Նախագծի մասնակիցներ՝ երկրորդ դասարանի սովորողներ, ծնողներ
Նպատակը`
Աշխարհաճանաչողության ձևավորում, տիեզերքի մասին տարրական գիտելիքների հաղորդում, շարջակա աշխարհի ուսումնասիրություն
Ընթերցանության նյութեր՝
Ընթերցարան, 2-րդ դասարանի համար, մաս 1-ին
Ավանդապատում՝
Ընթերցանության թեմա՝
Նախագծի ընթացքը․
Համացանցից փնտրում առանձնացնում ենք անհրաժեշտ նյութերը: Կարդում ենք նյութը, ընդգծում առավել հետաքրքրող, զարմացնող, հատվածները, քննարկում դրանք: Վերջում համեմատում ենք մեր իմացածն ու սովորածը՝ ամրապնդելով ստացած ինֆորմացիան: Համացանցից, հանրագիտարաններից մուտքագրում ենք հետաքրքիր փաստեր և զարգացնում մուտքագրելու կարողությունները։ Հրապարակում ենք դսարանական բլոգում։
Տիեզերք, արև, լուսին, աստղ, մոլորակ և այլ բառերով երկխոսություններ ենք հորինում։/Խմբային աշխատանք/
Արև բառով օրհնանքներ ենք գրի առնում:
Հորինում ենք հանելուկներ, շուտասելուկներ՝ արևի, լուսնի, Երկիր մոլորակի, աստղերի մասին, մուտքագրում ենք, paint նկարչական ծրագրով ձևավորում էջը:
Ռադիոհաղորդում ենք ձայնագրում՝
Տեքստը ընթերցում ենք, բաժանում փոքրիկ հատվածների: Յուրաքանչյուր խումբ ընթերցում է իրեն բաժին ընկած հատվածը և ձայնագրվում: Մյուս խումբն է նկարում է ընթերցած հատվածը/ գուաշով, ջրաներկով, paint ծրագրով/, ազատ են իրենց ընտրության մեջ։ Արդյունքում ստացվում է ավանդապատումների նկարազարդ աուդիոգիրք:
Տեխնոլոգիա- երաժշտություն
Սովորողներին առաջարկվում է դիտարկել երկինքը օրվա տարբեր ժամերին: Հաջորդ օրը յուրաքանչյուրը պատմում է իր տեսածի, տպավորութունների մասին: Երգի դասին կազմակերպում ենք երաժշտության ունկնդրում։ Երաժշտություն լսելով՝ սովորողները նկարումեն «Իմ երկնքի տրամադրաթյունը» թեմայով նկար: Սովորողը կարող է ինքն էլ թեմա առաջարկել։
Դիտում ենք Տիեզերքի մասին տարբեր ֆիլմեր։
Ամփոփում՝
Տիեզերքի մասին հետաքրքիր տեղեկություններ են ներկայացնում Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանի սովորողները։ Համացանցից, հանրագիտարաններից մուտքագրում են հետաքրքիր փաստեր և զարգացնում մուտքագրելու կարողությունները։ Հետաքրքիր փաստեր Տիեզերքի մասին
Զարգացնում են ՏՀՏ գործիքների կիրառման հմտությունները՝ Նկարում ենք տիեզերք։
Ուսումնական նյութեր են պատրաստում սովորողները՝
Միլենա Մարգարյան- Հետաքրքիր փաստեր տիեզերքի մասին
Վահե Բարսեղյան-Տիեզերքի մասին
«Ես» նախագիծն ամոփում են Արևմտյան դպրոցի սովորողները՝ Իմ մասին։
Շատախոս ռադիո- Ամփոփում են «Ես և իմ տիեզերքը» նախագիծը: