«Իմացումի հրճվանք»․ Առարկայի դասավանդման մեթոդիկ

Բաժինը՝ Առարկայի դասավանդման մեթոդիկա, 30 ժամ, 2 կրեդիտ

Վերապատրաստող՝ Լուսինե Փաշայան

Տևողությունը՝ հոկտեմբերի 3-28

Պարապմունքների օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ

Սկիզբը՝ 14:30

Վայրը՝ Ավագ դպրոց, 3-1 կաբինետ

Աշխատակարգ

Թեմա 1. Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները:

Անդրադառնալ «Իմացումի հրճվանք» ծրագրին, ուսումնական պլանին, պարզաբանումներին: Գրել նկատառումներ:

Աշխատանք խմբերով. Քննարկել և ներկայացնել յուրաքանչյուր բաղադրիչ նպատակը և խնդիրները:

Անհատական աշխատանք. ներկայացնել ուսումնական պլանի կատարողականը անցած ուստարում դասավանդած դասարանում. հաջողած կետեր և թերություններ:

5․Ուսումնական պլանի սովորողի ընտրությամբ բաղադրիչով՝ սովորողն շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Բանավոր մաթեմատիկա»: 

«Կերպարվեստ»-ի  դասաժամին սովորողների մեծ մասը ցանկանում է մասնակցել, բայց չեն կարող, որովհետև 12-22 հոգանոց են խմբերը ու արհեստական բաժանում ենք անում։ Պետք է ձևակերպումը փոխել։ 

31. 3-րդ դասարանում Սովորողը մասնակցում է եռօրյա հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ճամբարի կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կամ Սևանի ափին։

Այս կետը կարելի է վերանայել, ինչո՞ւ պարտադիր, և ինչո՞ւ միայն այս երկու տեղերը։

  

Թեմա 2. Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում:

Քննարկել խմբային աշխատանքների առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը սովորողների հաղորդակցման կարողությունների վրա։

Աշխատանք խմբերով. կազմել խմբային աշխատանքների տեսակների ցանկ, նկարագրել յուրաքանչյուր աշխատանքը: Օրինակներ բերել հեղինակային ծրագրից, «Դպիր» ամսագրից:

Անհատական աշխատանք.

Կարդալ հոդվածներից մեկը, համառոտ ներկայացնել։

Խմբային և անհատական նախագծերի առանձնահատկությունները-Դրական կողմերը

Խմբային նախագիծ

  • Ձևավորվում է համագործակցելու, Ճկունություն ցուցաբերելու, դիմացինի կարծիքի հետ հաշվի նստելու, հանուն ընդհանուր նպատակի փոխզիջման գնալու կարողությունները:
  • Նախագիծը կարող է ավելի խորը և բազմակողմանի իրականացվել:
  • Թույլ է տալիս աշխատանքի բաժանում կատարել, և խմբի յուրաքանչյուր մասնակից կարող է առավելագույնս ցուցաբերել իր հմտությունները այն աշխատանքում, որը նա շատ լավ է կարողանում կատարել:
  • Խմբային աշխատանքը անվտանգ և համապատասխան միջավայր է ստեղծում անինքնավստահ և անհանգիստ երեխաների համար: Այն նպաստում է ձևավորելու ճիշտ փոխհարաբերություններ այդ երեխաների և նրանց հասակակիցների միջև, որի արդյունքում բարձրանում է ինքնագնահատականը:
  • Համատեղ աշխատանքը հնարավորություն է տալիս փորձ ձեռք բերելու՝ դիտարկելով մյուսների կատարած աշխատանքը և ավելի արդյունավետ լինելու ուսումնական պրոցեսում:

Անհատական նախագիծ

  • Նախագծի հեղինակը ավելի լիարժեք և բազմակողմանի է ուսումնասիրում նախագիծն աշխատանքի բոլոր փուլերում:
  • Զարգանում է նախաձեռնելու հմտությունը, պատասխանատվության զգացումը, ակտիվությունը:
  • Նախագծի թեման կարող է առավելագույնս համապատասխանել սովորողի նախասիրություններին:
  • Նախագծի ընթացքն ու արդյունքը կախված են հեղինակից:
  • Վերջնական գնահատումն ավելի լիարժեք է արտացոլում կատարված աշխատանքի որակը:

Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին:

Անդրադառնալ կրթահամալիրի ուսումնական օրացույցին՝ որպես նախագծային ուսուցման ուղեցույցի:

Ներկայացնել և խմբավորել ուսումնական նախագծերի տեսակները: Նախագծի կառուցվածի օրինակներ բերել:

Խմբային աշխատանք. Անդրադառնալ Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգին:Ներկայացնել դիտարկումներ:

Անհատական աշխատանք.

  1. Ընթերցել Դպիրից առանձնացված հոդվածներից, մշակումներից մեկը և գրախոսել:

2. Ներկայացնել հոկտեմբեր ամսվա նախագծերից մեկ նախագիծ և պլանավորվող ճամփորդանական նախագծերից մեկ նախագիծ:

՝«Խնկոյանական օրեր»

Ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *