Տարիքային հոգեբանություն

Պարտադիր ատեստացիա․ դասընթացի անվանումը՝ «Տարիքային հոգեբանություն»

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Տևողությունը՝ 26.09-30.09

Ժամը՝ 15:00

Տարիքային հոգեբանություն. վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան, 

էլ. փոստի հասցե t.avetisyan@mskh.am (Ավագ դպրոց, 3-3 լսարան)

Ծանոթացում

Փոքրիկ հարց ու պատասխան տարիքային հոգեբանության վերաբերյալ

Թեմա 1․ Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում / նյութ կրտսեր , միջին , ավագ դպրոցականների հոգեկանի զարգացման վերաբերյալ/։

Աշխատանքի ընթացքը՝

Տեսական փոքրիկ նոր նյութի ուսումնասիրությունից հետո խմբային աշխատանքի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները դուրս են բերում տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները,համեմատություններ, զուգահեռներ տանելու համար։

Ըստ տարիքային փուլերի մասնակիցները կկազմեն հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

Կրտսեր դպրոցական տարիք

  •  բարձրանում է ընկալման մակարդակը 
  • ընկալվող օբյեկտները վերլուծել, տարբերակել
  • դժվար է կենտրոնացնում ուշադրությունը
  • հիշողությունում պահպանվում են ամենահուզականը, զգացմունքայինը
  • երևակայության զարգացում
  • մտածողության փուլային փոփոխությունները

Այնուհետև, կրտսեր դպրոցական տարիքի ավարտին, սովորողն ունի ակնառու պատկերավոր մտածողության ձևը, որի ժամանակ ուսուցանվող նյութի պատկերներն ու ֆիզիկապես առկա լինելն էական չէ։

Միջին դպրոցական տարիք

  •  անձնական անկայունություն
  • չափահասության, մեծ լինելու զգացում
  • «Ես» կոնցեպցիան
  • ինտելեկտուալ զարգացուման երկկողմանի դրսևորում /քանակական և որակական/
  •  ձեռք է բերում մեծահասակների մտածողության տրամաբանական ձևը
  • զարգանում է տրամաբանական հիշողությունը
  • տրամաբանական հիշողության ակտիվ զարգացում
  • ընթերցանության, մենախոսության և գրավոր խոսքի ակտիվ զարգացում

Այս փուլում դեռահասն ունենում է նաև տարիքային ճգնաժամ, որը երեք հիմնական երթագայություն է ունենում՝՝ բացասական , ճգնաժամի, հետճգնաժամային շրջան։

Ավագ դպրոցական տարիք

  • հասարակության անդամների կարծիքի կարևորում
  • ձգտում է ինքնուրույնության
  • կենտրոնանում է գործունեության առարկայի վրա,
  • մտածողության զարգացում
  • ունի հարուստ բառապաշար
  • ինքնատիրապետման զարգացում

Երիտասարդական երևակայությունը հատկապես վառ է դրսևորվում ապագայի մասին երազներում։

Աշխատանքի ամփոփում-քննարկում

Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ

Տեսասահիկով կներկայացվի սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունների մասին պատմող փոքրիկ նյութ /կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում/ -քննարկում, նոր նյութի ամրապնդում։

Քննարկում, հարց ու պատասխանների միջոցով դուրս ենք բերում սովորողի հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերը, դրանց զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները

Մասնակիցներին կհանձնարարվի ընթերցման նյութ Դպիր-ից՝ Ուսումնառությունն առանց ուսուցման

Գործնական աշխատանք

Նպատակը՝ խմբային աշխատանքի կազմակերպում:  «Ես և իմ տիեզերքը»

Խնդիրները՝ 

  • Համացանցից օգտվելու կարողությունները զարգացնել
  • Ուսումնասիրել և առանձնացնել կարևոր ստեղծագործություններ
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ամրապնդել իրար լսելու, քննարկելու կարողությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
  • Խմբային աշխատանքի արդյունքում՝ ստեղծագործության ճիշտ ներկայացնելը

Աշխատանքի կազմակերպման ընթացքը՝

 Ի մի ենք բերում ունեցած գիտելիքները: Վերհիշում անցած տարի տիեզերքի մասին  ստեղծագործությունները: Ստեղծում ենք աշխատանքային խմբեր՝ տարբեր թեմաներով ուսումնասիրություններ կատարելու համար:

Առաջին խումբ՝ Համացանցից փնտրում առանձնացնում են անհրաժեշտ նյութերը: Կարդում են նյութը, ընդգծում առավել հետաքրքրող, զարմացնող, հատվածները, քննարկում դրանք: Վերջում համեմատում են մեր իմացածն ու սովորածը՝ ամրապնդելով ստացած ինֆորմացիան: Համացանցից, հանրագիտարաններից մուտքագրում են հետաքրքիր փաստեր և զարգացնում մուտքագրելու կարողությունները։ Ուղարկում են դասվարի էլեկտրոնային փոստին։ Դասվարը հրապարակում է դսարանական բլոգում։

Երկրորդ խումբ՝ Հորինում են  հանելուկներ, շուտասելուկներ՝  արևի, լուսնի, Երկիր մոլորակի, աստղերի մասին,  մուտքագրում են, paint նկարչական ծրագրով ձևավորում էջը: Ուղարկում են դասվարի էլեկտրոնային փոստին։ Դասվարը հրապարակում է դսարանական բլոգում։

Ռադիոհաղորդում ենք ձայնագրում՝ Տեքստը ընթերցում են, բաժանում փոքրիկ հատվածների: Յուրաքանչյուր խումբ ընթերցում է  իրեն բաժին ընկած հատվածը և ձայնագրվում:  Մյուս խումբն է; նկարում է ընթերցած հատվածը/ գուաշով, ջրաներկով, paint ծրագրով/, ազատ են իրենց ընտրության մեջ։ Արդյունքում ստացվում է ավանդապատումների նկարազարդ աուդիոգիրք:

Նախագծի ամփոփումը տե՛ս այստեղ

Նախորդ օրվա հոդվածի քննարկում, ամբողջացում, /10-15 րոպե/, ապա զույգերով գործնական խմբային աշխատանք

Թեմա 3․Ուսումնառության ոճեր — տեսական նյութը հետևյալ վերնագրերով՝

  • Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ, գործնական/, տեսական

  • Ուսուցանելու ոճերի տեսակները`

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում

  • Դրանց արդյունավետ կիրառումը ուսումնառության գործընթացում

Գործնական պարապմունքին ներկայացնել՝

Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:

Լսողական- տեսողական

Կրտսեր դպրոցում հեքիաթի, ուսոցողական նյութի, դերային խաղերի միջոցով, որոշակի նյութի մատուցելն ու արդյունքի հասնելն է:

Կինեսթետիկ -շոշափելի՝ Բնագիտական փորձերի, տեխնոլոգիական աշխատանքների, խոհանոցային գործունեության միջոցով  թեմայի ամրապնդումը:

Կարդալ-գրել՝

Կրտսեր դպրոցի մեխը հենց խաղի միջոցով կարդալ, գրել սովորելն է:

Կրտսեր դպրոցի սովորողը նախընտրում է դասի, նախագծի ակտիվ, ինտերակտիվ ու գործնական աշխատանքային փուլերը։ 

Գործնական աշխատանքի ամփոփումը կներկայացվի բլոգում

Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

Յուրաքանչյուր մասնակից փորձում է կարճ ներկայացնել ի՞նչ է հաղորդակցումը և կոնֆլիկտը։ Ապա տեսասահիկով կներկայացվի նոր տեսական նյութը։

Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով:

Ապա կառաջադրվի որևէ կոնֆլիկտային դեպքի քննարկում, ապա խնդրի լուծում։

Հավելյալ ընթերցանության նյութ՝

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *