեղծություններին, երգերին
  • Բանաստեղծությունների, երգերի ընթերցում, բացատրում, քննարկում
  • Երգերի բերանացի ուսուցում, տարածում

Continue reading »

Եղնիկ

Խոսք՝ Հ․ Թումանյանի, երաժշտություն՝ Կոմիտասի

– Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
– Ասիս -Մասիս սարն եմ արծել:
– Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
– Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:
– Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
– Հայոց Անի սարն եմ քնել:
– Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
– Ծառ խընկենի ծառն եմ քերվել։

 

«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանցիներ:

Ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 3-ից մինչև 22-ը:

Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին:

Խնդիրները
Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը, երաժշտությունը, մեղեդին  գույների, պատկերների  միջոցով արտահայտելու  կարողությունը:

Երաժշտության ունկնդրում՝ կոմիտասյան երգերի կենդանի կատարումների շարք: Կոմիտասյան օրեր. Ունկնդրման փաթեթ՝ կրտսեր դպրոց, կոմիտասյան պատարագ։

Ընտրել որևէ կոմիտասյան կատարում, բաժանել հատվածների, նկարել Paint  նկարչական ծրագրով, ձայնագրել երգը դարձնել տեսաֆիլմ,  ուսումնական ֆիլմը տեղադրել դասարանական բլոգում:

Continue reading »