Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 1-ից 9-ը
Սեպտեմբերի 1- Գիտելիքի օր, քաղաքային թափառումներ Զատիկյանի պուրակում
«Ուսումնական ամառ» նախագծի քննարկում, ստեղծած նյութերի դիտում-ներկայացում և հրապարակում: «Լողափնյա աշուն» նախագծի շրջանակում ջրային խաղեր բացօթյա լողավազանում
Շուրջտարյա նախագիծ՝ Դասարան TV
Նախագծային շաբաթվա ուղեցույց՝
- Միջավայրի խնամք, կանաչապատման աշխատանքներ
- Սովորողի ընտրությամբ գործունեությունների, դասընթացների, ակումբների խմբերի ձևավորում
- Սեպտեմբեր ամսվա նախագծերի ներկայացում
- Լողափնյա աշուն
- Ինքնակրթության շուրջտարյա նախագծեր
- «Անկախության տոն. բարձունքների նվաճում» նախագծեր, նախապատրաստում․ սեպտեմբերի 21-ին ընդառաջ
Սովորողի ՏՀՏ գիտելիքների ամփոփում և ամրապնդում:
Սսովորում ենք էլեկտրոնային փոստից օգտվել։
- Մուտք գործել էլեկտրոնային հասցե
- Գրել նամակ և գտնել ընկերոջ էլ. հասցեն
- Կցել նկար, ֆայլ
- Նամակն ուղարկել խմբին, անհատական