Դիրքորոշում և արժեք

Վերապատրաստող՝ Մարգարիտ Սարգսյան

Դիրքորոշում և արժեք․ առաջին, երկրորդ հանդիպում

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

։

Կարդացի և ծանոթացա փաստաթղթի 1-7-րդ գլուխնեին։

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։

Ամփոփում՝

Երեխաների մեծ մասը հանրային տիրույթի հետ առաջին շփումն ու առնչությունն են ունենում դպրոցում, և դպրոցը պետք է լինի կարողությունների կողմնորոշիչ շրջանակ՝ ժողովրդավարական մշակույթի համար այն վայրը, որտեղից սկսվում է ժողովրդավարական կրթությունը։Կրթությունը պիտի ունենա չորս գլխավոր նպատակ.
սովորողին պատրաստել աշխատաշուկային, սովորողին նախապատրաստել կյանքին,  ապահովել անձնային զարգացում և ձևավորել և պահպանել լայն,  գիտելիքի բազա։ Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ, որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։ Այն ներառում է որևէ խմբի կամ համայնքի պատկանելու զգացում, տվյալ խմբում այլ անձանց մասին տեղեկացվածություն, այդ անձանց վրա իր գործողությունների ազդեցության գիտակցում, hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն, նրանց իրավունքների և բարորության նկատմամբ մտահոգվածության և հոգատարության զգացում, համայնքի ներսում հզորացումից և առավելություններից զուրկ անձանց պաշտպանելու պատրաստակամություն  և խմբի նկատմամբ քաղաքացիական պարտքի զգացում, համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն և ուշադրություն, համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում։ Խմբերը կամ համայնքները, որոնց վերաբերությամբ կարող է արտահայտվել քաղաքացիկան դիրքորոշում,  էթնիկ խմբեր, կրոնական խմբեր, ժամանցային խմբեր կամ այլ տեսակի սոցիալական կամ մշակութային խմբերը, որոնց նկատմամբ անձն ունի պատկանելության զգացում։ Յուրաքանչյուր անհատ պատկանում է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշում կարող է ունենալ դրանց նկատմամբ։ Մշակութային բազմազանություն ունեցող հասարակություններում ծաղկող ժողովրդավարությունը պահանջում է մեծամասնության տեսակետներին արձագանքող կառավարություն և ինստիտուտներ, որոնք միաժամանակ կճանաչեն և կպաշտպանեն փոքրամասնությունների իրավունքները, ժողովրդավարության մշակույթը, միջմշակութային երկխոսությունը։  Մանկավարժները  պետք օգնեն, որպեսզի սովորողները  հասնեն այս նպատակներին, դրանք են՝ ժողովրդավարության մշակույթ, միջմշակութային երկխոսություն և հարգանք այլոց արժանապատվության և իրավունքների նկատմամբ։ Ինքնուրույն սովորելու հմտությունները կարևոր են ժողովրդավարության մշակույթի համար, որովհետև դրանք անհատներին հնարավորություն են տալիս ինքնուրույն ծանոթանալ քաղաքական, քաղաքացիական և մշակութային հարցերին։ Ժողովրդավարական մշակույթի համար կարողությունների ձեռք բերումը  կախված է լեզվական կարողություններից։ Դա կարող է տեղի ունենալ կրթական ծրագրի նախանշված մասի միջոցով կամ կազմակերպելով ուսումնական հաստատությունն այնպես, որ վերջինս խրախուսի ուսումնառուների մասնակցությունը։ Երկու դեպքում էլ լեզվական կարողունակությունը վճռորոշ նշանակություն ունի և պահանջում է ուսուցչի ուշադրության կենտրոնացում։ Ուսումնառուները նաև աստիճանաբար ավելի են գիտակցում լեզվի և իրենց լեզվական կարողունակությունների նշանակությունը ժողովրդավարական և միջմշակութային կարողունակությունների իրացման գործում։ Դպրոցների կառավարումը պետք է արտացոլի և խթանի մարդու իրավունքների արժեքները, առաջ մղի ուսումնառուների, ուսումնամանկավարժական անձնակազմի և շահագրգիռ ծողմերի, նաև՝ ծնողների արտոնումն ու ակտիվ մասնակցությունը։ Կրթական հաստատությունները պիտի ստեղծեն միջավայր, որ սովորողները ինքնուրույն որոշումներ կայացնեն, ակտիվ քննարկումների ̸ բանավեճերի հնարավորության տան և ուսուցիչների, սովորողների և ծնողների հարաբերությունները փոխադարձ հարգանքի և վստահության վրա ձևավորեն։  Այսպիսի պայմաններում խրախուսվում են ուսումնառության երեք տեսակներ։ Առաջինը՝ ինքնավստահությունը (սեփական ուժերին հավատալը) կարելի է զարգացնել ուսումնառուներին տալով առաջադրանքներ լուծելու հնարավորություններ, խրախուսելով
հասնել իրենց ուզածին և գնահատանքի արժանացնելով անգամ ամենափոքրհաջողության համար։  Ուսումնառության ընթացքի՝ փորձառության վրահիմնված և հուզական այս տիրույթը ժողովրդավարության «միջոցով սովորելն» է։ Երկրորդը՝ գիտելիքի ձեռք բերումն ու քննադատական ընկալումը, ժողովրդավարության «մասին սովորելն» է։ Երրորդը՝ տրված պայմաններում կամ իրավիճակում սեփական կարողություններն օգտագործելու ունակությունը «հանուն ժողովրդավարության սովորելն»։ Ուսումնառության այս երեք տեսակներն անհրաժեշտ են կրթության համընդհանուր նպատակին հետամուտ լինելու՝ ժողովրդավարական
հասարակարգերում ակտիվ քաղաքացու կյանք վարելու, սովորողներին պատրաստելու, արտոնելու ու հզորացնելու համար։

Ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների. այս հաստատություններն ինքնին չեն կարող գործել, եթե քաղաքացիները գործնականում չհետևեն ժողովրդավարության մշակույթին և չկրեն ժողովրդավարական արժեքներն ու վերաբերմունքը, որոնց շարքում են՝
► հանրային քննարկումների գործընթացի հանձնառում.
► սեփական կարծիքն արտահայտելու և այլոց կարծիքը լսելու
պատրաստակամություն.
►Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ՝ ժողովրդավարական մշակույթի համար –
► համոզմունք, որ կարծիքների տարբերություններն ու կոնֆլիկտները
պետք է լուծվեն խաղաղ/ ոչ բռնի եղանակով.
► մեծամասնության կայացրած որոշումների հանձնառում.
► փոքրամասնությունների և նրանց իրավունքների պաշտպանության
հանձնառում.
► ճանաչում և ընդունում, որ մեծամասնական կառավարումը չի կարող
վերացնել փոքրամասնությունների իրավունքները.
► իրավունքի գերակայության հանձնառում։

 

Վերապատրաստում․ դիրքորոշում և արժեք, երրորդ, չորրորդ, հինգերորդ հանդիպում

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

  • ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման
    և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի
    և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները,
    կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում:
    Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես
    էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք
    սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու
    ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբերմշակույթների,  կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.
  • ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են
    սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության
    կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն.
  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները:
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ ԲլեյանԿրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր ԳանջաալյանՄիասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Հինգերորդ հանդիպում

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։

Եվս մեկ անգամ ընթերցեցի գործընկերներիս հոդվածները, մանկավարժական մոտեցումները, համեմատականներ տարա  Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգի  հետ։ Հավեսով եմ ընթերցում Մարիետ Սիմոնյանի մանկավարժական օրագրապատումները, ամեն անգամ կարդալիս այնպիսի տպավորություն է, որ ես եմ խոսում իմ մանկավարժական մոտեցումներից։ Կարծում եմ, նրանից է, որ իմ մանկավարժական աճով պարտական եմ իմ ավագ գործընկերներին, ովքեր ինձ հետ հավասարը հավասարի են եղել ու փոխանցել են իրենց հմտություններն ու  մանկավարժական մեթոդները։

Այժմ խոսեմ Դիրքորոշում և արժեք» թեմայից, գրեթե բոլոր դպրոցներում/բացառություն են մի քանի մասնավոր և հանրակրթական դպրոցներ/ երեխաների մոտ վերացնում ենք ստեղծական կարողությունները նրանով, որ նրանց համար ինչ-որ բան ենք անում կամ ստիպում ենք իրենց անել: Մենք այդ կարողությունները վերացնում ենք ամենից առաջ նրանց հոգում վախ ներարկելով՝ վախ, որ չի անի այն, ինչը իրենցից պահանջվում է, սխալվելու, մեծերին չբավարարելու վախ: Այդպիսով վերացնում ենք նրանց համարձակվելու, փորձարկումների, չուսումնասիրվածի և անհայտի մեջ խորանալու ցանկությունը:  Նրանց այդ վախերից ազատելու փոխարեն նորերն ենք բարդում: Մենք պիտի ստեղծեն միջավայր, որ սովորողներն ինքնուրույն որոշումներ կայացնեն, ակտիվ քննարկումների  բանավեճերի հնարավորության տանք, փոխադարձ հարգանքի և վստահության միջավայր ստեղծենք։ Մենք երեխաների նկատմամբ ազնիվ լինելու պարտավորություն չենք զգում։ Մանկավարժության մեջ,  ինչպես մարդկային բոլոր հարաբերություններում, անկեղծությունը կարևոր պայման է: Սովորողների հետ պետք է  պարզ հարաբերություններ հաստատել, անմիջական ու անկեղծ լինել: Մենք երեխաների հետ այնքան էլ ազնիվ չենք, հատկապես դպրոցում, նրանց չենք ասում այն, ինչ մտածում ենք, այլ այն, ինչ, մեր կարծիքով, նրանք պետք է մտածեն:  Երբ ուսուցիչ-սովորող հարաբերությունների մեջ մտնում է իրար հասկանալը, այդ հարաբերությունները հեշտանում են, դրանց մեջ լարում չի մտնում: Համագործակցելը հեշտանում է։ Ի վերջո՝ ուսուցումը համագործակցություն է։ Մենք վախենում ենք, անհանգստանում, որ եթե մտերմիկ լինենք, հավասարը  հավասարի դիտենք, հարգանքը կպակասի: Իմ անձնական փորձը, ինչպես նաև իմ ավագ գործընկերների, ուսուցիչների փորձը ցույց է տվել, որ այդպես չէ։ Ես իմ սովորողների հետ երբեք պաշտոնական հարաբերությունների մեջ չեմ լինում, երբեք վերևից չեմ նայում նրանց, ընդունում եմ հավասարը-հավասարին, ընկերանում եմ սովորողներիս հետ, խաղում եմ, երբեմն նչանց հետ չարաճճիություններ եմ անում, թույլ եմ տալիս, որ ազատ, անկաշկանդ լինեն, բայց երբեք  չեմ ունեցել այնպիսի դեպք, երբ սովորողը հարգալից հարաբերությունների սահման է անցնի, չարաշահի իմ ընկերական վերաբերմունքը։ Իմ համար կարևոր է իրար զգալը, իրար աջակցելը։ Սովորողը պիտի զգա, տեսնի քո ուրախությունը, ոգևորությունը իր առաջընթացի  համար։ Նա պիտի ունենա այն զգացողությունը, որ ինքը քեզ համար միևնույնը չէ, դու անտարբեր չես իր ու իր հաջողությունների կամ դժվարությունների նկատմամբ: Այս պայմաններն են թելադրում մեր սովորողներին դրսևորել հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից։ Դպրոցների կառավարումը պետք է արտացոլի և խթանի սովորողի իրավունքների արժեքները, առաջ մղի ուսումնառուների, ուսումնամանկավարժական անձնակազմի և շահագրգիռ ծողմերի, նաև՝ ծնողների արտոնումն ու ակտիվ մասնակցությունը։ Մեր կրթահամալիրում ծնողները մեզ հավասար իրավունքներ ունեն, մասնակցում են մեր ուսումնական գործընթացին, մեր ուսումնական գործընթացի լիարժեք մասնակիցն են։ Դրանից էլ մեր սովորողները ավելի ավելի ազատ են լինում, տեսնում են իր սուցիչի ու ծնողի համատեղ աշխատանքը, որ փոխկապակցված է ու ուղղված է ի շահ սովորողի, դրա համար էլ մեր կրթահամալիրի սովորողները տարբերվում են այլ հաստատություններում սովորող երեխաներից։

Վերջնարդյունքը՝

Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ, մշակում, որն ընդգրկում է ընթերցած նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը։

 

Ավարտվեց ևս մի դասընթաց, որը վարում էր Մարգարիտ Սարգսյանը։ Դասընթացի ընթացքում  ընթերցեցինք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար»  փաստաթուղթը, ուշադրություն մեր վերաբերմունքը արտահայտեցինք դրանց վերաբերյալ: Խոսեցինք քաղաքացիական դիրքորոշման, ժողովրդավարական մշակույթի, մշակութային բազմազանություն, մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքների մասին։ Նորից կարդացինք  Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգի մասին, համեմատեցինք այդ երկու փաստաթղթերը։ Դասընթացի ամենահետաքրքիր հատվածը գործընկերներիս հոդվածները ևս մեկ անգամ ընթերցելն էր, սիրով եմ կարդում Մարիետ Սիմոնյանի պատումները։ Դասընթացն ամփոփեցինք մեր մանկավարժական փորձի և գործընկերների հոդվածների մասին գրված կարծիքների հրապարակմամբ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *