«Սուրբ Հարության տոն. Զատիկ».նախագիծ

Նախագիծ ՝ «Սուրբ Հարության տոն. Զատիկ».

Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանողներ, ընտանեկան դպրոցներ

Ժամանակը՝ ապրիլ, զատկական օրեր

Նպատակը՝ մասնակիցներին ծանոթացնել Զատկական ծեսերին, սովորույթներին, խորհուրդներին (ածիկացան ակլատիզ, Ուտիս տատ, ուտեստներ):

Խնդիրներ`

  • Բանավոր նխոսքի զարգացում:
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Ծեսի իրականացման անհրաժեշտության ընկալում, գիտակցում:
  • Երևակայական մտածողության ձևավորում:

Նախագծի ընթացքը՝ Խոսել Զատկական ծեսի մասին, ծեսի խորհուրդի մասին: Սովորում ենք Զատկական հանելուկներ, ասիկներ, խաղիկներ, հանելուկներ, պատմություններ, զատկական խաղեր։

Զատկի ծեսի մասին տեղեկություններ հավաքել

  • ինչպե՞ս են նշել և նշում Զատկի տոնը
  • ի՞նչ խաղեր են խաղացել
  • ի՞նչ երգեր են երգել
  • ի՞նչ բանաստեղծություններ, ասացվածքներ, բարեմաղթանքներ են ասել
  • ի՞նչ կերակրատեսակներ են եփել, ի՞նչ թխվածքներ են թխել

Ածիկացան

  • Ցանում ենք ոսպ, ցորեն և դիտարկում ենք ածիկի  աճը: Ամեն օր ջրում ենք և խնամում:
  • Զատկական բարեմաղթանքների բացիկներ ստեղծել / էլեկտրոնային/
  • Դատարկ ձվիկներ ձևավորել
  • Paint-ով զատկական, գարնանային նկարներ նկարել
  • Զարդարել զատկական ճյուղը, խոտը

 

Մաթեմատիկա

  • Զատկական խնդիրներ կազմել և լուծել
  • Օգտվել կազմված օրացույցներից և աղյուսակներից
  • Փորձեր, դիտարկումներ, չափումներ կատարել անել և գրանցել դրանց արդյունքները
  • Գնումներ կատարել և հաշվարկներ են անել

Զատկական ձվերի գլորում՝ Զատկական ձվերի փոխանակման ավանդույթը գալիս է դեռևս վաղ քրիստոնյաներից: Երեխաների շրջանում ամենատարածված զատկական ավանդույթներից մեկը տոնական ձվերի գլորումն ու որոնումն է: Երեխաները զատկակն ձվերը թաքցնում են պարտեզում՝ ասելով, որ դրանք զատկական ճագարն է դրել: Ամենաշատ ձվեր գտնող երեխան շահում է մրցանակ:

Հավկիթախաղ՝ երեխաներ կռվացնում՝ իրար են հարվածում զատկական ներկված ձվերը, ում ձուն ամուր է լինում և չի կոտրվում, նա էլ հաղթում է:

Մեդիահմտություններ՝ paint նկարչական ծրագրով պատրաստում ենք զատկական մեդիաբցիկներ՝ նկարում ենք զատկական ձվեր։

Տեխնոլոգիական հմտություններ՝ Պատրաստում ենք զատկական բացիկներ, աճեցնում ենք ցորենի ածիկ տարբեր տարաների մեջ, գունավորում ենք, նկարում, պատրաստում ենք զատկական կերպարներ՝ Ակլատիզ կամ Պաս պապ(մի սոխ, վրան յոթ փետուր խրած և թելերով առաստաղից կախ տված։ Կարնոհայերի մեջ այն ծերունու տեսքով տիկնիկ էր, որը պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։ Ուրիշները ոլորած ճիպոտի ծայրին գլուխ սոխ էին ամրացնում, սոխի վրա այծի մազից բեղ ու մորուք սարքում, սոխի մեջ յոթ գույնզգույն փետուր խրում։ Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին -Ակլատիզ, չվանը վիզ, Եկավ մեզ հյուր՝ կախվավ երդիս։)

Զատկական պարերգերի ուսուցում՝

Զատկական երգերի փաթեթ

Զատիկի ծեսն ընտանիքում

Սովորողները ընտանիքի անդամների հետ միասին նախապատրաստվում են Զատկական տոնին։ Տոնում են Զատիկ տոնը, ներկայացնում Զատկական-ծիսական սեղանը՝ պատմելով դրանց խորհուրդի մասին: Մեծահասակներից տեղեկություններ են հավաքում տոնի մասին:

Ամփոփում՝ նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները, հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:

«Սուրբ Հարության տոն. Զատիկ».նախագծի ամփոփում

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *