Ձմեռ
Մի օր ամպը դուռը բացել էր, որ փաթիլները իջնեն մարդկանց մոտ։ Բայց հանկարծ դուռը պոկվեց և փաթիլների հետ դուրս փախան բուքն ու փոթորիկը։ Նրանք թույլ չտվեցին փաթիլներին Ամանորի գիշերը կախարդական դարձնել։ Այդ գիշեր մարդիկ տեսան ձմռան ամենաուժեղ ձնաբուքը։ Առավոտյան արևն օգնության հասավ ամպին։ Նրանք միասին նորոգեցին դուռն ու փակեցին այն․․․
Ռուզաննա Նահապետյան
Ձմեռ
Լինում է, չի լինում, մի տղա, այդ տղան ապրում էր խորը անտառի մի փոքրիկ խրճիթում։ Նա շատ մենակ էր։ Մի օր, երբ եկավ Նոր տարվա գիշերը, բոլորը սպասում էին նրանց նվերներին, թե երբ է Ձմեռ պապիկը բերելու։ Ձմեռ պապը բոլորին նվերներ բաժանեց, բայց մեկ է, տղային նվեր չհասավ, տղան շատ նեղվեց, որ նրան նվեր չէր հասել։ Մոտակայքում շատ գեղեցիկ, մի մեծ տնակում ապրում էր շատ չքնաղ աղջիկ։ Այդ աղջիկը անտառում ման էր գալիս, նա տեսավ, որ տղան շատ նեղված նստած է։ Աղջիկը մոտեցավ և հարցրեց, թե ինչ է պատահել։ Տղան ասաց․
-Ինձ մոռացել են նվեր բերել, ես նվեր չունեմ։
Աղջկը խղճաց տղային և նրա նվերներից մեկը նվիրեց տղային։ Տղան շատ-շատ ուախացավ և ասաց աղջկան․
-Շնորհակալություն։
Հետո նրանք ընկերացան և սովորեցին, որ պետք է միշտ բարի լինել։
Արփի Գևորգյան Continue reading