Բնագիտական փորձեր

Փորձ 1

Անհրաժեշտ իրեր` ափսե, բարձր յուղայնությամբ կաթ, սննդային գունանյութեր, ամանի հեղուկ, ականջի փայտիկ

Ընթացքը` կաթը լցնում ենք ափսեի մեջ, կաթեցնում ենք գունանյութերը, ականջի փայտիկը թաթախում եք ամանի հեղուկի մեջ ու իջեցնում կաթի վրայի գունանյութի վրա։ Ի՞նչ եք տեսնում։

Փորձ 2

Անհրաժեշտ իրեր — մանրադրամներ, կաթուցիչ, ջուր։
Ընթացքը — կաթուցիչի միջոցով մանրադրամներ վրա կաթեցնում ենք ջուր։ Հաշվում, թե տարբեր մանրադրամներ վրա քանի կաթիլ ջուր է տեղավորվում։ Անում ենք եզրակացություն։

Փորձ 3

Անհաժեշտ նյութեր՝ աղ, սև պղպեղ, փուչիկ: Ընթացքը` Աղն ու պղպեղը լավ խառնենք: Վերցնենք մի հատ փուչիկ ու փչենք: Փչած փուչիկը քսենք բրդյա շորին, մեր մազերին: Հետո այն մոտեցնենք աղ ու պղպեղի խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք:

Փորձ 4

Անհրաժեշտ պարագաներ-ականջի բամբակե փայտիկ, ամանի հեղուկ, ջուր
Փորձի ընթացքը- ականջի փայտիկի մի կողմը թրջել ջրով, թաթախեք ամանի հեղուկի մեջ և մյուս կողմից փորձեք հնարավորինս ուժեղ փչել։ Արդյունքը նկարագրեք ինքներդ, թե ինչ տեղի ունեցավ։

Շուշան Ալեքսանյանի բլոգից՝ Իմացումի հրճվանք ծրագրի սովորողներին ապրիլին առաջադրվող փորձեր

Փորձ 1
Անհրաժեշտ իրեր — շաքարավազ, գդալ, 5 միանման ապակե բաժակ, գոլ ջուր, սննդային գունանյութ։

Ընթացքը — Չորս բաժակների մեջ հերթով համարակալում և լցնում եք հաջորդաբար’ 1-ին բաժակի մեջ 1 գդալ շաքարավազ, 2-րդ բաժակ-2 գդալ, 3-րդ բաժակ -3 գդալ, 4-րդ բաժակ- 4 գդալ։ Ամեն մի բաժակի մեջ լցնում եք տարբեր գունանյութեր։ Հետո յուրաքանչյուր բաժակի մեջ ավելացնում ենք 4 ճաշի գդալ ջուր (գոլ) ու լավ խառնում (4-րդ բաժակի շաքարավազը հնարավոր է լավ չլուծվի): Վերցնում ենք 5-րդ դատարկ բաժակը։ 4-րդ համարից սկսած զգուշությամբ, կաթուցիչի կամ ներարկիչի օգնությամբ (ասեղը վրայից հանած), տեղափոխում դատարկ բաժակի մեջ։ Տեսեք ինչ կստացվի…

Փորձ 2
Անհրաժեշտ նյութեր- աղացած պղպեղ, ջուր, ամանի հեղուկ կամ օճառ և մեկ ափսե:

Ընթացքը
Քայլ 1: Լցնել մի քիչ ջուր ափսեի մեջ:
Քայլ 2. Աղացած պղպեղ ցանել ջրի մակերեսին:
Քայլ 3. Ափսեի կենտրոնում ավելացրեք մի կաթիլ լվացող միջոց և դիտեք, թե ինչպես է պղպեղը տարածվում դեպի ծայրը:

Փորձ 3

Անհրաժեշտ իրեր— 1 թափանցիկ բաժակ կամ բանկա, սոդա, լիմոնի հյութ, ձեթ, գունանյութ
Փորձի ընթացքը— Թափանցիկ բաժակի մեջ լցնել 2-3 ճաշի գդալ սոդա, այնուհետև լցնել ձեթը բաժակի մեջ բերնեբերան։
Գունավորում ենք լիմոնի հյութը և լցնում բաժակի մեջ և հետևեք թե ինչ հետաքրքիր և գեղեցիկ երևույթ է տեղի ունենում։

Փորձ 4
Անհրաժեշտ նյութեր — մոմ (15-20 սանտիմետր բարձրությամբ), 1 լիտրանոց անոթ, փոս տարրա, լուցկի, ջուր, գունանյութ, պլաստիրին։

Փորձի ընթացքը՝

Վերցնում ենք տարրան, պլաստիրինով մոմը ամրացնում ենք տարրայի հատակին, հետո տարրայի մեջ՝ մոմի շուրջը լցնում ենք գունավորված ջուրը: Մոմը վառում ենք և մեկ լիտրանոց անոթը իջեցնում ենք վառվող մոմի վրա: Դիտարկում ենք, ինչ կատարվեց…

Մարտ ամսվա փորձեր՝ Իմացումի հրճվանք ծրագրի սովորողներին մարտին առաջադրվող փորձեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *