Category Archives: Ընդունելություն 2024-2025 ուստարի
Ծնողական հավաք․ 26․08․2024
Հարգելի՛ ծնողներ, բարի օր։ Օգոստոսի 26-ին, ժամը՝ 10։00 հարավիրում եմ Արևմտյան դպրոց՝ ծնողական առաջին հավաքին մասնակցելու։ Դասարանական բլոգում հրապարակել եմ օրակարգը։ Սեղմեք հղումը՝ 2024-2025 ուստարվա առաջին ծնողական հավաք։ Հրապարակել եմ նաև ուսումնական պիտույքների ցանկը՝ Առաջին դասարանցուն անհրաժեշտ պարագաների ցանկ և սովորողի ուսումնական գործիքին ներկայացվող պահանջները՝ Թվային գործիքին ներկայացվող պահանջներ։
Սիրով սպասում եմ։ Խնդրում եմ չուշանալ, բացակայելու դեպքում՝ զգուշացնել։
2024-2025 ուստարվա առաջին ծնողական հավաք
Վայր՝ Արևմտյան դպրոց, առաջին դասարանցիների թև, 1-2 դասարանի սենյակ
Օր՝ 26․08․2024
Ժամ՝ 10։00
Դասարանական բլոգ՝ lusinepetrosyan.edublogs.org
Արևմտյան դպրոցի ենթակայք՝ https://westernschool.mskh.am/
- Ուսումնական պլանների, պայմանագրերի ներկայացում, քննարկում
- 1-3-րդ դասարաններ ուսումնական պլան
- 1-3-րդ դասարաններ պայմանագիր
- Ուսումնական կարգերի ներկայացում
- Կրթահամալիրում իրականացվող լրացուցիչ ծառայություններ․
- Ընտրությամբ գործունեության ընտրություն (բանավոր մաթեմատիկա, կերպարվեստ, մարմնամարզություն, երաժշտություն)
- Կրթահամալիրի երթուղիներից օգտվողների գրանցում Երթուղիներ
- Սեպտեմբերի 2-ի ուսումնական տարվա մեկնարկի մասին
- Կրթական շքերթի մասին սեպտեմբերի 4
- Տեխնիկական խորհրդատվություն Էլեկտրոնային հասցեից օգտվելու ուղեցույց, (Outlook համակարգում սովորողների անհատական էլեկտրոնային հասցեների գործածման դժվարություններ, խնդիրներ, տեսանյութեր, աուդիոնյութեր, youtube-յան էջի գործածում)
- Անհրաժեշտ ուսումնական պիտույքներ ողջ տարվա համար (դասարանական շապիկներ, տեխնոլոգիական գոգնոցներ)Առաջին դասարանցուն անհրաժեշտ պարագաների ցանկ
- Սովորողի ուսումնական գործիքին ներկայացվող պահանջներ Թվային գործիքին ներկայացվող պահանջներ
«Մուտքի ճամբար», մենք արդեն սեբաստացի ենք
Օր առաջին
Արևմտյան դպրոցում մեկնարկեց Մուտքի ճամբարի երկրորդ հերթափոխը։ Ճամբարի նպատակն էր նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։ Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ ըստ օրակարգի։
Մուտքի ճամբարի երկրորդ օրն էլ անցավ ըստ օրակարգի, սովորողներն երգեցին, մասնակցեցին ընդհանուր պարապմունքին և վայելեցին Արևմտյան դպրոցի լողափը։
Մուտքի ճամբարի երրորդ օրն էլ էր հագեցած։ Մեծով-փոքրով օրն անցկացրինք Ագարակում, հիացանք ագարակի բնակիչներով և, իհարկե, մեծով-փոքրով ձիավարեցինք։
«Մուտքի ճամբար» 2024, երկրորդ խումբ
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց
Ժամանակահատվածը՝ — 10.06, 11.06, 12.08
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց դիմած 2024-2025 ուստարվա 1-ին դասարանի սովորողներ
Համակարգող՝ Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան, Վարսիկ Աթոյան
Համագործակցելու ենք՝ Սեդա Թևանյան, Հասմիկ Սարիբեկյան, Նարեկ Հակոբյան, Անահիտ Բալաբեկյան, Մադլենա Թերզյան
Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։
Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
- արևապաշտպան գլխարկ
- լողազգեստ /ցամքոց/
Շաբաթվա անելիքներ
Կավագործություն
Այցելություն ագարակ
Կենդանիների խնամք
Բակային ընթերցումներ և քննարկումներ
Լող
Երգ
Առաջին օր` 10.06
Աշխատանք ծնողների հետ
10:30-11:30 Ուսպլանի քննարկում Գոհար Բալջյանի հետ
9:45-10:00– Ընդունելություն, գրանցում
10:00-10:15– Միասնական ընդհանուր պարապմունք, սովորում ենք <<Արև, արև, ե՛կ, եկ>> երգը /համագործակցություն Սեդա Թևանյանի հետ/
10:15-10:30-Բարև, ես…… /ծանոթացում/
10:30-11:00-Ուրախ օտար լեզու /Անահիտ Բալաբեկյան/
11:00-11:30 Ուրախ օտար լեզու /Հասմիկ Սարիբեկյան/
11:30-12:00 տեխնոլոգիական աշխատանք /Համագործակցություն Նարեկ Հակոբյանի հետ/
Երկրորդ օր` 11.06
9:45-10:00– Ընդունելություն
10:00-10:15-Ընդհանուր պարապմունք /պարուսուցում/
10:15-10:45– Զրույց ընտանի և վայրի կենդանիների մասին
Աթաբեկ Խնկոյան Աքաղաղն ու կտուրը
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտները
Երկար ու ձիգ,
Կտրին տալով՝
Վեր-վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՜նչ հարց տվեց.
— Էս ո՞նց է որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
10:45:-11։15-Հեքիաթի ընթերցում ,քննարկում
Հ.Թումանյան <<Ճամփորդները>>
11։10-12։00 լող
Երրորդ օր` 12.06
9:45-10:00- Ընդունելություն
10:00-11:00- Այցելություն ագարակ
- շրջայց
- ձիավարություն
11:00-11:30 ուրախ օտար լեզու /համագործակցություն Հասմիկ Սարիբեկյան/
11:30-12:00 Մարզախաղեր Մադլենա Թերզյանի հետ
Ճամբարի վերջում, սովորողները անհատական տեսանյութով կներկայանան նշված վերնագրերից մեկով՝
- սովորած բանաստեղծությունը
- սովորած երգը
- Մոտքի ճամբարում անցկացրած օրը
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։
Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։
Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է նշել, որ արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե.
- հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում,
- հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,
- հայտագրումը կատարվում է պետական համակարգի այն աշխատողների երեխաների համար, որոնք աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված, տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր են տեղափոխվել:
Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը:
Հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:
Երկրորդ փուլով՝ հունիսի 25-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։
Երրորդ փուլով՝ հուլիսի 2-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:
Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:
Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։
Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այդ նպատակով ԿՏԱԿ–ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները մայիսի 7-ից սկսած՝ կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացն իրականացնելու ընթացքում տվյալների համապատասխանության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։
Մուտքի ճամբար 2024. ամփոփում
2024-2025ուս. տարվան ընդառաջ Արևմտյան դպրոցում վեց տարեկանների առաջին «Մուտքի ճամբարն» էր։ Ճամբարի նպատակն էր նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։ Ճամբարային երեք օրերն էլ անցան հագեցած ու բովանդակալից։ Աշխատեցինք ըստ օրակարգի։
Մուտքի ճամբարի լուսաբանումը տեսեք Անի Ենգոյանի բլոգում։
Ընդունելություն
Ընդունելություն 2024-2025
Հարգելի՛ ծնողներ, ծանոթացեք Արևմտյան դպրոցի ծրագրի ղեկավար Բալջյան Գոհարի ծնողական հավաքի օրակարգին։
1․ Ուսումնական կարգերի ներկայացում
- Ուսումնառության պայմանագրի կնքման կարգ
- Ուսումնառության պայմանագրի լուծման կարգ
- Առաջին դասարանցիների «Մուտք կրթահամալիր» ճամբարի կազմակերպում
- Սովորողի բացակայելու, այդ մասին տեղեկացման կարգ
2․ Ուսումնական պլանների, պայմանագրերի ներկայացում, քննարկում։
- 1-3-րդ դասարաններ ուսումնական պլան
- 1-3-րդ դասարաններ պայմանագիր
- Ընտանեկան նախագծերը, դրանց սովորողների, ընտանիքների ներառվածությունը
- Ճամփորդական նախագծերը, դրանց սովորողների մասնակցությունը /եռօրյա ճամփորդություններ/
4․ Կրթահամալիրում իրականացվող լրացուցիչ ծառայություններ․
«Մուտքի ճամբար» 2024
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց
Ժամանակահատվածը՝ — 27.03, 28.03. 29.03
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց դիմած 1-ին դասարանի սովորողներ
Համակարգողներ՝ Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան, Վարսիկ Աթոյան
Համագործակցելու ենք՝ Սեդա Թևանյան, Էլինա Սիմոնյան, Հասմիկ Սարիբեկյան, Զառա Ոսկանյան, Նարեկ Հակոբյան, Մադլեն Թերզյան
Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։
Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցն իր հետ պետք է ունենա՝
- բրդուճներ/+քաղցր որևէ բան, միրգ/
- լողազգեստ /լողի պարագաներ/
Շաբաթվա անելիքներ
Կավագործություն
Այցելություն ագարակ
Կենդանիների խնամք
Բակային ընթերցումներ և քննարկումներ
Լող
Երգ
Ուրախ օտար լեզու Continue reading