Շաբաթվա համառոտ նկարագիր՝ 31.01-4.02

Մայրենի՝

Շաբաթվա բառը՝ Էս էն է
Շաբաթվա տառ- հնչյուն՝ է

Շաբաթվա բանաստեղծություն՝

ԷՍ ԷՆ Է 

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն կովն է՝ կեռ պոզավոր,
որ հարու է տվել էն շանը,
որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին,
որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էլ էն վարպետ Օհանը,
որ մորթել է էն աքլորին,
որ զարթեցրել է էն տերտերին,

որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Աշխատանքային էջ՝ Էս էն է

Մաթեմատիկա

Մաթեմատիկական խաղեր- Մաթեմատիկական խաղեր առաջին դասարանցիների համար

Հունվարյան ֆլեշմոբի խնդիրների քննարկում։Առաջին մակարդակ

Աշխատանքային էջ՝31.01-1.02.2022, 3.02-4.02.2022

Բանավոր հաշիվ մեկից մինչև…….. Կրկնել մինչև տասի սահմանում թվերի կազմությունը, կազմել արտահայտություններ և լուծել։ Կազմել պարզ խնդիրներ մինչև տասի սահմանում։ Տասնյակ և միավոր։ Գումարում և հանում քսանի սահմանում։

Անգլերենի դասավանդող՝ Վալենտինա Թումանյան

Ռուսերենի դասավանդող՝ Մարյանա Մկրտչյան

Երկարօրյայի կազմակերիչ՝ Աննա Վարոսյան

Երգի դասավանդող՝ Սեդա Թևանյան Continue reading »