Իմ մասին

Ես Մկրտչյան Մանեն եմ: Ես հաճախում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:  Ես սորում եմ 2.2 դասարանում, Պետրոսյան Լուսինեի դասարանում: Իմ դասարանում ունեմ շատ ընկերներ: Ես սիրում եմ իմ բոլոր ընկերներին ու ուսուցիչներին: Ես հաճախում եմ նաև նկարչական դպրոց: Ես սիրում եմ նկարել: Ես սիրում եմ սարեր բարձրանալ: Մեր սարերը շատ բարձր ու սիրուն են:  Այնտեղ մենք գտել ենք ժայռապատկերներ: Ես սիրում եմ բարձրունք հաղթահարել:

Իմ մասին

Ես  Առնոն եմ։ Ես յոթ տարեկան եմ։ Ես երկրորդ դասանում եմ սովորում։ Ես արդեն սիրում եմ կարդալ, գումարել և հանել, շատ եմ սիրում սպորտ։ Ես սիրում եմ ֆիլմեր և մուլտիկներ նայել։ Ես սիրում եմ կարմիր ու սև գույները։ Ես սիրում եմ ուտել ձմերուկ, ելակ, պաղպաղակ։ Ես սիրում եմ բոլոր կենդանիները։

Իմ մասին

Իմ անունը Արփի է, ես 7 տարեկան եմ։ Ես ապրում եմ Երևանում, Եղիշե Թադևոսյան փողոցում։ Սովորում եմ երկրորդ դասարանում, չորս տարի է հաճախում եմ Սոֆի Դևոյանի պարի դպրոց, պարից բացի հաճախում եմ դաշնամուրի՝ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։ Շատ եմ սիրում նկարել ու իմ ընկերների հետ խաղալ։ Ես շատ գեղեցիկ եմ և խելացի:

Իմ մասին

 

 

 

 

 

 

Իմ անունը Ռաֆայել  է: Ես 6 տարեկան եմ: Իմ քույրիկի անունը Վերգինե է: Ես սիրում եմ շախմատ խաղալ: Ես երկրորդ դասարանում եմ սովորում: Իմ սիրած կենդանին սկյուռիկն ու գայլն են: Իմ սիրած միրգը՝ կիվին, բանանը և դեղձը, իսկ բանջարեղենը՝ գազարը:

Երեկ գնացել ենք խաղահրապարակ, և մեզ հետ եկել էր Ալեքսիան: Նա իմ ընկերուհին է:

ԼԵԳՈՆԵՐ ենք նվեր ստացել: 1 մեծ ՄԵՔԵՆԱ  եմ հավաքել: