Բանավոր մաթեմատիկա

Օր՝ հոկտեմբերի 25

ժամ՝ 9։20-10։05

Պատասխանատու՝ Լուսինե Պետրոսյան 

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Վայրը ՝ Արևմտյան դպրոց

Նպատակը՝ Համագործակցելու, խմբում աշխատելու կարողություններ, իրար լսելու, իրարից սովորելու, իրար շարունակելու և օգնելու կարողություն

Կազմակերպումը և ընթացքը՝

Յուրաքանչյուր խումբ կունենա կոնկրետ առաջադրանք։

1- ին խումբ

2-րդ խումբ

Արդյունքը՝ դասի արդյունքը կներկայացնենք տեսաֆիլմի և ֆոտոշարի տեսքով։

Քանի՞ տարեկան է Հսկան

Հսկան մի մեծ այգի ուներ։ Մի անգամ, իմանալով որ Հսկան տանը չէ, Հայկն ու Դավիթը մտան նրա այգի։ Նրանք իրենց գրպանները լցրեցին տարբեր մրգերով ու պատրաստվում էին դուրս գալ այգուց, երբ Հսկան վերադարձավ։ Բռնելով տղաներին, նա դատարկեց նրանց գրպաններն ու պայման դրեց. «Եթե դուք գուշակեք իմ տարիքը, ես ձեզ բաց կթողնեմ ու կհյուրասիրեմ, իսկ եթե ոչ, ապա վերջներդ եկել է»։

Օգնիր տղաներին լուծել հավասարումը։ Որոշիր, թե յուրաքանչյուր միրգը ո՞ր թվին է համապատասխանում, թվերը գրիր համապատասխան վանդակներում և կատարելով թվաբանական գործողությունը, գտիր, թե քանի տարեկան է հսկան։

 

Image_0821_wm

 

Ստուգի՛ր ստացածդ պատասխանը՝ սեղմիր հղումը։