Մասնակիցներ՝ երրորդ դասարանցիներ:
Տևողությունը՝ սեպտեմբեր-նոյեմբեր
Նպատակը՝
Տիեզերքին վերաբերող նյութերով, տիեզերքի հետ կապված տարբեր գործունեությունների միջոցով սովորողների՝ ուսումնական և տեղեկատվական աղբյուրից նյութերի ստեղծում, հավաքագրում ուսուցման կազմակերպում:
Ընդհանուր խնդիրները՝
Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում, իրեն և շրջակա աշխարհը ճանաչելու հմտությունների ձևավորում
Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
Տեսողական-պատկերային մտածողության զարգացում
տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Համացանցից տեղեկությունների որոնում, հավաքագրում
Դիտումներ/դիտարկումներ/կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում
Առարկաները ըստ որևէ հատկության համեմատելու կարողության ձևավորում
Նույն հատկություն ունեցող առարկաների հավաքածու կազմելու կարողության ձևավորում
Շրջապատի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում
Ստեղծագործական երևակայության զարգացում:
Ընթացք
Լեզվագործունեություն
Տեղեկություններ տիեզերքի, մոլորակների, երկնային մարմինների մասին։ Լեգենդներ աստղերի, երկնքի, երկրի մասին/Հայ հին վիպաշխարհ/։
Կերպարվեստ՝
Աշխատանք թափոններով.
Թեման՝ Տիեզերք, Մոլորակներ:
Մեդիատեխնոլոգիա՝
PPT ծրագրով ստեղծել Տիեզերքի, մոլորակների, երկնային մարմինների մասին տեղեկատվական մեդիափաթեթ։
Ուսումնական տեսանյութեր՝
Ուսումնական մուլտֆիլմ՝ Գլոբուս