«Ամենա…» կենդանիներ

sinykit Ամենամեծ կենդանին երկրագնդի վրա կապույտ կետն է։ Այն կաթնասուն է և պատկանում է բեղավոր կետերի ենթադասին։ Ունի մոտ 33 մետր երկարություն (միջին երկարությունը՝ 23-39 մետր) և ավելի քան 200 տոննա զանգված։ Այս կետի լեզվի զանգվածը հավասար է ասիական փղի զանգվածին։ Կետի սիրտը չափերով համապատասխանում է մարդատար ավտոմեքենայի չափսերին։

Կապույտ կետի գլուխն ու ծնոտը մուգ երանգ ունեն, մարմինը մոխրագույն-կապտագույն է և վրան ունի մուգ հետքեր։ Կողերն ու մեջքը համեմատաբար բաց գույն ունեն։ Պոչի լողակը լայն է, իսկ կրծքի լողակները՝ երկար ու նեղ։ Կապույտ կետն ապրել է Արկտիկայից մինչև Անտարկտիկայի ջրերը։ Սակայն ժամանակի ընթացքում այս տեսակը ենթարկվել է ոչնչացման և այն այժմ գրանցված է միջազգային Կարմիր Գրքում։

Ամենախոշոր ցամաքային կենդանին աֆրիկյան փիղն է։ Այն ունի 3.5մ բարձրություն, 10 մետր երկարություն իսկ զանգվածը երբեմն գերազանցում է 10 56164727տոննան։ Նրա զանգվածի հիմնական մասը պատկանում է գլխին ու կնճիթին։ Կնճիթի օգնությամբ կենդանին օրեկան ուտում է մոտ 270կգ բուսական սնունդ և խմում մոտ 50 լիտր ջուր։ Աֆրիկյան փղի ականջի մակերեսը երբեմն կարող է հասնել 1 քառ. մետրի։

giraffe76Ամենաբարձրահասակ կաթնասուն կենդանին ընձուղտն է, որն ապրում է Սահարա անապատից դեպի հարավ ընկած չոր ու սակավանտառ աֆրիկյան սավաննաներում։ Ամենաբարձրահասակ գրանցված կենդանին Ջորջ մականունով ընձուղտն է, որին 1959թ.-ին տեղափոխեցին Անգլիայի կենդանաբանական այգիներից մեկը։ 9 տարեկանում այս կենդանին ուներ մոտ 6.1մ բարձրություն։

Ամենաարագաշարժ կենդանին հեպարդն է, որը գիշատիչ կաթնասուն է։ Պատկանում է կատվազգիների ընտանիքին։ Գրանցված է Գինեսի Ռեկորդների գրքում։ 100 մետր երկարության վրա զարգացնում է 120-125կմ/ժամ արագություն։ 100կմ/ժամ արագությունը կարող է զարգացնել 3 վայրկյանում։ Ապրում է Աֆրիկայում և Ասիայում (Իրան)։ Հեշտությամբ ընտելանում և բազմանում է անազատության մեջ։ Հեպարդը գրանցված է Կարմիր Գրքում, քանի որ շատ քիչ ներկայացուցիչներ են այժմ ապրում երկրագնդի վրա։ Մարմնի երկարությունը 120-150սմ է, պոչի երկարությունը՝ 60-75սմ։ Մորթին նախշազարդ է, ունի երկար ոտքեր, փոքր գլուխ։

strausԵրկրագնդի վրա ապրող թռչուններից ամենամեծը աֆրիկյան ջայլամն է։ Նրա բարձրությունը հասնում է մինչև 2.7 մետր, իսկ քաշը՝ 175 կգ։ Ջայլամի աչքերն այնքան մեծ են, որ նրանք երբեմն գերազանցում են թռչնի ուղեղի չափերը։ Ջայլամը թռչող թռչուն չէ, այդ պատճառով նրա ոտքերն ավելի զարգացած են, քան թևերը։ Այս թռչնի միայն մարմինն է պատված փետուրներով, իսկ գլուխը, վիզն ու ոտքերը մերկ են։ Ջայլամները հիմնականում սնվում են բույսերով, սակայն երբեմն մանր միջատները, սողուններն ու կրծողները ևս կարող են որպես սնունդ հանդիսանալ։ Այն լեգենդը, թե վախից ջայլամները գլուխը թաղում են ավազի մեջ, հեքիաթ են։ Ճիշտ է, վտանգի դեպքում իրենց բույնը պաշտպանելիս նրանք իրենց մարմնով փռվում են ավազի վրա, բայց երբեք գլուխը չեն թաղում։

Ամենափոքր կենդանիները
Աշխարհի ամենափոքր կենդանիների շարքին են պատկանում.
– Paedophryne գորտը։ Այս ողնաշարավոր կենդանու ամենափոքր երկարությունը մոտ 7.7մմ է, իսկ առավելագույն երկարությունը՝ 11.3մմ-ից ոչ ավել։ 6804Այս գորտերի մարմնի շագանակագույն երանգը հիանալի քողարկում է նրան հողի վրա, ծառերի ճյուղերին ու տերևների արանքում։
– Ջրում ամենափոքր կենդանին համարվում է Paedocypris progenetica ձուկը։ Այն հանդիպում է Ինդոնեզիայի տորֆային ճահիճներում և հոսող ջրերում։ Այս ձկնիկների առավելագույն չափսերը հասնում են 10.3մմ երկարության, իսկ ամենափոքրը՝ 7.9մմ երկարության։
– Brookesia minima քամելեոնն ապրում է Մադագասկարի արևադարձային անտառներում։ Այն աշխարհի ամենափոքր մողեսն է։ Սակայն նրան տեսնելը մի քիչ դժվար է։ Նրա ամենաերկար չափսը չի գերազանցում 1.2սմ-ը, և այն մյուս քամելեոնների նման կարողանում է փոխել իր գույնը՝ կախված շրջապատից։
6808– Ամենափոքր կենդանիների թվին է պատկանում Խաղաղ օվկիանոսի տաք ջրերում, 16-90 մետր խորությամբ բնակվող Denise ծովաձիուկը։ Պոչի հետ միասին նրա մարմնի երկարությունը կազմում է 1սմ, սակայն երբեմն այն կարող է հասնել 1.6սմ-ի։ Թաքնվելով կորալների մեջ, նրանք կարող են ստանալ դեղին կամ նարնջագույն երանգ։
– Ավստրալիայի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսի ջրերում ապրում է ամենափոքրիկ մեդուզան, որն արտաքնապես նման է կիսաթափանցիկ սպիտակ զանգակի։ Այս մեդուզաների երկարությունը 12×25մմ է, իսկ նրա շոշափուկներն ունեն 1մմ-ից մինչև 1մ երկարություն։ Այս փոքրիկ կենդանին ունակ է ոչ միայն անշարժացնել, այլ նաև սպանել մարդուն։
– Ամենափոքր թռչունը կոլիբրի-մեղուն է։ Այն ունի ընդամենը 1.6-2 գրամ զանգված, իսկ մարմնի 1131երկարությունը 5-7սմ է։ Այս թռչունը սնվում է նեկտարով։
– Ամենափոքր կաթնասունը գաճաճ շատատամն է։ Ունի 3-4.5սմ երկարություն (առանց պոչի)։ Պոչի երկարությունը երբեմն հավասար է մարմնի երկարությանը (3-3.5սմ)։ Մարմինն ունի մոտ 1-1.7գրամ զանգված։ Արտաքինից այս կենդանին նման է սովորական հողափորի։ Շատատամը, չնայած իր չափսերին, գիշատիչ կենդանի է։ Այն ուտում է միջատներ։
6813– Կարիբյան կղզիներում ապրում է օձի մի տեսակ, որը հեշտությամբ կարելի է շփոթել անձրևորդի հետ։ Այս օձի երկարությունն ընդամենը 10-10.4սմ է։ Թունավոր չէ, հաճախ փորելով հողը, թաքնվում է քարերի արանքում։ Հանդիպում է Հարավ-արևմտյան Ասիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, Աֆրիկայում։ Սնվում է մրջյուններով և այլ մանր միջատներով։

Նյութի աղբյուրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *