Թումանյանի բանաստեղծությունները

ՓԻՍՈՆ

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին: Continue reading »

Շաբաթվա համառոտ նկարագիր՝ 31.01-4.02

Մայրենի՝

Շաբաթվա բառը՝ Էս էն է
Շաբաթվա տառ- հնչյուն՝ է

Շաբաթվա բանաստեղծություն՝

ԷՍ ԷՆ Է 

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն կովն է՝ կեռ պոզավոր,
որ հարու է տվել էն շանը,
որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին,
որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էլ էն վարպետ Օհանը,
որ մորթել է էն աքլորին,
որ զարթեցրել է էն տերտերին,

որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Աշխատանքային էջ՝ Էս էն է

Մաթեմատիկա

Մաթեմատիկական խաղեր- Մաթեմատիկական խաղեր առաջին դասարանցիների համար

Հունվարյան ֆլեշմոբի խնդիրների քննարկում։Առաջին մակարդակ

Աշխատանքային էջ՝31.01-1.02.2022, 3.02-4.02.2022

Բանավոր հաշիվ մեկից մինչև…….. Կրկնել մինչև տասի սահմանում թվերի կազմությունը, կազմել արտահայտություններ և լուծել։ Կազմել պարզ խնդիրներ մինչև տասի սահմանում։ Տասնյակ և միավոր։ Գումարում և հանում քսանի սահմանում։

Անգլերենի դասավանդող՝ Վալենտինա Թումանյան

Ռուսերենի դասավանդող՝ Մարյանա Մկրտչյան

Երկարօրյայի կազմակերիչ՝ Աննա Վարոսյան

Երգի դասավանդող՝ Սեդա Թևանյան Continue reading »

Հունվար ամսվա ամփոփում․ Ձմեռային ուսումնահետազոտական ճամբարի ամփոփում

Այս ամիս աշխատել ենք ,Ձմեռային ուսումնական ճամբար նախագծով։

Ուղղություններ՝

Ուսումնական ձմեռ նախագծի ամփոփում

Մարմնամարզական ստուգատես 2022

Ձմեռային խաղեր Ջրվեժի արգելոցում

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես 2022

Ձմեռային ազգագրական փառատոն 2022

Դասարան TV

Դասարան TV #13

Դասարան TV# 14

Դասարան TV #15

Դասարան TV #16

Համագործակցային նախագծեր՝

Ավագ դպրոցի սովորողներ և Ելենա Սարգսյան՝ Հեքիաթապատում

Քոլոջի սովորողներ, Մարինե Մկրտչյան՝«Սովորող֊սովորեցնող» նախագիծ, Քոլեջի և Արևմտյան դպրոցի սովորողներ

Արևմտյան դպրոցի երրորդ դասարանցիներ և Վալենտինա Թումանյան՝ Սովորող֊սովորեցնող նախագիծ

Հարթակում ծնողն է՝

Ռուզաննա Նահապետյանի մայրիկ, հեքիաթ գյումրեցու բարբառով

Արփի Եսայանի մայրիկ, հեքիաթ արցախցու բարբառով