Ականջներիս գանգատը

Մի օր ես կարողացա լսել, թե ակաջներս ոնց են գանգատվում ինձանից, ասելով, որ ես շատ բարձր եմ  բղավում ֆուտբոլ խաղալիս ու  ես որոշեցի չբղավել,  չնեղացնել ականջներիս։
Արեգ Ասլանյան

Մի անգամ ես լսեցի, թե ինչպես էին բողոքում ականջները՛ իրենց լավ չեն խնամում։ Ամբողջ օրը ականջակալներով երաժշտություն են լսում։

-Մենք բոլորի համար շատ կարևոր ենք, եթե մենք չլինենք, մարդիկ չեն լսի երաժշտություն, ծնոնղներին, ուսուցիչներին, բնության ձայները։

Արփի Գևորգյան

Ցախավելն ու Բեֆանան

Paint նկարչական ծրագրով նկարի՛ր մինի-ցախավելը, հորինի՛ր
պատմություն և մուտքագրի՛ր։

Մի անգամ ես դուրս եկա բակ, որ հեծանիվ վարեմ, մեկ էլ տեսնեմ բոլորը ցախավել են քշում։ Ես էլ վազեցի ու մի ցախավել վերցրեցի ու բարձրացա երկինք:

Մանե Մկրտչյան

Արեգ Ասլանյան Continue reading »

Եղնիկ

Խոսք՝ Հ․ Թումանյանի, երաժշտություն՝ Կոմիտասի

– Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
– Ասիս -Մասիս սարն եմ արծել:
– Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
– Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:
– Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
– Հայոց Անի սարն եմ քնել:
– Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
– Ծառ խընկենի ծառն եմ քերվել։