Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ
Տևողությունը՝ մեկ ամիս
Նախագծի նպատակը —Խնկոյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը,բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական մտածողությունը։
Խնդիրներն են՝
- Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).
- Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց թողած բառերը).
- Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը).
- Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել դասարանական-ընտանեկան աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, տեսանյութեր).
- Ինքնուրույն, խմբով աշխատելու հմտությունների ձևավորում.
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
- Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն)
Տեխնոլգիական աշխատանքներ -թափոններով ստեղծում ենք Խնկոյանական հերոսների տիկնիկներին։
Թատրոն — մեր պատրաստած խամաճիկներով բեմադրում ենք տիկնիկային ներկայացում կրտսեր ընկերների համար։
Ռոդարիական հնարքների կիրառում —Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործություններից վերցնում ենք հատվածներ ու այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն կամ հեքիաթ:
- Ի՞նչ կլիներ, եթե …
- Հեքիաթների շիլաշփոթ
- Խնկոյանական ստեղծագործությունների բառերով, բառակապակցություններով հորինում նոր հեքիաթ։
Ընտանեկան նախագծեր. «Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծը տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են խնկոյանական տարբեր տեսակի ներկայացումներ, ընթերցումներ։
Ուսումնական ճամփորդություններ
Նախատեսվում է այցելություն Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան։