Խաղ-դադարներ

1․ԲերքահավաքՍովորողները պատկերացնում են, որ գտնվում են բերքատու այգում, յուրաքանչյուրն ունի իր զամբյուղը և պետք է ծառից հավաքի /խնձոր, տանձ, դեղձ, սերկևիլ, նուռ․․․․․/ ։ Ոտնաթաթերի վրա ձգվերով, հասնում են ծառի ամենաբարձր ճյուղին և հավաքում  միրգը։ Ամեն անգամ, միրգը քաղելուց հետո կքանստում և դնում են զամբյուղի մեջ։ Մի քանի անգամ ձգվելուց ու կքանստելուց, /կարող ենք նախապես ասել, որ հինգ հատ հավաքում ենք ձախ ձեռքով, հինգ հատ՝ աջ/ զամբյուղում տեղավորելուց հետո, սովորողները պետք է երևակայական զամբյուղը բերեն առաջ , ցույց տալով, որ ամենածանրն իրենցն է։ 

2․Սովորողները կանգնում են իրենց սեղանի մոտ և լսելով խաղի հրահանգները կատարում են գործողությունները․

  • ձախ ձեռքը դնում ենք գլխին, աջը՝ ուսին
  • աջ ձեռքը դնում ենք ձախ ուսին, իսկ ձախը՝ աջ ուսին
  • ձախ ոտքը բարձրացնում ենք վերև և մեկ ցատ առաջ ենք գալիս
  • աջ ոտքով հատակին հարվածում ենք երեք անգամ, ձախով՝ երկու
և այլն։

Հրահանգները պետք է կատարեն արագ և ճիշտ։

3. Աչքերի մարզանք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *