Կարդում ենք Թումանյան

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամանակահատված՝ Փետրվար

Նախագծի նպատակը — Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը ։

Ընթերցանության նյութեր — Ընթերցարան 2-րդ մաս

Գործողությունների ընթացքը

Սովորող սովորեցնող նախագծի շրջանակում, 2-րդ դասարանի սովորողները բերանացի կարդում են Թումանյան:

Մայրենի+տեխնոլոգի+մեդիա

Խմբային աշխատանք՝ Սովորողները բաժանվում են  խմբերի։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների  Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսներին, մյուսը ՝ փորձում է արդարացնել։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին, որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը, կիրառելով նոր սովորած մոնտաժային ծրագրով, փորձում է աուդիոգիրք պատրաստել: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ ։

Տեխնոլգիական աշխատանքներ՝ Թափոններով, կավով, պլաստիլինով ստեղծում ենք թումանյանական հերոսներին:

Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումնայանական ռադիոնյութերի փաթեթ ։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն   կամ հեքիաթ:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Ստեղծագործական երևակայություն

Տրվում են բառեր, որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ  «Անբան Հուռին»  հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս  5 բառ «Անխելք մարդը» հեքիաթից, սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել  :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *