Մարտի 15. դասվարների համար ընտրված խնդիրներ

  1. Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, և յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Բնակարանները համարակալված են 1-ից սկսած։ Գտեք 23-րդ հարկի բնակարանների համարների գումարը։      67+68+69=204
  2. 1, 5, 17, 53, 161, ․․․թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտեք 161-ից հետո գրված թիվը։ 1, 5, 17, 53, 161, 485   Այդ թվերից յուրաքանչյուրը /սկսած երկրորդից/ ստացվել է նախորդը բազմապատկած 3-ով։ Հետևաբար, հաջորդ տարբերությունը պետք է լինի 108×3=324, իսկ 161-ից հետո պետք է լինի 161+324=485:
  3. Դաշտում կովեր են արածում։ Դրանց ոտքերի թիվը 24-ով մեծ է գլուխների թվից։ Քանի՞ կով է արածում դաշտում։ 8 Յուրաքանչյուր կովի ոտքերի թիվը 3-ով ավել է գլխի թվից։ 24։3=8
  4. Ամիսներից մեկում կար հինգ կիրակի։ Այդ ամսվա առաջին և վերջին օրերը կիրակի չէին։ Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա 20-ը։ հինգշաբթի
  5. Քառանշ թիվը սկսվում է 8 թվանշանով։ Եթե այդ թվանշանը տեղափոխեն թվի վերջը, թիվը 2187-ով կփոքրանա։ Գտեք սկզբնական թվի թվանշանների գումարը։   Քառանիշ թիվն է՝ 8645, իսկ նրա թվանշանների գումարը կլինի 23։
  6. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների գումարը 4 է։ 10 հատ՝ 103, 130, 301, 310, 112, 121, 211, 202, 220, 400
  7. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը 7-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2։ 12 հատ՝ 16, 23, 30, 37, 44, 51, 58, 65, 72, 79, 86, 93
  8. Պահակը մեկ օր աշխատում է, հաջորդ երկու օրը՝ հանգստանում։ Առաջին անգամ, երբ նա գնաց աշխատանքի, երկուշաբթի էր։ Շաբավա ի՞նչ օր էր պահակի 20-րդ աշխատանքային օրը։ երեքշաբթի
  9. Արմենը վերցրեց 78 միատեսակ քառակուսի և դրանք կողք կողքի դնելով ստսցավ ուղղանկյուն։ Ամենաշատը քանի՞ տարբեր պարագծերով ուղղանկյուն նա կարող է ստանալ։ Ուղղանկյունների քանակը, որոնց պարագծերը տարբեր են, հավասար է 4-ի։
  10. Կլոր սեղանի շուրջը դրված աթոռները մի ուղղությամբ հերթով համարակալված են՝ մեկից սկսած։ Պարզվում է, որ 16 և 37 համարներով աթոռների միջև կա այնքան աթոռ, ինչքան 40 և 6 համարով աթոռների միջև։ Քանի՞ աթոռ է դրված սեղանի շուրջը։ 55

16 և 37 համարներով աթոռների միջև դրված է 20 աթոռ՝ 17, 18,․․․ 36 համարներով աթոռները, իսկ վերջին և 6-համարով աթոռների միջև դրված է 5 աթոռ՝ 1, 2, 3, 4, 5 համարներով աթոռները։ 40 համարով աթոռից հետո դրված է՝ 20 − 5 = 15 աթոռ,  աթոռների ընդանուր քանակը կլինի՝ 40 + 15 = 55։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *