«Մենթորի անկյուն» նախագիծ

Կրթահամալիրում հավես ավանդույթ է  նոր աշխատակիցների հետ մենթորական աշխատանքը: Առավել հավես է, երբ դու ես այդ նոր մարդուն ուղղորդել, որ մտնի քո կրթահամալիր, դառնա քո կրթահամալիրի մի մասնիկը։ Երբ մուտք ես գործում մի նոր միջավայր, այն էլ մանկավարժություն իրականացնելու, միշտ լիքը հարցեր են առաջանում: Այդ հարցերի պատասխաններն այնքան էլ հեշտ չեն տրվում ու երբ ունես քեզ օգնող հարազատ ընկեր, արագ ես հմակերպվում, որի արդյունքում շահող է դուրս գալիս սովորողը, ապա նաև մասնագետը: Մենթոր ուսուցիչը լինում է այն աշխատողը, որ ունի կրթահամալիրում բլոգներով, նախագծերով ուսուցում իրականացնելու արդյունավետ փորձ, վայելում է գործընկերների վստահությունը, ցանկություն ունի փոխանցելու իր փորձը և նպաստելու գործընկերոջ՝ մանկավարժական գործունեության մեջ ինքնահատատմանը։ Սովորաբար մեր կրթահամալիրում ծրագրի ղեկավարն է նշանակում  մենթոր ուսուցչին, բայց այս անգամ Զառա Սեդրակյանը ընտրեց ինձ ու խնդրեց ընկեր Գոհարին, որ համագործակցենք։ Փորձը ցույց է տալիս, որ համագործակցության արդյունավետությունը ավելի բարձր է լինում, երբ ուսուցիչն է ընտրում իր մենթորին:

2022-2023 ուստարում Արևմտյան դպրոցի ղեկավար Գոհար Բալջյանը առաջարկեց լինել Զառա Սեդրակյանի մենթոր ուսուցիչը։ Զառա Սեդրակյանը Արևմտյան դպրոցի  սովորողներ՝ Միլենա  և  Դավիթ Մարգարյանների մայրիկն է։ Մայրիկին դիտարկում էի դեռ առաջին դասարանից։ Մայրիկը շատ ոգևորված էր մեր կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերով։ Ակտիվ մասնակցում էր բոլոր ընտանեկան նախագծերին։ Զառա Սեդրակյանին առաջարկեցի հայտ լրացնել, դիմել կրթահամալիր՝ աշխատելու համար։ Զառան մասնակցեց մեր կրթահամալիրում իրականացվող վերապատրաստման դասընթացներին և ստացավ առաջարկ՝ աշխատել Արևմտյան դպրոցում և ղեկավարել 5 տարեկանների ծրագիրը։ Կարևոր է, որ կարողանանք սեբաստացիական համայնքից ընտրել մեր մանկավարժությունը կրող ծնողներին, դարձնել լիարժեք անդամ, քանի որ դրանից կշահեն մեր սովորողները։

 

Սկսել ենք միասին աշխատել սեպտեմբերից մինչև դեկտեմբեր, աշխատանքները տես այստեղ՝ Մենթորի անկյուն