Նամակ Վտվտիկին և Կտկտիկին

Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանի սովորողները կարդացին Դոնալդ Բիսեթի «Անձրև» ստեղծագործությունը և նամակ գրեցին հերոսներին, թե ինչ են անում, երբ անձրև է գալիս։

Բարև ձեզ, Վտվտիկ և Կտկտիկ, ես  Մանեն  եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում,  Արևմտյան դպոցի  2.2  դասարանում։  Ես շատ եմ սիրում  նկարել ու երաժշտություն լսել։   Սիրում եմ նաև ամպերին նայել ու կերպարներ գտնել։  Իսկ երբ անձրև է, ես սիրում եմ գտնել տխուր ամպերին ու նկարել նրանց ժպիտներ։ Եթե դուք էլի տխրեք, ես ձեր համար էլ ժպիտներ կնկարեմ ու կգունավորեմ մռայլ երկինքը։ 
                                                                                     Մանե Մկրտչյան

Նամակ Վտվտիկ և Կտկտիկ ամպիկներին

Բարև  ձեզ, Վտվտիկ և Կտկտիկ։ Ինչպե՞ս եք։ Ե՞րբ եք հյուր գալու, մեզ մոտ շատ շոգ է։ Շատ լավ է, որ դուք ջրում եք ծառ ու ծաղիկները։ Ես շատ եմ սիրում անձրևային եղանակ։ Երբ անձրև է գալիս, ես մնում եմ տանը, խաղում եմ , գրում և կարդում գրքեր։

Հասմիկ Կարախանյան

Բարև, Վտվտիկ ու Կտկտիկ, ես անձրևի ժամանակ շատ եմ սիրում վազվել, խաղալ: Երբ անձրև է գալիս, ես վերցնում եմ իմ անձրևանոցը և վազում եմ դուրս: Ես ուրախանում եմ, որ դուք ջրում եք ծառերն ու ծաղիկները: Ես անհանբեր սպասում եմ ձեր գալուն, որ բնությունը ուրախանա:
                                                                                 Ձեզ շատ սիրող՝ Հովսեփ
Նամակ Վտվտիկին ու Կտկտիկին
 Սիրելի Կտկտիկ ու Վտվտիկ, դուք լավ  ամպիկներ եք, որովհետև ջրում եք ամեն ինչ։ Ձեր ջրելուց մեծանում են ծառերը, ծաղիկները և խոտերը, իսկ կենդանիները ջուր են ունենում խմելու։  Բայց ես անձրև չեմ սիրում, որովհետև անձրևը ինձ թրջում է ու ես մրսում եմ։
                                                                                        Առնո Աղաբաբյան

Continue reading »

Հետաքրքիր փաստեր տիեզերքի մասին

Տիեզերքի մասին հետաքրքիր տեղեկություններ են ներկայացնում Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանի սովորողները։ Համացանցից, հանրագիտարաններից մուտքագրում են հետաքրքիր փաստեր և զարգացնում մուտքագրելու կարողությունները։

Continue reading »

Իմ մասին

Ես էմանուելն եմ։ Ես սիրում եմ տարբեր սպորտաձևեր՝ գիմնաստիկա, պար, լող, կարատե։ Հիմա հաճախում եմ գիմնաստիկայի։ Ես սիրում եմ ճանապարհորդել։ Իմ սիրած միրգը  ձմերուկն է, իսկ  բանջարեղեններից սիրում եմ վարունգ ու գազար։ Շատ եմ սիրում  կենդանիներ։ Ես սիրում եմ խաղալ բակում։

«Ուսումնական ամառ» նախագծի ամփոփում

Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանի սովորողներն ամփոփում նն «Ուսումնական ամառ» նախագիծը։ Նախագծի արդյունքում հրապարակված նյութերն են՝

Մանե Մկրտչյան-Նավասարդը Քարահունջում

Արփի Եսայան-Արփիի ամառային արձակուրդները

Էմանուել Այվազյան-Իմ ամառային ճամփորդապատումը

Վահե Բարսեղյան-Իմ ամառային արձակուրդները

Մերի Հովհաննիսյան-Իմ ամառային հանգիստը

Առնո Աղաբաբյան-Իմ ամառային ճամփորդապատումը

Միլենա Մարգարյան-Իմ ամառը

Ռուբեն Ավետիսյան-Ամառային արձակուրդների ժամանակ