Զառա Սեդրակյանի հետ հանդիպում-քննարկումները ամենօրյա բնույթ են կրել։ Քննարկել ենք այս ամսվա նախագծերը, «Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագծի շուրջ երկար և բովանդակալից քննարկում ենք ունեցել, որի արդյունքում սկսեց շատ ավելի լավ և առարկայական պատկերացնել ռոդարիական մանկավարժությունը, հնարքները, դրանք ավելի հաճախ օգտագործել մանկավարժության մեջ։
Այս ամիս կարդացել է Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» գրքից «Լճակի մեջ նետված քարը» և «Ի՞նչ կլիներ, եթե.…»
Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» պատմվածքը վերընթերցեցել է և նոր, ավելի հասուն հայացքով գնահատել ստեղծագործությունը։
Համագործակցել ենք «Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակներում։
Այս ամիս ստեղծել է TV նախագիծ`
«Պրպտիկ TV» ուսումնական նախագիծ
Կարդացել և քննարկել ենք TV նախագծերին ներկայացվող պահանջները, որոշել TV-իս ձևաչափը։ Յուրաքանչյուր թողարկում հրապարակելուց առաջ ուղարկում է ինձ, անհրաժեշտության դեպքում կատարում ենք շտկումներ։
Բառուսուցման այս փուլը ևս միասին քննարկում ենք, յուրաքանչյուր շաբաթվա սկզբում կազմում ենք շաբաթվա աշխատանքային փաթեթը, որին հետևելով կազմակերպում է աշխատանքը։