Սեպտեմբեր ամսվա նախագծեր

Շուրջտարյա նախագիծ՝ Դասարան TV 

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

Ուսումնական գործընթացի համառոտ նկարագրություն․ սեպտեմբերի 2-6

Շաբաթվա նախագծեր՝ «Կրթական շքերթ 2024»

Շուրջտարյա նախագիծ՝ Դասարան TV 

Շաբաթվա երգեր՝

Երգեր

Նուրի, նուրի

Նուրին, Նուրին էկել է,
Շալե շապիկ հագել է,
Կարմիր գոտիկ կապել է,
Երկնքեն թոն կուզե,
Գետնեն էլ ծիլ գուզե:

Նուրին, Նուրին էկել է,
Շալե շապիկ հագել է,
Կարմիր գոտիկ կապել է,
Երկնքեն թոն գուզե,
Գետնեն էլ բերք կուզե:

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև֊սև ամպեր հեռացեք
Արևին ճամփա տըվեք։
Թողեք թող գա նա մե՜զ մոտ,
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ։
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես։

Արև, արև, դո՛ւս արի

Արև, արև, դո՛ւս արի,
Հերն ու մերդ էկել են,
Թուր ու թվանք բերել են,
Գոմշի ոտին տվել են,
Թե դուս կգաս՝ քե՜զ կտամ,
Թե դուս չես գա՝ շան ու գիլի փա՜յ կանեմ:

Ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրո՛ւկ ձիուկ
Քաջարի.
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Շաբաթվա բանաստեղծություններ՝

«Մեղու»․ Աթաբեկ Խնկոյան

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

 «Աքաղաղն ու կտուրը»․ Աթաբեկ Խնկոյան

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ  չի գալիս:

Երկուշաբթի Continue reading »

Կրթական շքերթ 2024

Նվեր օրեր կրթական շքերթով

սեպտեմբերի 2-6

Նպատակը՝ կրթական ծրագրի մուտքը։

Խնդիրները՝

  • Ծանոթացում: Հեղինակային կրթական ծրագրի միջավայրի յուրացում:
  • Երգերի, բանաստեղծությունների ուսուցում խաղային մեթոդների օգնությամբ:
  • Տեխնոլոգիական, մարզական գործունեության իրականացում ստեղծագործական մոտեցմամբ:
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածումը ֆլեշմոբային ձևաչափով մեդիա հարթակներում:

Ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 2-6

Մասնակիցներ՝ առաջին դասարանի սովորողներ,  դասվարներ, երաժիշտներ, տեխնոլոգներ, ուսուցչի օգնականներ: Continue reading »

Ծնողական հավաք․ 26․08․2024

Հարգելի՛ ծնողներ, բարի օր։ Օգոստոսի 26-ին, ժամը՝ 10։00 հարավիրում եմ Արևմտյան դպրոց՝ ծնողական առաջին հավաքին մասնակցելու։ Դասարանական բլոգում հրապարակել եմ օրակարգը։ Սեղմեք հղումը՝ 2024-2025 ուստարվա առաջին ծնողական հավաք։  Հրապարակել եմ նաև ուսումնական պիտույքների ցանկը՝  Առաջին դասարանցուն անհրաժեշտ պարագաների ցանկ և սովորողի ուսումնական գործիքին ներկայացվող պահանջները՝ Թվային գործիքին ներկայացվող պահանջներ։

Սիրով սպասում եմ։ Խնդրում եմ չուշանալ, բացակայելու դեպքում՝ զգուշացնել։

Աշխատակարգ․ օգոստոսի 20-30

Օգոստոսի 20

9։00-9։20 — Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
9։20-12։00 —Մաքրության աշխատանքներ

12։00 — ընդմիջում
12։00-14։00 առաջին դասարանցիների փաստաթղթերի հավաքագրում, սքանավորում

Օգոստոսի 21

9։00-9։20 — Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
9։20-12։00 —Մաքրության աշխատանքներ

12։00 — ընդմիջում
12։00-14։00

Օգոստոսի 22

9։00-9։20 — Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
9։20-12։00 —Մաքրության աշխատանքներ

12։00 — ընդմիջում
12։00-14։00

Օգոստոսի 23

9։00-9։20 — Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
9։20-11։30 — Ներկում ենք առաջին դասարանցիների սենյակների մարտկոցները․ տեխնոլոգիական նախագիծ /պատ․՝ Նարեկ Հակոբյան

12։00 — ընդմիջում
12։00-14։00 Մաքրության աշխատանքներ

Օգոստոսի 26

9։00-9։20 — Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
9։20-11։302024-2025 ուստարվա առաջին ծնողական հավաք

12։00 — ընդմիջում

13։00-14։00՝ աշխատանք մասնախմբերով (փոքր խմբերով), նախագծային խմբերով, քննարկումներ

Օգոստոսի 27

9։00-9։20 — Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
9։20-11։30 —  տեխնոլոգիական նախագիծ /պատ․՝ Նարեկ Հակոբյան

12։00 — ընդմիջում

13։00-14։00՝ աշխատանք մասնախմբերով (փոքր խմբերով), նախագծային խմբերով, քննարկումներ

Օգոստոսի 28

Օգոստոսի 29

Օգոստոսի 30

2024-2025 ուստարվա առաջին ծնողական հավաք

Վայր՝ Արևմտյան դպրոց, առաջին դասարանցիների թև, 1-2 դասարանի սենյակ

Օր՝  26․08․2024

Ժամ՝ 10։00

Դասարանական բլոգ՝ lusinepetrosyan.edublogs.org

Արևմտյան դպրոցի ենթակայք՝ https://westernschool.mskh.am/

Վճարման հաշվեհամար՝ 900018003203