Հակաբացիլ Կոմիտաս կամ ես կարողանում եմ

Նախագծի մսանակիցներ՝ Արևմտյան դպրոցի 1-ին դասարնցիներ, ծնողներ
Ժամանակահատվածը՝ 25.04-12.05
Նախագծի ամփոփման վայրը՝ Սաղմոսավանք
Համագործակցություն՝ Սեդա Թևանյան, Անուշ Դավթյան
Շապիկանկարչություն՝ մայիսի 5  ժամը՝ 12:30
Ամփոփում՝ մայիսի 12

Նպատակը՝

  • Դպրոց և ընտանիք համագործակցություն
  • Կոմիտասի երգերի տարածում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Խնդիրները՝

  • Զարգացնել սովորողների, ծնողական համայնքի երաժշտական ճաշակը
  • Կոմիտասի ստեղծագործությունների միջոցով սովորողների, ծնողների մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ
  • Տարածել Կոմիտասյան երգերը
  • Ծնողներին ներգրավել նախագծի ընթացքին

Ընթացք՝

Անուշ Դավթյանի օգնությամբ ստեղծում ենք տառերի էսքիզներ, որի օգնությամբ ծնողների հետ կնկարենք շապիկներին: Պատրաստի շապիկները կկրենք ամփոփման օրը:
Սեդա Թևանյանի օգնությամբ սովորում-ամրապնդում ենք կոմիտասյան երգերը, պարերգերը:
Նախագիծը նախատեսում ենք ամփոփել  ճամփորդելով դեպի Արագածոտնի մարզ, Սաղմոսավան։ Սաղմոսավանքի  բակում էլ ծնողների հետ կերգենք կոմիտասյան երգեր, միասինկպարենք:

Տեխնոլոգիական աշխատանքի համար անհրաժեշտ նյութեր՝

  • Շապիկ
  • Կտորի ներկանյութ

Ամփոփման երգեր, պարերգեր, խաղերգեր, խաղիկներ՝

Ծրագիր առաջին դասարաններ
1.Արևաշար

Ծիլ, ծիլ, ծիլծիլա,

Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,

Պստի պապը տուն կուգա,

Չամիչ ուտելեն կուգա,

Ճանճը տզզալեն կուգա,

Ճնճուղը  թը՜ռնելեն կուգա:

2.Այ արևը

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,

Չալ խնձորիկ, փշատիկ,

Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,

Ծկլակտուց, ծկլամերիկ,

Կուտ ուտի, կուտման ուտի,

Ծակ շերեփով ծիկրակ անի:

3.Հե՜յ, իմ նազան

Խնոցի հարոցի
Տարա բերի զարկեցի
Հարեցի հա հարեցի
Դեղին կարագ հանեցի

4.Երգ- Խնոցի

Թռի, թռի, թիթեռնիկ,

Եկեղեցու ծիծեռնիկ,

Խաչ պատուհան կուտ քաղե,

Ավազանի ջուր խմե:
Վարդի դաստա խորոտիկ,

Ռեհանի փունջ մորոտիկ,

Քեզմեն առնեմ հոտհոտիկ,

Իմ սիրունիկ աղունիկ:

5.Կաքավիկ

աղջիկներ.

Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր–պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,

Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:

Տղաներ.

Ալ խնձորի ախպերս,
Շեկ շլորի ախպերս,
Կանաչ թզնի ախպերս,
Կարմիր նռնի ախպերս:

6. Հոպ թռի

Հա թռի, թռի, թռցնեմ,

Չիր ուչամիչ կերցնեմ,

Մեղր ու կարագ կերցնեմ,

Աղբյուրի ջուր խմցնեմ,

7. Զմփիկ զմփիկ զարինա

Ասե տաղի՛կ,
Կանչե խաղի՛կ,
Առնե ափի՛կ,
Զարկե ծափի՛կ:

8.Այբ բեն գիմ
9.Ախ գարուն է
10.Թամզարա ծնողների հետ միասին

 

Ամփոփում՝

Դասարան TV #31

Հակաբացիլ Կոմիտաս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *