Մասնակիցներ՝ 1-2 դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ փետրվարի 1-ից մարտի 13
Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:
Խնդիրները՝
- Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
- Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
- Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում
- Բանավոր խոսքի զարգացում
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- Մեդիահմտությունների զարգացում
Նախագծի ընթացքում նախատեսվում են՝
- Նախատեսվում է մեկնել Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ «Գելը» ներկայացումը դիտելու։
- Փետրվարի 19՝ «Ծնունդդ շնորհավոր, Հովհաննես Թումանյան». Ճամփորդություն դեպի «Թումանյանի տուն-թանգարան»։
- Հարթակում ծնողն է․ վարպետության դաս՝ Մերիի տատիկի հետ
- Աուդիոգրքի ստեղծում՝ ձայնագրում ենք տարբեր բանաստեղծություններ, նկարում համակարգչի նկարչական ծրագրով, իրար միացնում, աուդիոգիրք ստեղծում:
- Թումանյանական նյութերի տարածում։
- Արդյունքների ամփոփում:
- Համագործակցային աշխատանք՝ դպրոցի մյուս դասարանների հետ։
Նյութերի ցանկ՝ Թումանյանի բանաստեղծությունները
Հեքիաթներ՝
«Ճամփորդներ», «Անհաղթ աքլորը», «Ծիտը», «Երկինքը փուլ է գալիս», «Սուտասանը»
Ճամփորդություն դեպի Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ «Թումանյանի հետքերով» նախագիծ
Ամփոում՝ Տիկնիկային թատրոնում
Ամփոփում՝
Տիկնիկագործություն՝ Հարթակում ծնողն է
Միլենա Մարգարյան՝Էս էն է
Կարդում ենք Թումանյան՝ Պատմում ենք Թումանյանի հեքիաթներից
Թումանյանական ընթերցանության ֆլեշմոբ․ Թումանյանն ընտանիքում