Նվեր օրեր կրթական շքերթով

Այսօր Արևմտյան դպրոցի առաջին դասարանցիները մասնակցեցին <<Դեմ դիմաց>> նկարչական պլեներին։ Նախագծի նպատակն էր զարգացնել ստեղծագործական ունակությունները դիմանկարի տեխնիկայով, խրախուսել զգայական հաղորդակցությունը։ Այս գործունեության միջոցով երեխաները ոչ միայն կբարելավեն իրենց գեղարվեստական ​​հմտությունները, այլև կխորացնեն ներքինը, բնավորությունը, հույզերը, վարքը տեսնելու և արտահայտելու կարողությունները։

Կրթական շքերթ 2024

Նվեր օրեր կրթական շքերթով

սեպտեմբերի 2-6

Նպատակը՝ կրթական ծրագրի մուտքը։

Խնդիրները՝

  • Ծանոթացում: Հեղինակային կրթական ծրագրի միջավայրի յուրացում:
  • Երգերի, բանաստեղծությունների ուսուցում խաղային մեթոդների օգնությամբ:
  • Տեխնոլոգիական, մարզական գործունեության իրականացում ստեղծագործական մոտեցմամբ:
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածումը ֆլեշմոբային ձևաչափով մեդիա հարթակներում:

Ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 2-6

Մասնակիցներ՝ առաջին դասարանի սովորողներ,  դասվարներ, երաժիշտներ, տեխնոլոգներ, ուսուցչի օգնականներ: Continue reading »