Համընդհանուր ներառում

Կրթահամալիրում շարունակվում են ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստումները։ Ավարտվես ևս մի դասընթաց՝ Համընդհանուր ներառում։  Դասընթացն ամփոփում է կրթահամալիրի դասավանդող՝ Լուսինե Պետրոսյանը։

Դասընթացը վարում էր Լուսինե Ալեքսանյանը։ Դասընթացի ընթացքում վերապատրաստող դասընթացավարը ներկայացրեց Հայաստանի հանրապետությունում ներառական կրթության կարևորությունը, խոսեցինք համընդհանուր ներառական կրթությունից, թե ինչպեսին է  ներառական կրթությունը կրթահամալիրում, ինչ առանձնահատկությունները ունի, ինչպես ենք կազմակերպումը ուսուցումը կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողին համար։

Հանդիպումները գործնական ու հետաքրքիր էին անցնում։ Ծանոթացանք ՀՀ ներառական կրթության օրենքների հետ։

Քննարկեցինք սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները, ներառող դասավանդման ձևերը, ռազմավարությունները, մեթոդները, մոտեցումները։ Քննարկումներն անցնում էին բուռն, որովհետև այլ դպրոցներում դասավանդող ուսուցիչների համար մի քիչ բարդ է ընկալել, որ ինչու պիտի ոչ ներառական կրթությամբ սովորողի իրավոունքները խախտվեն։ Բայց խմբում կային նաև դասավանդդողներ, ովքեր համամիտ էին համընդհանուր ներառական կրթության կարևորությանը, մեջբերում եմ Նելլի Մկրտչյանի կարծիքը։

Կարդացի Ազնիվ Գալստյանի <<Ներառական կրթություն>> հոդվածը: Լիովին համամիտ եմ այն ձևակերպման հետ, որ ներառական կրթությունը նպաստում է հասարակության բոլոր անդամների հնարավորությունների հավասարեցմանը` հաստատելով, նոր հարաբերություններ և ստեղծագործական հնարավորություններ, որոնք անցյալում անհնար էին: Ներառական կրթությունը մարդու իրավունք է, այն ապահովում է լավ Կրթություն և սոցիալական առումով հիմնավորված է: Դպրոցում երեխաներին միմյանցից առանձնացնելու օրինական հիմքեր չկան: Երեխաները պետք է սովորեն միասին, դա օգտակար կլինի բոլորի համար:

Կրթահամալիրում աշխատող ուսուցիչները ներկայացրին իրենց երկար տարիների աշխատանքային փորձեր, ինչ առաջընթաց են գրանցել, ինչ թերություններ կան, որ դեռ պետք է շտկել։ Մեջբերում եմ  Կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդող Սմբատ Պետրոսյանի մտահոգությունները։

Ինձ համար շատ կարևոր է այս ամենի ներդնումը դպրոցներում: Երեխան երեխա է, անկախ նրանից թե նա ինչ առանձահատկություն ունի և պետք է սովորի ու ներառվի դասապրոցեսին: Այստեղ պետք է որոշակի շտկումներ անել: Առաջինը, որ յուրաքանչյուր սովորող ունենա ուղեկցող և միչև տուն ճանապարհելը լինի նրա հետ: Սեփական փորձից ելնելով ունեմ սովորողներ, որոնք չունեն ուղեկցող և ես շատ ժամանակ ստիպված եմ լինում ամբողջ դասը նրա հետ անց կացնել, որպեսզի տեղում նստի, ներառվի դասապրոցեսին:

Մյուս խնդիրն այն է, որ ներկայիս դպորցներում անգամ չկան թեքահարթակներ: Այս հրացը կա ու մշտապես կլինի արդիական, քանի որ խոսքերը գործողություններ չեն դառնում: Իմ կարծիքով ներառական կրթությունը շատ ուշ է ներդվել Հայաստանում: Միչև 2005 թվականն էլ եղել են ներառական կրթության կարիք ունեցող սովորողներ, որոնք տուժել են, չեն մասնակցել դասապրոցեսին ներառմանը: Ինչպես ժովովրդական ասացվածքն է ասում, լավ է ուշ քան երբեք:

Հուսամ, պետական մարմինները ավելի ուշադրություն կդարձնեն այս խնդիրներին և ներառումը առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողների կդառնա լիարժեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *