«Ես» նախագիծ

Նախագծի ընթացք- սեպտեմբեր ամիս
Նախագծի մասնակիցներ- 1-ին դասարանի սովորողներ

Նախագծի նպատակ— սովորողների մոտ ձևավորել սեփական ես-ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ: Ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները:   Խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:

Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Ադապտացում միջավայրին (միջավայրի յուրացում).
  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
  • Ինքնասպասարկման (անձնական հիգիենա) հմտություների զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
  • Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում:

Օգտագործվող գրականության ցանկ՝

Երգեր՝
«Արև, արև, եկ, եկ»
«Ձիուկ»
«Կաքավիկ»
«Խորոզ»
Ընթացք

  • Ներկայացնել  իրեն (խոսել սիրելի խաղերի, հերոսների, խաղալինքերի, գույների,   մասին) :
    Սովորողները նկարում են իրենց, նկարները խառնում են և պատահական մի նկար վերցնելով փորձում են գուշակել, թե ընկերներից ում է նման: Այն սովորողը, ում նկարը ներկայացված է, սկսում է պատմել իր մասին, ներկայացնել իրեն:
    Սովորողը իր նկարին մոտենալուց հետո , մի փոքր պատմում է նախորդ ընկերոջ մասին, պատմում է, թե ում նկարն էր, ինչ էր անունը, նկարում ինչ տրամադրություն ուներ, ինչ է հիշում ընկերոջ պատմածներից:

    • Տանը իր փոքր ժամանակվա լուսանկարների հիման վրա ֆիլմ պատրաստել:
    • Կարողանալ բերանացի պատմել լսած հեքիաթ — պատումները, խաղալով, դերախաղով վերարտադրել հեքիաթի հերոսների կերպարները:

Զարմանալի մեդիահմտություններ՝
 Առաջադրանք.
Միացնել, անջատել համակարգիչը, ծանոթանալ Paint նկարչական ծրագրի հիմնական գործիքներին, լուսանկարել տեսախցիկով, պլանշետով:

Paint նկարչական ծրագրով նկարել օրվա տարամադրությունը, ունկնդրել երաժշտությունը և փորձել արտահայտել այն նկարի միջոցով:

Paint  ծրագրով նկարել երևակայական կերպար, անվանել, պատում հեքիաթ հորինել երևակայական կերպարի մասին:

Ուրախ մաթեմատիկա-բանավոր համրանք՝

  • Հաշվել սովորողներին
  • Ամեն օր օրը սկսել ներկա բացակայով, հաշվել քանի սովորող է ներկա,
    քանիսը՝ բացակա
  • Հաշվել քանի՞ աղջիկ կա դասարանում,  քանի՝  տղա
    Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ):
  • Համեմատել երկու աղջիկների: Համեմատել երկու տղաների: Գտնել նմանություններն ու տարբերությունները:
  • Հաշվել աթոռները, սեղանները, ծառերը: Համեմատել:

Կարևոր է սովորողների ֆիզիկական կոփվածությունը:
Մարզվել, հեծանիվ վարել, լողալ խաղալ ազգային, բակային խաղեր, ճամփորդել:

Ամփոփում՝«Ես» նախագծի ամփոփում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *