Կարդում ենք Թումանյան

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամանակահատված՝ Փետրվար

Նախագծի նպատակը — Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը ։

Ընթերցանության նյութեր — Ընթերցարան 2-րդ մաս Continue reading »

Թումանյանական ընթերցանության ֆլեշմոբ

Փետրվարի 19-ին՝ Թումանյան պապիկի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշանավորեցինք ընթերցանության ֆլեշմոբով: Սեբաստացի ընտանեկան դպրոցները ընտրեցին իրենց սիրելի ստեղծագործությունը և կարդոացին ու  բեմադրոեցին։

Մանե Մկրտչյան և ընտանիք«Շունն ու կատուն»

Դավիթ Թունյան և քույրիկ «Էս էն է», «Չարի վերջը»

Առնո Աղաբաբյան և քույրիկ «Պոչատ աղվեսը»

Անի Ալվանդյան «Ծիտը»

Հովսեփ Պետրոսյան «Փիսոն»

Արփի Եսայան «Ոսկու կարասը»

Ալինա Մաթևոսյան «Պոչատ աղվեսը»

 

 

Տիկնիկային թատրոնում

Արևմտյան դպրոցի առաջին դասարանցիները «Թումանյանի հետքերով» նախագիծով այցելեցին Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ Գելը ներկայացումը դիտելու։ Դերասանական կազմը, ստվերային լուծումներն ու գունագեղ տիկնիկները շատ տպավորիչ էին։Ներկայացում շատ դուր եկավ սովորողներին։

Հարթակում ծնողն է

«Թումանյանակն օրեր» նախագծի շրջանակում առաջին դասարանցիներին հյուր եկավ Մերի Հովհաննիսյանի տատիկը՝ տիկին Հասմիկը։ Վարպետության դաս տվեց առաջին դասարանի սովորողներին, սովորեցրեց թելերից տիկնիկներ պատրաստել։ Սովորողները շատ մեծ բավականություն ստացան։ Տիկնիկներն արդեն պատրաստ են, շուտով  կբեմադրենք ներկայացում այդ տիկնիկներով։

Թումանյանի բանաստեղծությունները

ՓԻՍՈՆ

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին: Continue reading »